15:15 03.03.2021
«Կարծում եմ՝ Վրաստան-Թուրքիա հարաբերություններում կարևոր ժամանակաշրջան է, հաշվի առնելով, որ տարածաշրջանում վերջին զարգացումները պահանջում են անհապաղ սերտ համակարգում և դիրքորոշումների հաշտություն երկու կողմերից»,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին: Այս մասին հաղորդում է 1TV.ge-ն։
Նրա խոսքերով՝ Թուրքիան Վրաստանի աջակիցն է ու հիմնական ռազմավարական գործընկերը: Միևնույն ժամանակ, ինչպես ասել է Զալկալիանին, Թուրքիա պաշտոնական այցի ընթացքում քննարկվելիք հարցերի թվում կլինի համագործակցությունը Սևծովյան տարածաշրջանում, ինչպես նաև դրա սահմաններից դուրս, և շեշտը կդրվի Վրաստանի՝ որպես կապող երկրի գործառույթի վրա:
Բացի դրանից՝ ըստ Զալկալիանիի՝ Վրաստանն ու Թուրքիան ունեն ընդհանուր մարտահրավերներ համավարակի հաղթահարման, ինչպես նաև տնտեսական վերականգնման առումով:
«Քիչ առաջ ծրագրված էր եռակողմ հանդիպում, որը, ցավոք, տեղի չունեցավ մեր ադրբեջանցի գործընկերոջ հետ, և ես իմ թուրք գործընկերոջից առաջարկ ստացա կատարել այս պաշտոնական այցը և հնարավորություն ունենալ քննարկելու բոլոր հիմնական հարցերը, որոնք կարևոր են ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլ նաև տարածաշրջանային համատեքստում:
Ինչպես գիտեք, Թուրքիան Վրաստանի շատ հստակ կողմնակիցն է, մեր Ատլանտյան ինտեգրմանը, մեր ինքնիշխանությանը, մեր տարածքային ամբողջականությանը: Բացի այդ, առանցքային ռազմավարական գործընկեր է, ներգրավված է աշխարհաքաղաքական նշանակության ռազմավարական նախագծերում և նաև կարևոր առևտրային գործընկերներից է: Կարևոր թեմաներից մեկը կլինի տարածաշրջանային անվտանգության հարցերը: Ինչպես գիտեք, Սևծովյան տարածաշրջանը շատ կարևոր դեր ունի, ուստի քննարկվող հարցերի թվում կլինի համագործակցությունը Սևծովյան տարածաշրջանում:
Թեմաներից մեկը, որին մենք կանդրադառնանք, բնական է` կլինի համավարակը: Կովիդյան շրջանում թուրքական օգնությունը Վրաստանին շոշափելի էր: Նա այն երկիրն էր, որը դժվար ժամանակներում կանգնած էր Վրաստանի կողքին: Երբ դժվար էր հավաքագրել անհրաժեշտ դեղամիջոցներն ու բժշկական սարքավորումները, այն զգալի օգնություն ցույց տվեց Վրաստանին: Ուստի մենք շնորհակալ ենք և այս համագործակցությունը, բնականաբար, կշարունակվի նաև ապագայում: Որպես խոշոր առևտրային գործընկեր՝ մենք, բնականաբար, կանդրադառնանք առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: Դուք գիտեք, որ մենք ունենք շատ դրական դինամիկա ազատ առևտրի և անկյունագծային կուտակման առումով»,- ասել է Դավիթ Զալկալիանին:
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում: Այցի ընթացքում արտաքին գործերի նախարարը դեմ առ դեմ և ընդլայնված ձևաչափով հանդիպում կանցկացնի իր թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի հետ, որից հետո համատեղ հայտարարություններ կարվեն լրատվամիջոցների համար:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...