16:33 23.02.2021
Հայաստանի վոլեյբոլի մինչև 16 տարեկանների առաջնությանը մասնակցել են տղաների 9 և աղջիկների 6 թիմեր, որոնց թվում՝ մեկական թիմ Արցախից: Թիմերը մեդալների համար պայքարը սկսել են՝ նախ մրցելով ենթախմբերում, ապա տեղի են ունեցել կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերը:
Տղաների առաջնության եզրափակչում մրցել են մարզային՝ «Վանաձոր» և «Սիսիան» թիմերը. 2:0 հաշվով առավելության է հասել «Վանաձորը»: Երրորդ մրցանակակիր է դարձել «Շենգավիթը», որը մեդալային խաղում 2:0 հաշվով առավելության է հասել «Արաբկիրի» նկատմամբ: Աղջիկների պայքարում ի սկզբանե ֆավորիտ է եղել «Ավան» թիմը, որը բոլոր խաղերում հաղթել է 2:0 հաշվով և դարձել չեմպիոն: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար «Գեղաշենը» և «Արցախը»:
Մրցանակակիրները ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների և ՀՎՖ նախագահության կողմից պարգևատրվել են գավաթներով, մեդալներով, պատվոգրերով և հատուկ նվերներով։
Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանն առաջնության մակարդակը գոհացուցիչ է համարում.
«Հայաստանի պատանեկան հավաքականը մարտին մեկնելու է Վրաստան՝ մասնակցելու Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության առաջին փուլին։ Այս և ավելի վաղ կայացած Սերգեյ Արակչյանի անվան պատանեկան առաջնությունների արդյունքներով նպատակ ունեինք ձևավորելու հավաքական թիմը։ Մրցաշարի մակարդակից գոհ ենք: Լավագույն արդյունք գրանցած վոլեյբոլիստները կընդգրկվեն հավաքականում»:
Հավելենք, որ ՀՎՖ-ն ծրագրում է այս տարի շուրջ 3 տասնյակ մրցաշար անցկացնել: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի խոսքով՝ համապատասխան աշխատանքներն ընթացքի մեջ, մնում է՝ համավարակը չխոչընդոտի.
«Համավարակով պայմանավորված երկարատև դադարից հետո վոլեյբոլիստներին նախկին ռիթմին և մարզավիճակին վերադարձնելու անհրաժեշտություն կա։ Նրանք պետք է հաջողություններ գրանցելու և Հայաստանը միջազգային ասպարեզում պատվով ներկայացնելու նպատակ ունենան: Ծրագրերը շատ են, մնում է՝ համավարակը կրկին չխանգարի»:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...