«Լիվերպուլի» երկու երկրպագուներ դրամահավաք են նախաձեռնել Մբապպեի տրանսֆերի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

«Լիվերպուլի» երկու երկրպագուներ դրամահավաք են նախաձեռնել Մբապպեի տրանսֆերի համար

18:20 08.03.2021

«Լիվերպուլի» երկու երկրպագուներ դրամահավաք են նախաձեռնել «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապպեի տրանսֆերի համար, հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվականը՝ հղում անելով Talksport-ին։ 

 

Արշավի նպատակն է հավաքել 250 միլիոն ֆունտ ստեռլինգ: Մինչ օրս երկրպագուներին հաջողվել է հավաքել ավելի քան 1000 ֆունտ ստեռլինգ:

 

«Քանի որ «Լիվերպուլը» բավարար միջոցներ չունի այդպիսի տրանսֆերի համար, մտածեցինք, որ կարող ենք դա վերցնել մեզ վրա և միջոցներ հայթայթել աշխարհի բոլոր երկրպագուների փոխանցումներով: Եկե՛ք ցնցենք ֆուտբոլային աշխարհը: Աշխարհում կա մոտավորապես 100 միլիոն «Լիվերպուլի» երկրպագու: Յուրաքանչյուր  մեկ երկրպագու, եթե նվիրաբերի ընդամենը 2,5 ֆունտ ստեռլինգ, մենք կարող ենք բավականաչափ գումար հայթայթել Կիլիանի հետ բանակցություններ սկսելու համար: Եկե՛ք հավաքվենք երկրպագուի փողերով պատմության մեջ առաջին և ամենամեծ տրանսֆերի համար: Եկե՛ք պատմություն կերտենք»,- ասվում է երկրպագուի գրառման մեջ։

 

Մբապպեն ՊՍԺ է տեղափոխվել է «Մոնակո»-ից 2018-ի հուլիսին: 22-ամյա հարձակվողի պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է 2022-ի ամռանը: Փետրվարին բրիտանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Մբապպեն հետաքրքրված է  «Լիվերպուլ» կամ «Ռեալ» տեղափոխմամբ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանի շարասյունն ավտովթարի չի ենթարկվել

20:19 08.06.2025

Նիկոլ Փաշինյանի շարասյունն ավտովթարի չի ենթարկվել

Տարածած տեղեկությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում, չի համապատասխանում իրականությանը։  Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «Կոչ եմ անում լրատվամիջոցներին զերծ մնալ չճշգրտված և անհիմն տեղեկատվություն տարածելուց»,- գրել է նա: ...

Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը

19:27 08.06.2025

Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը

Հունիսի 8-ին, Երևանում ավտոմեքենայի թալանման հերթական դեպքն է տեղի ունեցել՝ այս անգամ Դավթաշեն վարչական շրջանում։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը Դավթաշենի 4-րդ թաղամասի 45/7 շենքի դիմաց ուրբաթ օրը կայանել է իր ավտոմեքենան ու այսօր առավոտյան իջել է բակ, որպեսզի ավտոմեքենան տեղափոխի ավտոլվացման կետ և հայտնաբերել է ավտոմեքենան թալանված։ Դեպքի մասին ավտոմեքենայի […] ...

Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողով

19:12 08.06.2025

Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողով

Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից`Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնել են Արդարադատության նախարարությունից: Աշխատաժողովի նպատակն է Միջազգային […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայից ժամանած ուխտավորներին

18:57 08.06.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայից ժամանած ուխտավորներին

Հունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին՝ ուղեկցությամբ Մելբուռնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանի: Տեր Խաչեր քահանան Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ մինչև Հայաստան ժամանելը ավստրալահայերն ուխտավորաբար եղել են Արևմտյան Հայաստանում և այժմ, գտնվելով […] ...

Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը

18:41 08.06.2025

Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը

Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը: Այս մասին հայտնել են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: Բյուրեղավանում ամփոփման փուլում է մարզադպրոցի շինարարությունը, Վերակառուցվում է Աբովյանի ամենամեծ մանկապարտեզներից մեկը, իսկ ահա Ջրվեժում շուտով կունենան ուսումնամշակութային կենտրոն: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Կրթվելը նորաձեւ է Գորիսում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

18:14 08.06.2025

Կրթվելը նորաձեւ է Գորիսում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Կրթվելը նորաձեւ է Գորիսում»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP