16:34 15.02.2021
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Երևան քաղաքի դատախազությունում անցկացրել է խորհրդակցություն՝ ամփոփելու 2020-ի ընթացքում մայրաքաղաքում հանցավորության ընդհանուր վիճակը, դրա դեմ տարվող պայքարի, Երևան քաղաքի և վարչական շրջանների դատախազությունների գործունեության, քրեական վարույթների նկատմամբ դատախազական ղեկավարման և հսկողության արդյունավետությունը:
Խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են հետաքննության և նախաքննության մարմինների՝ Երևան քաղաքի ստորաբաժանումների ղեկավարները, վարչական շրջանների դատախազները, Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրել է վերոնշյալ ուղղություններով կատարված աշխատանքները, դրանց արդյունքում ի հայտ բերված խնդիրները, այդպիսիք վերացնելու ուղղությամբ ձեռնարկվող լուծումները:
Սևակ Խաչատրյանն ընդգծել է, որ 2020-ի ընթացքում մայրաքաղաքում հանցագործության դեպքերը նվազել են 1069 – ով կամ 7.1%-ով (13892 դեպք՝ 2019-ի 14961-ի փոխարեն): Բացահայտման ցուցանիշը կազմել է 50.4%:
Դրական դինամիկայի վկայությունն է այն, որ մայրաքաղաքում 2020-ին ծանր հանցագործությունների դեպքերը նվազել են 14%-ով, առանձնապես ծանր հանցագործություններինը՝ 7.8%-ով: Դրանցով բացահայտման արդյունավետությունն ավելացել է շուրջ 5 տոկոսային կետով:
Արձանագրվել է սպանության 11 դեպք՝ նախորդ տարվա 17-ի դիմաց, որոնցից բացահայտվել է 78.3%-ը: Փոխարենը՝ 10 դեպքով ավելացել են սպանության փորձի դեպքերը:
18․1%-ով նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը, որոնցով ևս արձանագրվել է բացահայտման ցուցանիշների որոշակի աճ:
2020-ին մայրաքաղաքում զգալիորեն՝ 31.3%-ով նվազել են բնակարանային գողությունները՝ ինչին զուգահեռ 9 տոկոսային կետով աճել է նշված բնույթի հանցագործությունների բացահայտման ցուցանիշը: Վերջինս մասամբ կապված է երկրում գործող արտակարգ դրության պայմաններում բնակիչների՝ տներից քիչ բացակայելու հանգամանքի հետ:
Վերլուծությունը վկայում է, որ 2019-ից սկսած՝ ՀՀ դատախազության նախաձեռնած ջանքերը, հետևողական աշխատանքը դրական արդյունք են ապահովել: Մասնավորապես, մայրաքաղաքում նշված ժամանակահատվածում շուրջ 30%-ով ավելացել է բազմաբնակարան շենքերի կոդավորված դռներով վերազինումը, ինչը նաև էական կանխարգելիչ նշանակությամբ ապահովել է բնակարանային գողությունների նշված էական նվազումն ու բացահայտումների աճը:
ՀՀ գլխավոր դատախազը, դրական գնահատելով հանցագործության այս տեսակի դեմ պայքարի արդյունավետությունը, հանձնարարել է շարունակել ՀՀ դատախազության նախաձեռնությամբ և Ոստիկանության, ՏԻՄ-երի համատեղ ջանքերով մայրաքաղաքում լուրջ արդյունքների հանգեցրած կանխարգելիչ վերոնշյալ միջոցառումները:
Մայրաքաղաքում 2020-ին գրանցվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անձանց առողջությանը վնաս պատճառելու դեպքերի նվազում 23%-ով, ինչին զուգահեռ 18%-ով նվազել են մահվան ելքով ՃԵԿ խախտումները: Ըստ Երևան քաղաքի դատախազի՝ ուսումնասիրությունը վկայում է, որ այս ոլորտում ևս կանխարգելիչ համակողմանի միջոցառումները դրական արդյունք են տվել, սակայն, ՃՏՊ-ների նվազեցման համար դեռևս առկա է երթևեկության կարգավորման միջոցների թերությունները վերացնելուն ուղղված աշխատանքների ակտիվացման անհրաժեշտություն, ինչն արդեն պլանավորվել է:
2020-ին հարուցվել և վարույթ է ընդունվել կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ 56 քրեական գործ: 2019-2020թթ.-ին նկատելի է այս բնույթի հանցագործության դեպքերի բացահայտման ցուցանիշի բարելավում, ինչին նպաստում է նաև դատախազության հանձնարարականների կատարումը և նախաքննության որդեգրած՝ յուրաքանչյուր դեպքով ավելի խորացված քննություն իրականացնելու քաղաքականությունը:
ՀՀ գլխավոր դատախազն այս ուղղությամբ հանձնարարել է շեշտը դնել դատախազների կողմից՝ կոռուպցիոն հանցագործության նյութական հետքեր գտնելու դատախազական լիազորության իրացման նախաձեռնողականության վրա՝ հատկապես կոռուպցիայի տեսանկյունից ռիսկային համարվող ոլորտներում սխեմատիկ բնույթ կրող հանցավոր դրսևորումների բացահայտման նպատակով իրավասու մարմիններին տալով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու հանձնարարություններ:
Այս իմաստով հատկանշական է, որ 2020-ի ընթացքում միայն Երևան քաղաքի դատախազության կողմից մայրաքաղաքի քննչական մարմինների վարույթում քննվող քրեական գործերով տրվել է 125 ցուցում, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու 73 հանձնարարություն, որոնք ընդհանուր առմամբ գրեթե կրկնակի ավելի են եղել 2019-ի համեմատ: Իսկ հանցագործությունների կատարմանը նպաստող պայմանների ու պատճառների վերացման նպատակով 2020-ի ընթացքում Երևան քաղաքի դատախազության կողմից ներկայացվել են 22 միջնորդագիր և հաղորդում (2019թ.՝ 5), որոնք քննարկվել են համապատասխան մարմինների կողմից և ձեռնարկվել են դրանցից բխող միջոցառումներ:
