Պատերազմի ժամանակ ԱԻՊԾ-ն հիմնականում կատարել է իր առջև դրված խնդիրները․ Կարեն Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+34.09 oC

Պատերազմի ժամանակ ԱԻՊԾ-ն հիմնականում կատարել է իր առջև դրված խնդիրները․ Կարեն Սարգսյան

14:23 01.03.2021

Մարտի 1-ն ամբողջ աշխարհում նշվում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր:
Քաղաքացիական պաշտպանության ոլորտն ընկալվում է որպես մարդասիրական առաքելություն: Այն իր մեջ ամբողջացնում է արտակարգ իրավիճակում կամ բնածին ու տեխնածին աղետների ժամանակ մարդկային կյանքի փրկության միջոցների ձեռնարկում, շրջակա միջավայրի, ինչպես նաև ունեցվածքի պահպանում:

ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը հանդես է եկել ուղերձով.

«Այսօր էլ առանձնակի կարևորություն է տրվում քաղաքացիական պաշտպանության տեսակետից բնակչության ուսուցման գործընթացի ուսումնավարժություններին, վարժանքներին, դասընթացներին, պարապմունքներին և այլ տարատեսակ միջոցառումներին, որոնք միտված են արտակարգ իրավիճակի ժամանակ արագ և առանց խուճապի բնակչության տարհանումը, պատսպարումը և անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը:

Պատերազմը ցույց տվեց, որ այսուհետ է՛լ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնենք բնակչության պատսպարման համար պաշտպանական կառույցներով ապահովման և ապաստարանների կառուցման ու վերանորոգման հարցին:

44-օրյա պատերազմի ընթացքում բնակչության ժամանակին ազդարարման և տարհանման կազմակերպման արդյունքում հաջողվել է խաղաղ բնակչության շրջանում կորուստները հասցնել նվազագույնի: Այս առումով պլանային միջոցառումներից բացի, համագործակցում ենք նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան առաքելության հետ:

Քաղաքացիական պաշտպանության համակարգում իր ուրույն տեղն ու դերն ունի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Ծառայության ամենօրյա գործունեության առանցքն են կազմում քաղաքացիական պաշտպանության կազմակերպման ուղղությամբ աշխատանքների կատարումը և այդ կապակցությամբ միջոցառումների անցկացումը:

Պատերազմի ժամանակ ԱԻՊԾ-ն հիմնականում կատարել է իր առջև դրված խնդիրները:
ՔՊ ընդհանուր համակարգում կազմակերպել է բնակչության տարհանումը վտանգավոր գոտիներից, թշնամու կողմից խոցված քաղաքացիական ու ռազմական օբյեկտներում իրականացրել է հրդեհաշիջման և փրկարարական անհետաձգելի վթարա-վերականգնողական աշխատանքներ, մարտական գործողությունների շրջաններից զոհվածների և վիրավորների տարհանման աշխատանքներ, Արցախի Հանրապետության տարածքը չլքած և չտարհանված բնակչության համակողմանի ապահովման խնդիրներ:

Պատերազմի ավարտից հետո ԱԻՊԾ-ն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում իրականացրել է անհետ կորածների որոնողական, ինչպես նաև զոհված զինծառայողների աճյունների տարհանման աշխատանքներ:

Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներն առավել արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու նպատակով, 2021 թվականին որոշվեց ստեղծել ԱՀ ներքին գործերի նախարարություն, որի մեջ ընդգրկվել են ԱՀ ոստիկանությունը և արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Շնորհավորում եմ ՔՊ ոլորտի բոլոր ծառայողներին, մաղթում, որ այսուհետ ծառայությունն իրականացնեն առանց տարերային աղետների ու արտակարգ իրավիճակների»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

20:42 06.08.2025

Կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Այս մասին հայտնել են Կառավարության մամուլի ծառայությունից: Նիստի մեկնարկին մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ նիստերի ընթացքում քննարկված՝ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված կարգավորումների և առանձին ներդրումային ծրագրերի կարգավիճակին, ինչպես նաև դրանց վերաբերյալ տրված հանձնարականների կատարման ընթացքին։ Այնուհետև քննարկվել են միջգերատեսչական որոշումներ պահանջող առանձին […] ...

DefenceWeb. Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

20:33 06.08.2025

DefenceWeb. Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ռուսաստանը և Չինաստանը այս տարվա նոյեմբերին Աֆրիկայի ափերի մոտ կանցկացնեն համատեղ ծովային զորավարժություններ՝ «Mosi 3» («Ծուխ 3») կոդային անվամբ։ Այս մասին հայտնել է տեղական DefenceWeb լրատվական պորտալը։ Զորավարժությունները կանցկացվեն Ատլանտյան օվկիանոսում՝ Հարավաֆրիկյան Հանրապետության ափերի մոտ։ Հարավաֆրիկյան Հանրապետությունը կընդունի զորավարժությունները, իսկ Չինաստանը կղեկավարի դրանք։ Ինչպիսի նավեր կմասնակցեն զորավարժություններին, առայժմ հայտնի չէ: Հունիսին Հարավաֆրիկյան Հանրապետությունում […] ...

Թոմաս Փարթին գրավի դիմաց ազատ է արձակվել

20:20 06.08.2025

Թոմաս Փարթին գրավի դիմաց ազատ է արձակվել

«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Թոմաս Փարթին Լոնդոնի դատարանում ցուցմունք է տվել, հայտնում է Mundo Deportivo-ն: Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել: Ինչպես և ակնկալվում էր, Փարթին կմիանա իսպանական «Վիլյառեալին»: Հուլիսի 1-ից ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Փարթիին մեղադրանք է առաջադրված՝ բռնաբարության 5, ինչպես նաև սեռական ոտնձգության 1 դեպքով: Նրա փաստաբանը նախկինում […] ...

Թրամփը լրացուցիչ 25% մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանի նկատմամբ

20:10 06.08.2025

Թրամփը լրացուցիչ 25% մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանի նկատմամբ

Վաշինգտոնի վարչակազմը Հնդկաստանի նկատմամբ 25% լրացուցիչ մքասատուրքեր է սահմանել՝ կապված ռուսական նավթի գնման հետ. նմանատիպ միջոցներ կարող են ձեռնարկվել նաև այլ երկրների նկատմամբ: Համապատասխան գործադիր հրամանագիրը ստորագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այն հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ «Ըստ իս՝ անհրաժեշտ և նպատակահարմար է լրացուցիչ արժեքային մաքսատուրք սահմանել Հնդկաստանից այն ապրանքների ներմուծման վրա, որոնք ուղղակիորեն […] ...

SHANTNEWS

20:00 06.08.2025

SHANTNEWS

Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է. դեսպանատուն

19:51 06.08.2025

Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է. դեսպանատուն

Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է, որպեսզի երեխան ԱՄՆ քաղաքացիություն ստանա։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: «Վիզայի դիմումը քննության առնող հյուպատոսական պաշտոնյան կարող է վիզայի տրամադրումը մերժել, եթե հիմքեր ունի կարծելու, որ ԱՄՆ եք մեկնում ծննդաբերելու նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP