Անցկացվել են «Լեզվի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+36.09 oC

Անցկացվել են «Լեզվի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ

15:51 02.03.2021

Մարտի 2-ին Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովը կազմակերպել է «Լեզվի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ: Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԺ-ից։

Լսումները նախագահում էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի  գիտության, կրթության,մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը: Հարակից զեկուցումներով հանդես եկան օրինագծի համահեղինակներ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցը և Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Արամ Հարությունյանը, նախքան օրինագծի հիմնավորմանն անցնելը, խոսեց նախագծի հանրային լայն քննարկում ունենալու մասին: Համաձայն օրինագծի համահեղինակների ներկայացրած հիմնավորումների՝ օրենքում փոփոխություններն ու լրացումները բխում են՝ առավելապես «հաշվի առնելով Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայության և բազմաթիվ սոցիալական և հաղորդակցային խնդիրների համատեղ լուծման անհրաժեշտության ըմբռնումը, շինարարության, առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում համագործակցությունը»:

Մետաքսե Հակոբյանը  ողջունեց ԱրՊՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսների բաց նամակում ներկայացված տեսակետը, ըստ որի առաջարկվում է ռուսերենն  ընդունել որպես աշխատանքային լեզու, որը կարող է գործածվել պետական և այլ հաստատություններում: Համահեղինակը հավաստիացրեց, որ առաջարկը կքննարկվի և հաշվի կառնվի վերջնական տարբերակը մշակելիս: Նման առաջարկ եղավ նաև «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության  կողմից:

Լսումներն ուղեկցվեցին պատգամավորների և շահագրգիռ անձանց կողմից հնչեցված հարց ու պատասխաններով:

Մտքերի փոխանակության ընթացքում առաջարկներ եղան օրինագծի ձևակերպումները դարձնել առավել հստակ, կոնկրետ, համոզիչ փաստարկներով, իսկ հանրությանը ներկայացնել հասկանալի և ըմբռնելի հիմնավորումներ: Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության լեզվի տեսչության պետ Արտակ Ղուլյանն ողջունեց նման կենսական հարցի հանրայնացումը, ինչպես նաև հասարակության և շահագրգիռ անձանց ակտիվությունը և առաջարկեց ռուսերենին տալ ազգամիջյան հաղորդակցության լեզվի կարգավիճակ:

Լսումների ավարտին Արամ Հարությունյանը տեղեկացրեց, որ հարցի շուրջ քննարկումները շարունակվելու են հանձնաժողովային և ավելի լայն շրջանակներում:

Լսումներին ներկա էին ԱԺ նախագահը, պատգամավորներ, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, շահագրգիռ անձինք, ԱԺ-ում արտադրական փորձուսուցում անցնող ուսանողներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չերչեսովը վերադարձել է Ռուսաստանի Պրեմիեր լիգա

19:00 06.08.2025

Չերչեսովը վերադարձել է Ռուսաստանի Պրեմիեր լիգա

«Ախմատը» հայտարարել է Ստանսիլավ Չերչեսովին գլխավոր մարզիչ նշանակելու մասին։ 61-ամյա մասնագետի հետ կնքվել է երեք տարվա պայմանագիր։ Մարզչի տարեկան աշխատավարձը կկազմի 1,3 միլիոն եվրո։ Ավելի վաղ «Ախմատը» հեռացրել էր գլխավոր մարզիչ Ալեքսանդր Ստորոժուկին: Նրա թիմը մրցաշրջանի մեկնարկում կրել էր 4 անընդմեջ պարտություն։ Չերչեսովը 2025 թվականի հունվարին հեռացել էր Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ Նախկինում նա […] ...

«Արմավիր» ՔԿՀ դատապարտյալներն ազատազրկված անձանց բաշխվող հացերի և սննդի մեջ թաքցրել են բջջային հեռախոսներ և թմրանյութի նմանվող զանգվածներ

18:55 06.08.2025

«Արմավիր» ՔԿՀ դատապարտյալներն ազատազրկված անձանց բաշխվող հացերի և սննդի մեջ թաքցրել են բջջային հեռախոսներ և թմրանյութի նմանվող զանգվածներ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկություններն այն մասին, որ հիմնարկ արդեն իսկ բերված սննդի մեջ ազատազրկված անձինք թաքցրել են արգելված իրեր, օգոստոսի 6-ին՝ ժամը 09։10-ի սահմաններում, իրականացրել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից: «Միջոցառումների շրջանակներում […] ...

«Քո  արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիր. արվեստագետների աշնանային շրջափուլի մասնակցության հայտերի ընդունում

18:48 06.08.2025

«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիր. արվեստագետների աշնանային շրջափուլի մասնակցության հայտերի ընդունում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրին արվեստագետների աշնանային շրջափուլի մասնակցության հայտերի ընդունման մեկնարկը: Մասնակից արվեստագետների ընտրության հիմնական սկզբունքներն են՝ արվեստագետի կայուն գործունեությունն ու նվաճումները, արվեստագետի ներդրումը ազգային և միջազգային արվեստի կամ մշակույթի ոլորտի զարգացման, տարածման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում մշակույթի հանրահռչակման գործում, արվեստագետի ներդրումը […] ...

Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ

18:42 06.08.2025

Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ

Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: «Արարատ-Արմենիա» – «Ալաշկերտ» խաղը հետաձգվել է: «Արարատ» – «Վան» հանդիպումը, որը նշանակված էր 09.08.2025թ.՝ ժամը 20:00-ին «Հանրապետական» ստադիոնում, կկայանա Աբովյանի՝ Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում, մեկնարկը՝ ժամը 17:00-ին: «Ուրարտու» – «Գանձասար» հանդիպումը ժամը 18:00-ի փոխարեն կմեկնարկի ժամը 19:30-ին: Ավելի վաղ հետաձգվել էր նույն տուրի «Նոա» – ԲԿՄԱ […] ...

Երևանում ավտոմեքենայի պայթյունից 6 տուժած ընդունվել է ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»

18:38 06.08.2025

Երևանում ավտոմեքենայի պայթյունից 6 տուժած ընդունվել է ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»

Մ. Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենայի պայթյունից 6 տուժած ընդունվել է ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծանր: 1-ը գտնվում է այրվածքային բաժանմունքում, վերջինիս առողջական վիճակը միջին ծանրության է: ...

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում կգտնվի Վաշինգտոնում

18:35 06.08.2025

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում կգտնվի Վաշինգտոնում

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում կգտնվի Վաշինգտոնում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Օգոստոսի 7-8-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և […] ...

BACK_TO_TOP