Արթուր Դավթյանը շեշտել է, որ թեև այս ուղղությամբ որոշակի դրական տեղաշարժ կա, սակայն անհրաժեշտ է բազմապատկել քրեական գործերով քննությունների որակի և արդյունավետության վրա ներազդելու, հանցագործություններին հանգեցնող պատճառների և պայմանների վերացման նպատակով պատկան մարմիններին միջնորդագրեր ներկայացնելու դատախազական ներգործության միջոցների գործադրման տեմպերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով դրանց իրականացմանը և կոնկրետ արդյունքների ապահովմանը:
Բացի դրանից՝ խնդրահարույց համարելով հատկապես վերջին շրջանում ձերբակալման որոշումների դեմ բերվող բողոքների քննության արդյունքում դատարանների կողմից դրանց բավարարման դեպքերի բարձր մակարդակը՝ Արթուր Դավթյանը խնդիր է դրել առանձնահատուկ բծախնդրությամբ հետևել ձերբակալման հիմքերի ապահովմանը, ձերբակալության՝ այդ հիմքերի հստակ նկարագրմամբ և պատճառաբանված արձանագրությունների կազմմանը, իսկ դատարանի կողմից նման բողոքների բավարարման յուրաքանչյուր դեպք դարձնել մանրամասն ուսումնասիրության առարկա: Եվ այն դեպքերում, երբ դատարանի տվյալ որոշումը կլինի հիմնավոր, ըստ Արթուր Դավթյանի, պետք է ընդհուպ դնել իրավունքի խախտում թույլ տվող պաշտոնատար անձանց համար պատասխանատվության հարցը, իսկ դատարանի կողմից ակնհայտ անհիմն, ապօրինի որոշումներ կայացնելու դեպքում ոչ միայն դրանք պարտադիր բողոքարկել վերադասության կարգով, այլ նաև քննարկել նման որոշումներ կայացրած դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ նախաձեռնելու անհրաժեշտությունը:
Ելնելով ամփոփման արդյունքներից՝ ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Երևան քաղաքի և վարչական շրջանների դատախազության բոլոր դատախազներին՝ քրեական հետապնդման մյուս մարմինների հետ միասնաբար 2020-ի ծանրագույն տարվա ընթացքում երկրում օրինականության և իրավակարգի ամրապնդման, հանցավորության զսպման ուղղությամբ կատարած աշխատանքի համար: Նա հավելել է, որ նախորդ տարվա ընթացքում մեր ժողովրդի ունեցած ողբերգական կորուստները պետք բոլոր պետական մարմիններին, այդ թվում՝ դատախազությանը մղեն իր վրա դրված առաքելությունն առավել մեծ նվիրումով, պատասխանատվությամբ ու պատվախնդրությամբ իրականացնելուն:
22:25 16.06.2025
Պատերազմի մասշտաբները կմեծնա՞ն, ի՞նչ ազդեցություն կունենա Իրան-Իսրայել պատերազմը Հայաստանի վրաԻրան-Իսրայել հակամարտությունը շարունակվում և գնալով տարածքն ավելի ընդգրկուն է դառնում: Կողմերի միջև, սակայն, խնդրի կարգավորման որևէ հնարավորություն դեռևս գոնե թե հրապարակայնորեն չի նկատվում, փոխարենն ավելանում են ավերածությունները, զոհերն ու վիրավորները: Ի՞նչ իրավիճակ է այս փուլում և ի՞նչ ազդեցություն կարող է շարունակվող պատերազմն ունենալ Հայաստանի վրա. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է արևելագետ, պատմական […] ...
22:11 16.06.2025
Տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույսՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայանիստ գյուղի բնակիչ 36-ամյա երիտասարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփի բույսեր: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույս և մոտ 10 գրամ չորացված կանեփ։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
21:49 16.06.2025
Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ«Միլանի», «Նապոլիի», «Վալենսիայի», «Մարսելի» և «Հայդուկի» նախկին մարզիչ Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին հաղորդում է հավաքականի մամուլի ծառայությունը: Գատուզոյի պայմանագրի ժամկետը հայտնի չէ: Իտալացին այս պաշտոնում փոխարինել է Լուչանո Սպալետիին, որն օրեր առաջ հեռացվել էր հավաքականի ղեկից: ...
21:27 16.06.2025
Ընթացքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըՎերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Երեսուն և ավելի տարիներ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը վերականգնվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Այժմ ընթանում են մայթերի, հողային պաստառի կառուցման, երկաթբետոնե արհեստական կառուցվածքների նորոգման, և այլ աշխատանքներ։ Կառուցվում են նաև ջրահեռացման համակարգեր։ Ճանապարհի մի մասը գտնվում է Գորիս […] ...
21:18 16.06.2025
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններՀունիսի 10-ից 12-ը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Բելգիայի Թագավորությունում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Նախարարը բրյուսելյան այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Եվրոպական Միության հանձնակատարների և Բելգիայի պաշտոնակիցների հետ՝ քննարկելով Ներքին գործերի նախարարության, ենթակա կառուցվածքային միավորների գործունեությանն ու համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել փորձագիտական պատվիրակության Հայաստան […] ...