15:51 15.02.2021
Եվրախորհրդարանի պատգամավոր և Թուրքիայի հարցերով նախկին զեկուցող Քեթի Փիրիի և նրա անդամակցած Նիդեռլանդների Աշխատավորական կուսակցության (PvdA) պաշտոնակայքերը ենթարկվել են թուրք հակերների հարձակմանը։ Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը՝ արդյունքում նշված կայքերը մի քանի ժամ անհասանելի են եղել։
Աշխատավորական կուսակցությունը հայտնել է, որ հարձակման աղբյուրը արտասահմանյան է եղել։ Իսկ Քեթի Փիրին հայտարարել է, որ հարձակումն իրականացրել են թուրք հակերները։ ԵԽ պատգամավորը իրեն և իր կուսակցությանը պատկանող կայքերի դեմ իրականացված հարձակումը որակել է որպես «աննախադեպ և մտահոգիչ»։
Փիրիի համոզմամբ՝ հարձակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախորդ շաբաթ ինքը հանդես է եկել Բողազիչի համալսարանի ուսանողներին, ինչպես նաև՝ երկար ժամանակ ազատազրկված Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDPժ-ԺԴԿ) նախկին համանախագահ Սելահաթթին Դիմիրթաշին և բիզնեսմեն Օսման Քավալային աջակցելու կոչով։ Նա թվիթերյան գրառմամբ պահանջել էր ազատ արձակել վերջիններիս և պնդել, որ շարունակելու է պայքարել Թուրքիայում ժողովրդավարության հաստատման համար։
Նշենք, որ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն կիսվել էր Քեթի Փիրիի գրառմամբ ու գրել․ «Դու ծերանալու ես քո կեղտոտ պահանջների հետ միասին։ Բայց այդ վատ ցանկություններդ Թուրքիայում երբեք չեն իրականանալու»։
Մյուս կողմից, թուրքական «Anka Neferler Tim» հակերային խումբը սոցցանցերում կատարած գրառմամբ հաստատել է, որ հարձակումն իրենք են կատարել․ «Հոլանդացի քաղաքական գործիչ Քեթի Փիրիի և նրա կուսակցության՝ Աշխատավորական կուսակցության կայքերի հասանելիությունը արգելափակել ենք։ Ճանաչեք Ձեր չափը»,- ասված է խմբի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ԵԽ հոլանդացի պատգամավոր Քեթի Փիրին հայտնի է Թուրքիայի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերյալ իր խիստ քննադատական զեկույցներով, ինչի համար նախկինում էլ ենթարկվել է թուրք հակերների հարձակումներին։
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...