15:45 01.03.2021
2021 թվականի փետրվարի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում ստացվել է 761 զանգ։ Նախորդ շաբաթվա համեմատ զանգերի թիվը նվազել է 77-ով։
Ինչպես տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից, մեկ շաբաթվա կտրվածքով Արցախում գրանցվել է հրդեհի 5 դեպք, որոնք բռնկվել են քաղաքացիների անզգուշության պատճառով։ Ծառայության հրշեջ փրկարարները ժամանակին արձագանքել են բոլոր կանչերին։ Հրդեհի հետևանքով մարդկային ու նյութական կորուստներ չկան։
Շաբաթվա սկզբին ձյան առատ տեղումների պատճառով ճանապարհատրանսպորտային պատահարի մասին 2 դեպք է արձանագրվել։ ՃՏՊ հետևանքով տուժել է 2 քաղաքացի։ Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը վերջիններիս ցուցաբերել է առաջին օգնություն և մեքենան տեղափոխել։
ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները և Արցախում գործող հումանիտար ականազերծող կազմակերպությունները շարունակում են պատերազմի հետքերը թոթափել հավանական վտանգներից։
Զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման մասով անցած շաբաթ գրանցվել է 43 կանչ։ Հայտնաբերված ռազմամթերքը վնասազերծվել կամ պահեստավորվել է։ Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով։
Սոցիալ-կենցաղային պատահարների մասին 36 կանչ է գրանցվել։ Արցախի փրկարարները շարունակում են խորհրդատվություն և օգնություն ցուցաբերել բնակիչներին՝ ջրամատակարարման, ջրահեռացման, հիվանդի տեղափոխման, վերելակի կամ դռան բացման, ինչպես նաև տեխնիկական այլ աշխատանքների մասով։
Նախորդ շաբաթ ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն ու ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանն ընդունել են ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկվել են երկու գործընկեր կառույցների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։
20:42 06.08.2025
Կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի նիստըՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Այս մասին հայտնել են Կառավարության մամուլի ծառայությունից: Նիստի մեկնարկին մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ նիստերի ընթացքում քննարկված՝ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված կարգավորումների և առանձին ներդրումային ծրագրերի կարգավիճակին, ինչպես նաև դրանց վերաբերյալ տրված հանձնարականների կատարման ընթացքին։ Այնուհետև քննարկվել են միջգերատեսչական որոշումներ պահանջող առանձին […] ...
20:33 06.08.2025
DefenceWeb. Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնենՀարավաֆրիկյան Հանրապետությունը, Ռուսաստանը և Չինաստանը այս տարվա նոյեմբերին Աֆրիկայի ափերի մոտ կանցկացնեն համատեղ ծովային զորավարժություններ՝ «Mosi 3» («Ծուխ 3») կոդային անվամբ։ Այս մասին հայտնել է տեղական DefenceWeb լրատվական պորտալը։ Զորավարժությունները կանցկացվեն Ատլանտյան օվկիանոսում՝ Հարավաֆրիկյան Հանրապետության ափերի մոտ։ Հարավաֆրիկյան Հանրապետությունը կընդունի զորավարժությունները, իսկ Չինաստանը կղեկավարի դրանք։ Ինչպիսի նավեր կմասնակցեն զորավարժություններին, առայժմ հայտնի չէ: Հունիսին Հարավաֆրիկյան Հանրապետությունում […] ...
20:20 06.08.2025
Թոմաս Փարթին գրավի դիմաց ազատ է արձակվել«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Թոմաս Փարթին Լոնդոնի դատարանում ցուցմունք է տվել, հայտնում է Mundo Deportivo-ն: Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել: Ինչպես և ակնկալվում էր, Փարթին կմիանա իսպանական «Վիլյառեալին»: Հուլիսի 1-ից ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Փարթիին մեղադրանք է առաջադրված՝ բռնաբարության 5, ինչպես նաև սեռական ոտնձգության 1 դեպքով: Նրա փաստաբանը նախկինում […] ...
20:10 06.08.2025
Թրամփը լրացուցիչ 25% մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանի նկատմամբՎաշինգտոնի վարչակազմը Հնդկաստանի նկատմամբ 25% լրացուցիչ մքասատուրքեր է սահմանել՝ կապված ռուսական նավթի գնման հետ. նմանատիպ միջոցներ կարող են ձեռնարկվել նաև այլ երկրների նկատմամբ: Համապատասխան գործադիր հրամանագիրը ստորագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այն հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ «Ըստ իս՝ անհրաժեշտ և նպատակահարմար է լրացուցիչ արժեքային մաքսատուրք սահմանել Հնդկաստանից այն ապրանքների ներմուծման վրա, որոնք ուղղակիորեն […] ...
19:51 06.08.2025
Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է. դեսպանատունՉի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է, որպեսզի երեխան ԱՄՆ քաղաքացիություն ստանա։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: «Վիզայի դիմումը քննության առնող հյուպատոսական պաշտոնյան կարող է վիզայի տրամադրումը մերժել, եթե հիմքեր ունի կարծելու, որ ԱՄՆ եք մեկնում ծննդաբերելու նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ։ ...