ԱՀ ԱԺ նախագահը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի հետ զրույցում բարձրացրել է Ադրբեջանում գտնվող գերեվարված մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+36.09 oC

ԱՀ ԱԺ նախագահը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի հետ զրույցում բարձրացրել է Ադրբեջանում գտնվող գերեվարված մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցը

14:39 12.03.2021

Մարտի 12-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին: Քննարկվել են ետպատերազմյան իրողությունների հետ կապված հարցեր: Արցախի խորհրդարանի ղեկավարը բարձրացրել է Ադրբեջանում գտնվող գերեվարված մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցը՝ առաջնային համարելով նրանց շուտափույթ հայրենիք վերադարձնելու հարցը:

Եղիշե Կիրակոսյանը ընդգծել է,որ հարցը օրակարգում է, և ամեն ջանք գործադրվում է՝ գործընթացին նպաստելու համար:

Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների ու պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովների անդամների մասնակցությամբ հանդիպմանը ներկայացվել է միջպետական իրավական գործընթացը: Հայաստանը Եվրոպական դատարան է դիմել պատերազմի ժամանակ մարդու իրավունքների կոպիտ խախտումների, պատերազմական հանցագործությունների առնչությամբ: Փետրվարի 1-ին ներկայացվել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» միջպետական գանգատը:

Խորհրդարանականների կողմից բարձրացվեց տեղահանված բնակիչների գույքային իրավունքների ու գերեվարված հայերի ճակատագրի հարցը:

Համապատասխան պարզաբանումներով հանդես եկան ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի տեղակալ, գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանն ու իրավական փորձագետ Իգոր Միրզախանյանը:

Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ նախագահը, փոխնախագահը և պատգամավորներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանում ավարտվել են ՆԱՏՕ-ի 13-օրյա բազմազգ զորավարժությունները

19:24 06.08.2025

Վրաստանում ավարտվել են ՆԱՏՕ-ի 13-օրյա բազմազգ զորավարժությունները

Վրաստանում ավարտվել են ՆԱՏՕ-ի բազմազգ Agile Spirit 2025 զորավարժությունները, որոնք անցկացվում էին հուլիսի 25-ից։ Այս մասին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Զորավարժությունների պաշտոնական փակման միջոցառումները տեղի են ունեցել Թբիլիսիի մոտ գտնվող Վազիանիի մարտական պատրաստության կենտրոնի շքերթի հրապարակում։ Վրաստանի պաշտպանության նախարարության և ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները տարբեր մեդալներ և պատվոգրեր են հանձնել զորավարժությունների ընթացքում աչքի […] ...

Ghanaweb. Գանայում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է երկու նախարար

19:12 06.08.2025

Ghanaweb. Գանայում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է երկու նախարար

Գանայի պաշտպանության նախարար Էդվարդ Օմանե Բոաման և շրջակա միջավայրի, գիտության և տեխնոլոգիաների նախարար Իբրահիմ Մուրտալա Մոհամմեդը զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով, հաղորդում է Ghanaweb լրատվական պորտալը՝ հղում անելով Գանայի զինված ուժերի շտաբի պետ Ջուլիուս Դեբրային։ Ուղղաթիռը վթարի է ենթարկվել երկրի հարավում՝ Ակրոֆուոն քաղաքի մոտ։ Այն հրդեհվել է գետնին ընկնելուց հետո։ Զոհվել է չորս մարդ, այդ […] ...

Չերչեսովը վերադարձել է Ռուսաստանի Պրեմիեր լիգա

19:00 06.08.2025

Չերչեսովը վերադարձել է Ռուսաստանի Պրեմիեր լիգա

«Ախմատը» հայտարարել է Ստանսիլավ Չերչեսովին գլխավոր մարզիչ նշանակելու մասին։ 61-ամյա մասնագետի հետ կնքվել է երեք տարվա պայմանագիր։ Մարզչի տարեկան աշխատավարձը կկազմի 1,3 միլիոն եվրո։ Ավելի վաղ «Ախմատը» հեռացրել էր գլխավոր մարզիչ Ալեքսանդր Ստորոժուկին: Նրա թիմը մրցաշրջանի մեկնարկում կրել էր 4 անընդմեջ պարտություն։ Չերչեսովը 2025 թվականի հունվարին հեռացել էր Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ Նախկինում նա […] ...

«Արմավիր» ՔԿՀ դատապարտյալներն ազատազրկված անձանց բաշխվող հացերի և սննդի մեջ թաքցրել են բջջային հեռախոսներ և թմրանյութի նմանվող զանգվածներ

18:55 06.08.2025

«Արմավիր» ՔԿՀ դատապարտյալներն ազատազրկված անձանց բաշխվող հացերի և սննդի մեջ թաքցրել են բջջային հեռախոսներ և թմրանյութի նմանվող զանգվածներ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկություններն այն մասին, որ հիմնարկ արդեն իսկ բերված սննդի մեջ ազատազրկված անձինք թաքցրել են արգելված իրեր, օգոստոսի 6-ին՝ ժամը 09։10-ի սահմաններում, իրականացրել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից: «Միջոցառումների շրջանակներում […] ...

«Քո  արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիր. արվեստագետների աշնանային շրջափուլի մասնակցության հայտերի ընդունում

18:48 06.08.2025

«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիր. արվեստագետների աշնանային շրջափուլի մասնակցության հայտերի ընդունում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրին արվեստագետների աշնանային շրջափուլի մասնակցության հայտերի ընդունման մեկնարկը: Մասնակից արվեստագետների ընտրության հիմնական սկզբունքներն են՝ արվեստագետի կայուն գործունեությունն ու նվաճումները, արվեստագետի ներդրումը ազգային և միջազգային արվեստի կամ մշակույթի ոլորտի զարգացման, տարածման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում մշակույթի հանրահռչակման գործում, արվեստագետի ներդրումը […] ...

Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ

18:42 06.08.2025

Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ

Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: «Արարատ-Արմենիա» – «Ալաշկերտ» խաղը հետաձգվել է: «Արարատ» – «Վան» հանդիպումը, որը նշանակված էր 09.08.2025թ.՝ ժամը 20:00-ին «Հանրապետական» ստադիոնում, կկայանա Աբովյանի՝ Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում, մեկնարկը՝ ժամը 17:00-ին: «Ուրարտու» – «Գանձասար» հանդիպումը ժամը 18:00-ի փոխարեն կմեկնարկի ժամը 19:30-ին: Ավելի վաղ հետաձգվել էր նույն տուրի «Նոա» – ԲԿՄԱ […] ...

BACK_TO_TOP