Գյումրիում բացվեց Հայաստանում առաջին ինժեներական դպրոց-լաբորատորիան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+10.09 oC

Գյումրիում բացվեց Հայաստանում առաջին ինժեներական դպրոց-լաբորատորիան

19:40 12.03.2021

Այսօր Գյումրիում բացվեց Հայաստանում առաջին ինժեներական դպրոց-լաբորատորիան։ Կրթական ծրագիրն իրականացվում է Հայ կրթական հիմնարկության աջակցությամբ և Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի նախաձեռնությամբ։

Ինժեներական դպրոց-լաբորատորիան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մտավոր ներուժի բացահայտման հնարավորություններն ստեղծելու և գաղափարները մեկտեղելու ինքնադրսևորման հասանելի մի հարթակ է դառնում  ավագ դպրոցի աշակերտության համար։

«Ոչ միայն Գյումրիի համար է նորամուծություն, այլև Հայաստանում նման լաբորատորիա մենք դեռևս չունեինք։ Ծրագրի գաղափարը ծնվեց հետպատերազմյան բարդ իրավիճակում, երբ որ Հայ կրթության հիմնարկության հետ  քննարկում էինք Ջի-Այ-Թի -Սի-ի հետ համագործակցության հնարավորությունները և մեր ինժեներների օգնությամբ պատրաստեցինք ծրագրի առաջարկ, քննարկեցինք և միանգամից ծրագիրը հավանության արժանացավ»,- SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը։

Ավագ դպրոցում անցումը ինժեներական լաբորատորիայի, իրականացվում է  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում, այն բուհում, որտեղ տասնամյակներով  ճարտարագետներ են կրթվել, ստացել այնպիսի մասնագիտական որակավորումներ, որոնք խիստ անհրաժեշտ էին երբեմնի արդյունաբերական քաղաքին։

Այժմ նոր լաբորատորիայում նոր մասնագիտական ու նոր տեխնոլոգիաների ուսուցմամբ ինժեներներ են պատրաստելու։ Դպրոցում աշակերտները  կուսումնասիրեն էլեկտրական կառավարման համակարգերի նախագծում, ծրագրային ճարտարագիտություն, մեքենաշինություն, 3D մոդելավորում, ճշգրիտ մեքենաների գործարկում, էլեկտրատեխնիկա: Ստեղծարար գաղափարներով աշակերտներին ինժեներական դպրոցում կդասավանդեն ոլորտի լավագույն մասնագետները։

Ինժեներական դպրոցում սովորելու են 11-րդ դասարանի աշակերտները։ Այժմ դպրոցն ունի 50 աշակերտ, նրանք ընտրվել են 144 հայտատու-դպրոցականներից։ Քննություն են հանձնել մաթեմատիկա առարկայից ու տրամաբանությունից։ Նրանցից շատերը ինժեներական տեխնոլոգիաների և ծրագրավորման ոլորտում առաջին քայլերն են անելու, իսկ մի քանիսն արդեն ունեն ծրագրավորման հմտություններ։

Հիմնական ուղղությունները, որոնք զարգացման հեռանկարում են՝ ինժեներական մեքենաշինությունն ու ռազմարդյունաբերությունն են լինելու։ Աշակերտները տեխնիկապես հագեցած լսարաններում, տեսական  դասընթացներից բացի, կներգրավվեն նաև գործնական պարապմունքներում։

«Երեխաները էն երեխաներն են, որոնք կառուցելու են իմ և ձեր վաղվա օրը, այսինքն՝ էդ երեխաները ունեն հրաշք գաղափարներ, այնքան համարձակ են, այնքան մտքի թռիչք ունեն, որ ես մտածում եմ՝ արդյո՞ք իրենց տարիքում ես այդպես էի մտածում։ Հիմա մենք գոնե Գյումրիի շրջանակներում կարողացել ենք տալ մի հարթակ ավագ դպրոցի աշակերտներին, որպեսզի նրանք ավելի տեխնոլոգիապես մտածեն»,- նշել է Հայ կրթական հիմնարկության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արմինե Հարոյանը։

Ինժեներական դպրոցում կրթությունն անվճար է՝ տևողությունը երկու տարի է, որից հետո շրջանավարտները կներկայացնեն իրենց անհատական նախագծերը ճարտարագիտության և մեքենաշինության ոլորտներում։ Լավագույն շրջանավարտները հետագայում արտոնյալ պայմաններով ուսումը բուհերում շարունակելու հնարավորություն կստանան, իսկ լավագույն առաջադիմությամբ աշակերտների  համար  Հայ կրթական հիմնարկությունը կսահմանի նաև կրթաթոշակ։

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP