Ադրբեջանցիների դիվերսիան՝ էսկալացիայի նոր աստիճան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+14.09 oC

Ադրբեջանցիների դիվերսիան՝ էսկալացիայի նոր աստիճան

12:09 25.01.2018

Այս գիշեր ադրբեջանական բանակի դիվերսիոն ստորաբաժանումը կրկին դիվերսիայի փորձ է արել, որը կասեցվել է Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից։ Պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ ադրբեջանցիները կրել են մարդկային կորուստներ։ ՊԲ զինծառայողների շրջանում կորուստներ չկան։

Առաջին հայացքից ադրբեջանական բանակի հերթական սադրանքն աչքի է ընկնում առաջնագծի վերջին ամիսների հարաբերական հանգիստ իրավիճակի ֆոնին․ նախորդ դիվերսիայի փորձն ադրբեջանցիները կատարել էին 7 ամիս առաջ։

Սակայն միայն 2018 թվականի հունվարին առաջնագծում տիրող իրավիճակը ցույց է տալիս, որ Ադրբեջանը գնում է լարվածության աստիճանական մեծացման։ Սկզբից աշխատում էին ադրբեջանցիների դիպուկահարները, ապա հակառակորդը Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառեց մարտական ԱԹՍ-ներ, հիմա էլ՝ դիվերսիա։

Ստորև զետեղված ինտերակտիվ ժամանակագրության մեջ ամփոփել ենք վերջին օրերի իրադարձություններն առաջնագծում ու դիվանագիտական ճակատում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Ավինյանն այցելել է Փարիզի տրանսպորտի կենտրոն

21:30 18.05.2024

Տիգրան Ավինյանն այցելել է Փարիզի տրանսպորտի կենտրոն

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է Փարիզի տրանսպորտի կենտրոն: «Երևանցիների համար տրանսպորտային համակարգի բարելավման ծրագրի քննարկման նպատակով այցելել ենք Փարիզի տրանսպորտի կենտրոն, որն ամբողջությամբ համակարգում և վերահսկում է քաղաքի երթուղային ցանցի բնականոն աշխատանքը: Իլ դը Ֆրանսի մեր գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային և ճանապարհային ցանցի վերաբերյալ արված ուսումնասիրությունը և այն քայլերը, որոնք անհրաժեշտ են տրանսպորտային […] ...

ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի շրջանակներում ցուցադրվել է հայկական մշակույթի մասին ֆիլմ-ներկայացում

21:12 18.05.2024

ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի շրջանակներում ցուցադրվել է հայկական մշակույթի մասին ֆիլմ-ներկայացում

Մայիսի 15-ին ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի շրջանակներում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում համաժողովի մասնակիցների համար ցուցադրվել է աննախադեպ ու տպավորիչ ֆիլմ-ներկայացում, որը յուրահատուկ կերպով ներկայացրել է հայկական մշակույթն իր ամբողջ հմայքով, ինչպես նաև բացահայտել է ՎԶԵԲ համաժողովի խորհրդանիշը՝ հավերժության նշանը: Այս մասին հայտնում են Ֆինանսների նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր

20:52 18.05.2024

Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր

Այսօր՝ մայիսի 18-ին, կրակոցներ և սպանություններ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում կրակոցներ են հնչել, կան զոհեր ու վիրավոր։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում […] ...

Թանգարանների միջազգային օրը՝ լուսանկարներով

20:44 18.05.2024

Թանգարանների միջազգային օրը՝ լուսանկարներով

Այսօր նշվում է Թանգարանների միջազգային օրն ու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը՝ նաև Հայաստանում: Իսկ դա նշանակում է՝ 118 թանգարանները բոլոր այցելուների համար անվճար սկզբունքով բաց կլինեն մինչև ժամը 24:00-ն: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, օրվա շրջանակում կազմակերպվել են տարաբնույթ միջոցառումներ: Ծրագրին ծանոթացե՛ք այստեղ: ...

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

20:26 18.05.2024

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված մշակույթի նախարարների միջազգային խորհրդաժողովին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ֆորումի բացմանը մասնակցել են ավելի քան 20 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ Թուրքմեն հայտնի բանաստեղծ և մտածող Մագթիմգուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակի շրջանակում Աշխաբադում բացվել […] ...

BACK_TO_TOP