Սահմանափակ կարողություններով ոսկերիչը երբեք չընկճվելու օրինակ է ցույց տալիս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+18.09 oC

Սահմանափակ կարողություններով ոսկերիչը երբեք չընկճվելու օրինակ է ցույց տալիս

17:40 13.02.2021

Սահմանափակ կարողությունները կյանքում կրթութուն ստանալու, մասնագիտություն ու նախասիրություններ ընտրելու սահմանափակումներ չեն կարող մտցնել: Սրանք ոչ թե խոսքեր են, որոնք ներառականությունն են քարոզում, այլ ապրելակերպ ու սկզբունք, որին արդեն 22 տարի հետևում է Հովունի գյուղի բնակիչ Արամ Մարտիրոսյանը:

13 տարեկանում Հովունի գյուղում Ռուսական ռազմաբազայի զորավարժությունների համար նախատեսված տարածքում գտած արկի հետ անզգույշ վարվելու հետևանքով կորցրել է ոտքը, ձեռքը և մյուս ձեռքի 3 մատները։

Արամը ֆիզիկական ու հոգեբանական ապաքինման լավագույն օրինակներից է: Առանց վերջույթների երկու տասնամյակ է սպորտով է զբաղվում, մի քանի մասնագիտություններում է իրեն փորձել:Հիմա, գուցե անհավանական թվա, սկսել է զբաղվել ոսկերչությամբ: Մանրակրկիտ ձեռքի աշխատանք պահանջող արհեստը Արամը հաջողությամբ յուրացնում է ու աշխատում  աջ ձեռքի  ընդամենը երկու մատով:

Հովունի գյուղից Գյումրի՝ ոսկերիչ վարպետի արհեստանոց…մեկ տարուց ավելի է սա Արամի ամենօրյա երթուղին է: Իսկ ամեն ինչ սկսվել է այն օրից, երբ Արամին փողոցում հանդիպել է վարպետ Հարությունը և առաջարկել նոր մասնագիտություն ձեռք բերել: Առաջին հարցը, որ առաջացել է, դա ոսկերչական գործիքները Արամի համար հարմարեցնելն էր:

Ոչ բոլոր գործիքներն է հնարավոր եղել  հարմարեցնել հատուկ կարիքներով աշակերտին: Արամի ձեռքում հումքը հալեցնելու, հարթեցնելու և մաքրելու հարմարանքները աշխատում են նույնքան վարժ, որքան հմուտ ոսկերիչները:

« Վարպետիս առաջարկն ընդունելուց առաջ երկար եմ մտածել: Մտածում էի, եթե չստացվի, բայց որոշեցի գալ ու փորձել: Մեջս կռիվ տալով ես անում եմ այս գործը: Այնպիսի գործեր եմ անում, որոնք պետք է, որ երկու ձեռքով բռնես: Հարմարեցնում եմ ինձ: Տեսնողներն էլ զարմանում են: Ինքդ քո մեջ հոգեբանական ուժ պետք է գտնես: Եթե քեզ կոտրեցիր, կյանքին ուրիշ ձևի կնայես: Իսկ ես , փառք աստծո, կյանքին ավելի պայծառ եմ նայում»,-shantnews-ին ասել է Արամ Մարտիրոսյանը:

Աշխատել բոլորի հետ հավասար…

Սա Արամի համար սկզբունք է: Նույն վերաբերմունքին է արժանացել նաև ոսկերչական արհեստանոցում: Վարպետը նրա նկատմամբ նույնքան խստապահանջ է, ինչքան մյուս աշակերտների:

Արամի ձեռքի աշխատանքները վարպետն ավելի բարձր է գնահատում, ոչ նրա համար, որ դրանք ավելի գեղեցիկ են կամ նրբագեղ, այլ որ յուրաքանչյուր զարդը Արամի կամքի մեծ ուժի ու քրտնաջան աշխատանքի արդյունքն է:

«Արամի չարչարանքը շատ-շատ է: Դրա համար իր աշխատանքը պետք է սիմվոլիկ գնահատվի: Արամն աշխատում է ընդամենը երկու մատով: Արամին տեսնելով զարմանում ես նրա կամքի ուժի վրա: Մենք որոշել ենք 20 խաչ պատրաստել ու նվիրել վիրավոր զինվորներին: Ինչու խաչ,որովհետև այս իրավիճակում նրանց կարող  է օգնել միայն աստված ու իրենց կամքը: Իսկ օրինակը Արամը կարող է լինել»,– shantnews-ին ասել է ոսկերիչ Հարություն Հովսեփյանը:

Պատերազմի ավարտից հետո Արամն ու իր վարպետը սկսել են խաչեր պատրաստել: Դրանք նախատեսված են պատերազմի ընթացքում վիրավորում ստացած տղաների համար: Խաչերի հետ Արամը նրանց է փոխանցելու երբեք չվհատվելու, չընկճվելու, նորից ապրելու համար ուժ գտնելու իր օրինակը: 20 խաչ են պատրաստելու: Դրանք մեկ առ մեկ Արամն ինքն է ձուլում ու փայլեցնում:

«Տղաները չպետք է կոտրվեն: ես 22 տարի այս վիճակում եմ ու շատերին եմ խորհուրդ չկոտրվել, չընկճվել: Եղել է այն ինչ եղել է , իրենք հիմա պետք է իրենց մեջ ուժ գտնեն, իրենք իրենց հոգեբանը դառնան ու վստահ լինեն, որ ամեն ինչ դեռ առջևում է »,- նշել է Արամ Մարտիրոսյանը:

Արամի կամքի մեծ ուժի արտահայտությունը նաև նրա մարզական հաջողություններն են: Բազկամարտի Հայաստանի չեմպիոն է: Նաև ծանրամարտով ու սեղանի թենիսով է զբաղվել: Բժիշկների ցուցումով ծանրամարտը թողել է,նորից վերադարձել բազկամարտին: Ընդմիջման ժամերին վարպետի հետ ձեռքի ուժն են չափում: Այստեղ արդեն վարպետը Արամն է:

Համառությունն ու աշխատասիրությունը Արամի հաղթանակների երաշխիքն են: Երեք տարի առաջ Արամն ամուսնացել է ու նաև անձնական կյանքում ապացուցել, որ սահմանափակ կարողությունները չեն զրկում նոր հնարավորություններից:

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom  ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

00:00 02.05.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:58 01.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 01.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

23:51 01.05.2025

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված ​​չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...

Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներ

23:46 01.05.2025

Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներ

Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...

Երևանը ջազ է լսում

23:37 01.05.2025

Երևանը ջազ է լսում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ […] ...

BACK_TO_TOP