14:56 25.01.2018
Արցախի հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի վերջին սադրանքներից մեկն աչքի ընկավ տնայնագործության, ինչպես դա բնութագրվել էր Արցախի պաշտպանության բանակի կայքի հաղորդագրությունում։ Բայց արդյո՞ք այս տնայնագործությունը նաև զավեշտալի է։
Հունվարի 20-ին Ադրբեջանի զինուժը սադրանքի է դիմում երկու ուղղությամբ, երկուսն էլ հարվածային անօդաչու թռչող սարքի կիրառմամբ։ Առաջին դեպքում դրոնը հայկական դիրքի վրա նետում է ականանետի արկ, երկրորդ դեպքում՝ բաժակի մեջ դրված նռնակ։
«Զավեշտական է, որ շուրջ չորս միլիարդ* ռազմական բյուջեի մասին անընդհատ բարձրագոչող Ադրբեջանը 21-րդ դարում օգտագործում է տնայնագործությամբ (кустарный) պատրաստված «ռազմատեխնիկական» միջոց, որը, դեռևս 20-րդ դարում կիրառում էին աֆղանական մոջահեդները, իսկ ապա նաև՝ «Իսլամական պետության» ահաբեկիչները», — ադրբեջանցիներին հեգնում է ՊԲ մամուլի ծառայությունը:
Այն, որ Ադրբեջանի ռազմական գործելաոճը շատ զուգահեռներ ունի «Իսլամական պետության» ահաբեկիչների մարտավարությունների հետ, ապացուցման կարիք չունի։ Բայց եթե նրանք օգտագործում են այս միջոցները, գուցե նոր միջոցներն ավելի արդյունավե՞տ են։ Սա հնարավոր է տեսնել նման սարքերի կիրառման նախկին փորձը նայելիս։
Նման սարքերի ակտիվ օգտագործմամբ հայտնի էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Ստորև ներկայացված երկու տեսանյութերում ահաբեկիչները անօդաչու թռչող սարքից նետում են նռնակներ, որոնք պայթեցնում են առաջին դեպքում հակառակորդի՝ պայթուցիկներով լցված մեքենան, երկրորդ դեպքում՝ հակառակորդի զինապահեստ (խոշոր պայթյունները պայմանավորված են ոչ թե նետած նռնակներով, այլ հենց տեղում եղած զինամթերքով)։
What happens when #ISIS drone strike ISF HUMVEE full of ammo.. #Iraq #Mosul pic.twitter.com/CBmzQJ7aDC
— Aldin ???????? (@aldin_ww) February 24, 2017
#DeirEzzor: #ISIS drone attack has blown up an #Assad regime ammunition depot in #DeirEzzor City this month.https://t.co/fo6m3Cwb1s pic.twitter.com/coBZMjYu4k
— WorldOnAlert (@worldonalert) October 24, 2017
Ահաբեկչական խմբավորման կիրառած մոդելը պարզ է։ Որևէ երկիր նրանց բացահայտ չի վաճառի մարտական անօդաչու թռող սարքեր։ Նրանք էլ վերցնում են ոչ թե ռազմական, այլ քաղաքացիական նշանակության սարքեր, որոնցից վաճառում են ամենուր։ Այդ սարքերից ահաբեկիչները կախում են փոքր զանգվածով պայթուցիկ սարքեր կամ նռնակներ ու նետում են դրանք հակառակորդի վրա։
«Մոսուլի գործողության ժամանակ ԻՊ-ն մեկ ամսվա ընթացքում ավելի քան 3000 գործողություն է իրականացրել անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։ Սրանցից մոտ մեկ երրորդը եղել են հարվածային սարքեր», — նշում է ամերիկյան վերլուծական կենտրոններից մեկի փորձագետ Պետեր Սինգերը։
Քամու արագությունը, հնարավոր շեղումները, տեխնիկական անսարքությունները նույնիսկ հաշվի առնելուց հետո այս սարքերի նետած նռնակների գոնե մի մասը հասնում է թիրախին։ Ե՛վ սարքերը, և՛ նռնակները, որ կիրառվում են այստեղ, համեմատաբար էժան են ու համենայնպեդս՝ հասանելի։
Թե որքան արդյունավետ են դրանք գործում, կարելի է տեսնել Իրաքում այս կառույցի դեմ կռվող ամերիկյան բանակի տարբեր զեկույցներից։ Սրանք իրական խնդիր են եղել ամերիկյան ուժերի համար, քանի որ իրենց փորձ չափերի պատճառով այդ սարքերը նաև անորսալի ու հաճախ նույնիսկ անտեսանելի են հակաօդային պաշտպանության միջոցների համար։
Այսպիսի սարքերի կիրառումը, սակայն, արդյունավետ է եղել ոչ միայն ահաբեկչական խմբավորման համար, այլև դրա դեմ կռված կանոնավոր բանակի համար։ Պարզվում է Իրանի զինված ուժերը նույնպես դիտարկում են այսպիսի մեխանիզմի կիրառումը և առնվազն այս օրերին անցկացված զորավարժություններից մեկի ժամանակ փորձարկել են նման սարք՝ զինված պայթուցիկ սարքով։
Սա թույլ է տալիս պնդել, որ նման սարքերի կիրառումը ոչ թե զավեշտալի է, այլ բավական արդյունավետ է թե՛ ֆինանսական, թե՛ մարտական տեսանկյունից։ Ավելին, «տնայնագործական» հարվածային անօդաչու սարքերը օգտակար են ոչ միայն ահաբեկչական խմբավորումների, այլև կանոնավոր բանակների համար։
* Հետգրություն. Ադրբեջանի ռազմական բյուջեն ո՛չ դոլարով, ո՛չ մանաթով 4 միլիարդ չէ, ինչպես պնդում է Պաշտպանության բանակի հաղորդագրությունը։ Ադրբեջանի 2018 թվականի բյուջեի համաձայն՝ պաշտպանական ոլորտին ուղղվելու է շուրջ 2 մլրդ 700 մլն մանաթ, որը դեկտեմբերի 29-ի փոխարժեքով համարժեք է շուրջ 1 մլրդ 600 մլն ԱՄՆ դոլարի։
Վերջին օրերին առաջնագծում Ադրբեջանի հրահրած լարվածության աճը կարող եք տեսնել ստորև զետեղված ինտերակտիվ ժամանակագրության մեջ
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...