13:41 24.02.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի նոր կարգը: Նոր կարգավորմամբ հստակեցվել են մրցույթի հայտարարման պայմանները, ժամկետները, ընթացակարգը, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Հիմնական նորույթներից մեկն այն է, որ մրցույթ է հայտարարվում միայն այն դեպքում, երբ նույն դպրոցում աշխատող համապատասխան առարկայի մասնագետն ապահովված է առնվազն 22 դասաժամ ծանրաբեռնվածությամբ, կամ առկա է նրա գրավոր հրաժարվելու փաստը: Սահմանվել է նաև հրապարակման և հանրային իրազեկման բարձր պահանջ:
Մրցույթի ժամկետներ
Սահմանվում է, որ թափուր տեղ առաջանալու դեպքում դասաժամերը տրամադրվում են նույն դպրոցում աշխատող, համապատասխան որակավորում ունեցող, տվյալ առարկան դասավանդած կամ դասավանդող և մինչև 22 դասաժամ ծանրաբեռնվածություն ունեցող ուսուցչին` մինչ թափուր տեղի համալրումը:
Մրցույթը հայտարարվում է թափուր տեղ առաջանալու օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ հուլիսի 1-ից օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում` օգոստոսի 20-ից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Անկախ պատճառներից` եթե մրցույթը չի կայանում, ապա թափուր տեղը համալրելու համար պարբերաբար (առնվազն երկու ամիսը մեկ անգամ) հայտարարվում է մրցույթ մինչև հաղթող ճանաչվելը:
Մրցույթ հայտարարելը
Ուսուցչի թափուր տեղի հայտարարությունը հրապարակվում է հաստատության կայքէջում և հրապարակման է ներկայացվում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, համապատասխան պետական լիազորված մարմնի (մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան) կայքէջերում և «Կրթություն» շաբաթաթերթում: Հայտարարությունը կարող է հրապարակվել նաև տեղական կամ առցանց լրատվամիջոցներում և հարթակներում:
Հայտարարության տեքստում նշվում է հաստատության անվանումը, գտնվելու վայրը, թափուր տեղի անվանումը, շաբաթական ժամերի քանակը, սահմանված փաստաթղթերի ցանկը, դրանց ընդունման վերջնաժամկետը, մրցույթի անցկացման օրը, ժամը և տեղը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են «Կրթություն» շաբաթաթերթում հայտարարությունը հրապարակվելու օրվանից` 10 աշխատանքային օրվա ընթացքում: Մրցույթն անցկացվում է փաստաթղթերի ընդունումից հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Պահանջվող փաստաթղթեր
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
Հանձնաժողով
Մրցույթի օրվանից 3 աշխատանքային օր առաջ ձևավորվում է հանձնաժողով` կազմված 5 անդամից` տնօրեն (տնօրենի պաշտոնակատար կամ պարտականությունները կատարող), տնօրենի՝ ուսումնական աշխատանքի գծով տեղակալ, համապատասխան մասնախմբի ղեկավար, մեկ ուսուցիչ տվյալ հաստատությունից և մեկ ուսուցիչ հանրակրթական այլ ուսումնական հաստատությունից՝ համաձայնությամբ: Նախագահը հաստատության տնօրենն է, որը նշանակում է հանձնաժողովի քարտուղար (նա հանձնաժողովի անդամ չէ):
Մրցույթի նիստն իրավազոր է, եթե մասնակցում է հանձնաժողովի առնվազն 4 անդամ: Իրավազոր չլինելու դեպքում նիստը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան 1 անգամ` մինչև 3 աշխատանքային օրով: Նույնը կատարվում է նաև այն դեպքում, երբ հավակնորդներից ոչ մեկը չի ներկայացել մրցույթի:
Հետաձգված հանձնաժողովի նիստը չկայանալու դեպքում հայտարարվում է նոր մրցույթ, և ձևավորվում է նոր հանձնաժողով: Մրցույթին դիտորդի կարգավիճակով կարող է մասնակցել լիազոր մարմնի ներկայացուցիչը՝ ըստ ենթակայության:
Մրցույթ` երկու փուլով
Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի:
Թեստավորման փուլն անցկացվում է ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի, որը կազմված է 200 հարցից: Յուրաքանչյուր հարց պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան, որոնցից միայն մեկն է ճիշտ: Հարցաշարի բովանդակությունն ընդգրկում է կրթության բնագավառի օրենսդրություն և մանկավարժական, հոգեբանական, ուսումնամեթոդական գիտելիքներ` համապատասխանաբար` 30 և 70 տոկոս: Հարցաշարերը հրապարակվում են ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջում և «Կրթություն» շաբաթաթերթում:
