Մուտք ենք գործել Մեծ Պահքի շրջան՝ պատերազմի ողբերգության ցավը մեր հոգիներում․ Կաթողիկոսի ուղերձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+21.09 oC

Մուտք ենք գործել Մեծ Պահքի շրջան՝ պատերազմի ողբերգության ցավը մեր հոգիներում․ Կաթողիկոսի ուղերձը

12:21 15.02.2021

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Մեծ պահքի առիթով․

«Սիրելի բարեպաշտ զավակներ Մեր,
Սկսվել է Մեծ Պահքը։ Մուտք ենք գործել Մեծ Պահքի շրջան մեզ պատուհասած պատերազմի ողբերգության ցավը մեր հոգիներում։ Արցախի և մեր ազատ ու անկախ ապրելու իրավունքի համար մղվող պատերազմում հերոսաբար զոհվեցին մեր բազում զավակներ, կորցրեցինք Արցախ աշխարհի զգալի մասը։ Այս ողբերգական իրադարձությունները որոշապես նաև հետևանք էին Քրիստոսապատվեր սիրուց հեռանալու, անհամերաշխության, ներքին ու արտաքին անվտանգության ու սպառնալիքների դեմ զգոնության պակասի, ազգային արժեքների շուրջ համախումբ և միակամ լինելու նախանձախնդրության տկարացման։
Հոգևոր կյանքի այս առանձնահատուկ ժամանակաընթացքի մեջ կոչված ենք զղջման ու ապաշխարության զգացումներով ընթանալու ինքնաքննության, սխալներին անդրադառնալու, թերությունները սրբագրելու լուսավոր ուղիով՝ ունկնդիր առաքյալի պատգամին.

«Ապաշխարեցե՛ք և դարձի՛ եկեք ձեր մեղքերը ջնջելու համար, որպեսզի հանգստի ժամանակները գան Տիրոջ ներկայությունից» (Գործք Գ 19-20)։ Ապաշխարությունը տկարությունից նորոգություն տանող այն ճանապարհն է, որով մաքրագործվում է, նվիրագործվում անձը, վեր ելնում անկումից ու սայթաքումներից՝ ընթանալու դեպի կատարելություն։ Անկեղծ և սրտաբուխ ապաշխարությունը Տիրոջ գթությունն է տարածում հավատացյալի և ժողովրդի կյանքում՝ հեռացնելով չարի փորձություններից։ Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է, որ ապաշխարությանը միանում է Աստծո բարեգթությունը, որով հեղվում են երկնային ողորմությունը, տերունապարգև մխիթարությունն ու շնորհները։ Երկնային օրհնությունների ու բարիքների աղբյուրը նաև ազգի կյանքում բացվում է համընդհանուր ապաշխարության ու զղջման միջոցով, ինչպես որ Աստված խոստանում է Սուրբ Գրքում. «Եթե Իմ ժողովուրդը, որի վրա Իմ անունն է դրված, զղջա, աղոթի և Իմ երեսը փնտրի ու հետ դառնա իր չար ճանապարհներից, Ես էլ երկնքից կլսեմ, կներեմ նրանց և կբուժեմ նրանց երկիրը» (Բ Մնաց. Է 14): Արդ, մեծ Պահքի կարևոր այս ժամանակահատվածը ծառայեցնենք զղջմամբ ու ապաշխարությամբ մեր հոգու և կյանքի մաքրման համար և ընթանանք աստվածահաճո ճանապարհով։ Այս գիտակցությամբ և Աստծո օգնականությամբ մենք կարող կլինենք հոգևոր զորություն և ուժ գտնել՝ հաղթահարելու մեր երկրի հասարակական կյանքում լարված իրավիճակը, հառնած բազմաթիվ հիմնախնդիրներն ու մարտահրավերները և շարունակել մեր ստեղծագործ, հավատավոր կյանքի ընթացքը։

Մեր սրտաբուխ աղոթքն ենք վերառաքում առ Բարձրյալն Աստված, որ Իր բազում ողորմությունները շնորհի ազգիս հայոց, Սուրբ Հոգու սփոփանքը պարգևի վշտացյալ սրտերին և Իր գթառատությունն ու պահպանությունը տարածի աշխարհասփյուռ մեր ժողովրդի ու մեր հայրենիքի վրա։ Թող Աստծո բարի հայացքի ներքո Տիրոջ զորակցությամբ իրականություն դառնան մեր ժողովրդի բարի իղձերը՝ նեղություններից ու դժվարություններից հառնելու դեպի բարձունքը հաղթանակների և հաջողությունների՝ ի զորացումն մեր պետության և ի բարօրություն ազգիս։ Եվ թող մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի սերը և երկնապարգև շնորհները միշտ լինեն մեզ հետ և ամենքի. ամեն»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները Delhi International Open-ում

22:38 16.06.2025

Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները Delhi International Open-ում

Հնդկաստանում ավարտվել է Delhi International Open շախմատի միջազգային մրցաշարը: Հայ գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը և Մանուել Պետրոսյանը, նաև միջազգային վարպետ Արսեն Դավթյանը 10 հնարավորից վաստակել են 7.5 միավոր և զբաղեցրել համապատասխանաբար մրցանակային 8-րդ, 9-րդ և 19-րդ տեղերը: ...

Պատերազմի մասշտաբները կմեծնա՞ն, ի՞նչ ազդեցություն կունենա Իրան-Իսրայել պատերազմը Հայաստանի վրա

22:25 16.06.2025

Պատերազմի մասշտաբները կմեծնա՞ն, ի՞նչ ազդեցություն կունենա Իրան-Իսրայել պատերազմը Հայաստանի վրա

Իրան-Իսրայել հակամարտությունը շարունակվում և գնալով տարածքն ավելի ընդգրկուն է դառնում: Կողմերի միջև, սակայն, խնդրի կարգավորման որևէ հնարավորություն դեռևս գոնե թե հրապարակայնորեն չի նկատվում, փոխարենն ավելանում են ավերածությունները, զոհերն ու վիրավորները: Ի՞նչ իրավիճակ է այս փուլում և ի՞նչ ազդեցություն կարող է շարունակվող պատերազմն ունենալ Հայաստանի վրա. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է արևելագետ, պատմական […] ...

Տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույս

22:11 16.06.2025

Տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույս

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայանիստ գյուղի բնակիչ 36-ամյա երիտասարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփի բույսեր: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույս և մոտ 10 գրամ չորացված կանեփ։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...

SHANTNEWS

22:00 16.06.2025

SHANTNEWS

Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ

21:49 16.06.2025

Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ

«Միլանի», «Նապոլիի», «Վալենսիայի», «Մարսելի» և «Հայդուկի» նախկին մարզիչ Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին հաղորդում է հավաքականի մամուլի ծառայությունը: Գատուզոյի պայմանագրի ժամկետը հայտնի չէ: Իտալացին այս պաշտոնում փոխարինել է Լուչանո Սպալետիին, որն օրեր առաջ հեռացվել էր հավաքականի ղեկից: ...

Ընթացքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

21:27 16.06.2025

Ընթացքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Երեսուն և ավելի տարիներ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը վերականգնվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Այժմ ընթանում են մայթերի, հողային պաստառի կառուցման, երկաթբետոնե արհեստական կառուցվածքների նորոգման, և այլ աշխատանքներ։ Կառուցվում են նաև ջրահեռացման համակարգեր։ Ճանապարհի մի մասը գտնվում է Գորիս […] ...

BACK_TO_TOP