Երևանում ծառը պոկվել, ընկել է մեքենայի վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+30.09 oC

Երևանում ծառը պոկվել, ընկել է մեքենայի վրա

13:33 03.07.2018

Հուլիսի 3-ին՝ ժամը 08:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 45/1 շենքի մոտակայքում ծառը պոկվել և ընկել է մոտակայքում կայանած ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները ծառը հեռացրել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վրայից և հերթապահել մինչև Արաբկիր վարչական շրջանի կանաչապատման ծառայության աշխատակիցների ժամանելը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հորդանանը և ԱՄԷ-ն 25 տոննա մարդասիրական օգնություն են ուղարկել Գազայի հատված

21:28 27.07.2025

Հորդանանը և ԱՄԷ-ն 25 տոննա մարդասիրական օգնություն են ուղարկել Գազայի հատված

Հորդանանը, ԱՄԷ-ի հետ, 25 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի հատված, ասվում է Հորդանանի զինված ուժերի հայտարարության մեջ։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել էին, որ վերսկսվել է մարդասիրական օգնությունը Գազայի բնակիչներին։ IDF-ն հայտնել էր, որ օդից ալյուր, շաքար և պահածոներ են նետվել։ Հայտարարության մեջ նշվում է, որ կիրակի օրը Հորդանանի զինված ուժերը մարդասիրական […] ...

Ղազախստանում երրորդ օրն է՝ որոնում են անհետացած ուղղաթիռը

21:08 27.07.2025

Ղազախստանում երրորդ օրն է՝ որոնում են անհետացած ուղղաթիռը

Ղազախստանի ՀՕՊ ուժերի անհետացած EC-145 ուղղաթիռի որոնումները շարունակվում են արդեն երրորդ օրը՝ շուրջօրյա, Ալմաթիի մարզի հյուսիս-արևմուտքում գտնվող Սորբուլակի ջրամբարի տարածքում, կիրակի օրը հայտնել է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Հուլիսի 25-ին Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ուղղաթիռը, որում անձնակազմի երեք անդամ կար, անհետացել է ռադարներից։ Ուղղաթիռը անհետացել է տարածաշրջանում պլանային թռիչքի ժամանակ։ Նույն օրը սկսվել […] ...

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացուն

20:55 27.07.2025

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացուն

Հուլիսի 27-ին, ժամը 17:20-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն մոտ 300 մ պատգարակով իջեցրել և […] ...

Գրենլանդիան հետաքրքրված է Եվրոպայից և ԱՄՆ-ից ներդրումներով

20:50 27.07.2025

Գրենլանդիան հետաքրքրված է Եվրոպայից և ԱՄՆ-ից ներդրումներով

Գրենլանդիան հետաքրքրված է Եվրոպայից և ԱՄՆ-ից ներդրումներով, սակայն զգուշանում է չինական ներդրումներից, գրում է Washington Post-ը՝ հղում անելով Գրենլանդիայի բիզնեսի, առևտրի, հանքային պաշարների, արդարադատության և գենդերային հավասարության նախարար Նաայա Նաթանիելսենին։ Հունվարին Նաթանիելսենն ասել էր, որ Գրենլանդիայում ամերիկացի ներդրողների համար լայն հնարավորություններ կան։ Նա ասել է, որ մասնավորապես հանքարդյունաբերության ոլորտը կարող է օգտակար լինել ԱՄՆ մատակարարման […] ...

Ռուբիոն Կամբոջայում և Թաիլանդում հրադադարի կոչ է արել

20:30 27.07.2025

Ռուբիոն Կամբոջայում և Թաիլանդում հրադադարի կոչ է արել

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կամբոջայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Պրակ Սոխոնի և նրա թաիլանդցի գործընկեր Մարիտ Սանգյամպոնգի հետ հեռախոսազրույցների ժամանակ կոչ է արել կողմերին թուլացնել լարվածությունը և անհապաղ դադարեցնել կրակը։ «Պետքարտուղար Ռուբիոն վերահաստատեց նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ցանկությունը և անհապաղ հրադադարի կարևորությունը։ Միացյալ Նահանգները պատրաստ է նպաստել ապագա բանակցություններին՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև խաղաղություն և […] ...

Աշխարհի օվկիանոսների մակերեսը 2023 թվականին ռեկորդային երկար ժամանակով տաք է մնացել

20:09 27.07.2025

Աշխարհի օվկիանոսների մակերեսը 2023 թվականին ռեկորդային երկար ժամանակով տաք է մնացել

Համաշխարհային օվկիանոսների մակերևույթը 2023 թվականին պահպանել է բարձր ջերմաստիճանը ռեկորդային երկար ժամանակահատվածում՝ ուժեղ շոգը տևել է միջինում չորս անգամ ավելի երկար, քան նախորդ 40 տարիներին՝ ազդելով օվկիանոսի մակերևույթի 96%-ի վրա, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Science ամսագրում հրապարակված ուսումնասիրությանը։ Ինչպես գրում է Bloomberg-ը, 2023 թվականին երկարատև շոգ եղանակը ազդել է համաշխարհային օվկիանոսների մակերեսի մինչև 96%-ի […] ...

BACK_TO_TOP