Թեստի համար տրվում է 90 րոպե ժամանակ, յուրաքանչյուր ճիշտ պատասխանը գնահատվում է 1 միավոր, սխալը` 0: Առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում մասնակիցն անցնում է հաջորդ` հարցազրույցի փուլ: Արդյունքները կարող են բողոքարկվել հանձնաժողովին` հրապարակվելուց հետո՝ մեկ ժամվա ընթացքում:
Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին: Մասնակիցը վիճակահանությամբ ընտրում է մեկ հարցատոմս` բաղկացած 5 հարցից։ Հարցերը պետք է լինեն իրավիճակային և ուղղված լինեն մասնակիցների մանկավարժական և ուսումնամեթոդական գիտելիքների, կարողությունների ու հմտությունների բացահայտմանը։ Հարցազրույցն արձանագրվում և ձայնագրվում է, յուրաքանչյուր հարցի պատասխան գնահատվում է առավելագույնը 2 միավոր, պատրաստվելու համար տրվում է 15 րոպե: Հարցազրույցի փուլը հաղթահարելու համար պահանջվում է առնվազն յոթանասուն տոկոս ճիշտ պատասխան: Հաղթող է ճանաչվում առավելագույն միավորներ հավաքածը: Մեկից ավելի առավելագույն հավասար միավորների դեպքում կազմակերպվում է քվեարկություն: Եթե այս դեպքում էլ մեկից ավելի մասնակիցներ հավաքել են առավելագույն հավասար կողմ ձայներ, ապա ընտրվում է այն մասնակիցը, որին կողմ է քվեարկել դպրոցի տնօրենը: Հարցազրույցի արդյունքները կարող են բողոքարկվել հանձնաժողովի որոշում կայացնելուց հետո՝ մեկ ժամվա ընթացքում:
Մրցույթ չհայտարարելու դեպքերը
Մրցույթ չի հայտարարվում, և թափուր տեղը զբաղեցվում է ոչ մրցութային կարգով հետևյալ դեպքերում`
16:49 20.07.2025
Իրանի և ԵՄ-ի միջև բանակցությունները տեղի կունենան ԺնևումԻրանի բանակցությունները եվրոպական «եռյակի» հետ տեղի կունենան հուլիսի 27-ին` Ժնևում, հայտնել են ԱՄԷ մայրաքաղաքից հեռարձակվող Sky News Arabia հեռուստաալիքի աղբյուրները։ «Իրանի բանակցությունները ԵՄ-ի եռյակի հետ տեղի կունենան հաջորդ կիրակի Ժնևում», – ասել են աղբյուրները։ ...
16:25 20.07.2025
Մասիս քաղաքում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը․կա տուժածԱյսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Սերոբ Դ․-ի վարած «Toyota» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Պատրիցիյա Տ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
16:00 20.07.2025
Ամառային զորակոչի անցկացման ժամկետը կերկարաձգվիՆախատեսվում է 2025 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։ Համապատասխան նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքէջում։ «Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը հայտարարված է 2025 թվականի ապրիլի 21-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։ Սակայն 2025 թվականի ամառային զորակոչի աշխատանքների ընթացիկ վերլուծությունը արդեն […] ...
15:37 20.07.2025
Բարսելոնան շատ շուտով համալրում կունենա․ The Athletic«Բարսելոնան» ձգտում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին՝ առաջարկելով վարձակալություն գնման իրավունքով, հայտնում է The Athletic-ը, փոխանցում է armsport.am-ը: 27-ամյա խաղացողը ցանկանում է միանալ կատալոնական ակումբին, և «Յունայթեդը» տվել է նախնական համաձայնություն: Բանակցությունները մոտ են ավարտին: Հանսի Ֆլիկը հավանություն է տվել տրանսֆերին, քանի որ թիմին պետք է եզրային հարձակվող: Վարձակալությունը ֆինանսապես մատչելի է […] ...
15:17 20.07.2025
Ալիևը կարծում է, որ ՀՀ-ն և Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, սակայն, կրկին նախապայմաններ է նշելԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում տեղի ունեցող մեդիա ֆորումի ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանը և Հայաստանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը և անդրադարձել է հարցին, թե ինչ պայմաններում կարող է ստորագրվել այն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «Ազերթաջ»-ը, Ալիևն ասել է. «Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրն անմիջապես կարող է ստորագրվել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից և ԵԱՀԿ […] ...
15:00 20.07.2025
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 21-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Քոչինյան, 1-ին զանգվածի Բորյան, 2-րդ զանգվածի Թոթովենցի, 4-րդ զանգվածի Հովհաննիսյան, 5-րդ զանգվածի Արտեմ Միկոյան, 6-րդ զանգվածի Շոպրոնի փողոցների և Մայակ թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...