Վրաստանը կարող է հյուրընկալել 2018թ. Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+27.09 oC

Վրաստանը կարող է հյուրընկալել 2018թ. Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը

17:13 24.01.2018

Եվրոպայի ծանրամարտի 2018 թվականի առաջնությունը կարող է անցկացվել Թբիլիսիում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, աշխարհի եռակի չեմպիոն Կախա Կախիաշվիլին:

Առաջնության անցկացումը նախապես ծրագրված էր Տիրանայում մարտի 26-ից ապրիլի 1-ը, սակայն վերջերս Ալբանիայի ծանրամարտի ֆեդերացիան ամբողջ կազմով հրաժարական է տվել, ինչի հետևանքով 2018թ. Եվրոպայի ծանրամարտի առաջնության անցկացումն այդ երկրում դարձել է անհնարին:

Կախա Կախիաշվիլիի հավաստմամբ՝ Վրաստանում ծանրամարտի առաջնությունն անցկացնելու խնդրանքով իրենց դիմել են ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայից: Կախիաշվիլիի խոսքով՝ 2017-ին Վրաստանը  ծանրամարտի ֆեդերացիա հայտ էր ներկայացրել 2018թ. առաջնությունն այդ երկրում անցկացնելու առաջարկով, սակայն ֆեդերացիայի իտալացի նախագահ Ուրսո Անտոնիոն առաջնության անցկացման իրավունքը միաձայն հանձնել էր Ալբանիային:

Ամենայն հավանականությամբ, Վրաստանը կընդունի 2018թ. Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը Թբիլիսիում անցկացնելու առաջարկը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայ պատանի մարզիկները երեքական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալ են նվաճել  WBC մուայթայի աշխարհի առաջնությունում

14:02 01.07.2025

Հայ պատանի մարզիկները երեքական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալ են նվաճել WBC մուայթայի աշխարհի առաջնությունում

Իտալիայում ավարտված WBC մուայթայի աշխարհի առաջնությունում Հայաստանի Mix Fight ֆեդերացիայի 9 մարզիկներ երեքական ոսկե, արծաթե ու բորնզե մեդալ են նվաճել։ Ոսկե մեդալակիր են դարձել Դավիթ Քարամյանը (Մ8, 24 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (Մ12, 44 կգ) և Վահե Հովհաննիսյանը (Մ14, 40 կգ)։ Երկրորդտեղն են գրավել ու արծաթե մեդալ նվաճել Հենրի Մարտիրոսյանը (Մ12, 70 կգ), Գրիգոր Ազիզյանը (Մ13, […] ...

Իսրայելը հարվածել է Գազայում գտնվող սրճարանի, դպրոցի, հիվանդանոցի․ կան զոհեր ու վիրավորներ

13:55 01.07.2025

Իսրայելը հարվածել է Գազայում գտնվող սրճարանի, դպրոցի, հիվանդանոցի․ կան զոհեր ու վիրավորներ

Իսրայելի բանակի՝ Գազայի հատվածին հասցրած հարվածների հետևանքով առնվազն 95 պաղեստինցի է զոհվել, կան նաև բազմաթիվ վիրավորներ, հաղորդում է Al Jazeera-ն։ Իսրայելական բանակը հարվածել է Գազայում սրճարանի, հիվանդանոցի, դպրոցի և սննդի բաշխման կետերի։ Գազա քաղաքի հյուսիսային հատվածում գտնվող ծովափնյա սրճարանին հասցված հարվածի հետևանքով 39 մարդ է զոհվել, սրճարանում կանայք ու երեխաներ էլ են եղել, որ այդ […] ...

Կառավարության քաղաքականությունն է՝ ցուցաբերել զրո հանդուրժողականություն կոռուպցիայի և կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ. վարչապետ

13:48 01.07.2025

Կառավարության քաղաքականությունն է՝ ցուցաբերել զրո հանդուրժողականություն կոռուպցիայի և կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ դատախազության աշխատողի օրվան նվիրված՝ «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովին։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ գործադիր և դատական իշխանության ղեկավար կազմը, եվրոպական 7 երկրների դատախազությունների և […] ...

Մխիթարյանի «Ինտերը» դուրս մնաց ԱԱԱ-ից

13:42 01.07.2025

Մխիթարյանի «Ինտերը» դուրս մնաց ԱԱԱ-ից

Բրազիլական «Ֆլումինենսեն» անակնկալ հաղթանակ է տարել Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» նկատմամբ և դուրս եկել աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչի խաղում բրազիլական թիմը միլանյան ակումբին հաղթել է 2-0 հաշվով: Խաղի հաշիվը երրորդ րոպեին բացել է արգենտինացի 37-ամյա հարձակվող Խերման Կանոն: Երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակի երրորդ րոպեին երկրորդ գոլն է խփել բրազիլացի կիսապաշտպան Էրկուլեսը` 2-0: «Ինտերի» […] ...

Սպառողներին վաճառվող բնական գազի սակագները կմնան անփոփոխ

13:36 01.07.2025

Սպառողներին վաճառվող բնական գազի սակագները կմնան անփոփոխ

Սպառողներին վաճառվող բնական գազի սակագները կմնան անփոփոխ. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում սահմանվեցին գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագները։ Գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկայի պահանջներից ելնելով՝ հանձնաժողովի նախաձեռնությամբ սկսված սակագների վերանայման գործընթացի շրջանակում սակագների վրա ազդող դրական և բացասական բոլոր գործոնների արդյունքում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման անհրաժեշտություն չի առաջացել և այդ սակագները մնացին […] ...

Սևանա լճում ուժեղացված ծառայության մեկնարկը տրված է

13:27 01.07.2025

Սևանա լճում ուժեղացված ծառայության մեկնարկը տրված է

Հուլիսի 1-ից ՆԳ նախարարության ջրային պարեկային և փրկարար ծառայություններն անցնում են ուժեղացված ծառայության։ Ջրային պարեկներն ու փրկարարները Սևանա լճում և առափնյա հատվածում պատահարներին ու դեպքերին արագ արձագանքելու, ինչպես նաև դրանց կանխարգելման նպատակով 24-ժամյա ռեժիմով կիրականացնեն խիստ հսկողություն՝ համարժեք հակազդելով ցանկացած իրավախախտման։ ՆԳ նախարարությունը զգուշացնում է, որ անհրաժեշտ է պահպանել լողամիջոցների օգտագործման, մոտորանավակների շահագործման անվտանգության կանոնները, […] ...

BACK_TO_TOP