15:43 17.03.2021
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրել է ջնջել բոլոր հայկական արձանագրությունները Արցախի գրավյալ տարածքներում գտնվող հուշարձաններից: Այս մասին Twitter-ում գրել է Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը:
«Ադրբեջանի բռնապետն անձամբ է հրահանգներ տալիս՝ սրբելու հայկական հետքերը Արցախի գրավյալ տարածքներից: Ալիևի ռեժիմի ռազմական հանցագործությունները շարունակվում են ամբողջ ծավալով»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ երեկ Ալիևն ու նրա կինը այցելել էին գրավյալ Հադրութի շրջան: Նրա այցի կադրերում երևում է, որ եկեղեցիների վրա այլևս խաչեր չկան: Պատահական չէ, որ ռազմական հանցագործը արգելում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանն այցելել Արցախ և իրականացնել պատմական հուշարձանների գույքագրում:
The #Azerbaijan|i dictator personally instructs to wipe off Armenian traces from the occupied areas in #Artsakh. #WarCrimes by @presidentaz regime continue at full scale. @europanostra @Jos_Douma @NLMFAEurope @MFA_Lu https://t.co/a0weBzJ2A7
— Tigran Balayan (@tbalayan) March 17, 2021
09:43 13.06.2025
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է արտակարգ դրությունԻսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը արտակարգ դրություն է հայտարարել ամբողջ երկրում՝ Իրանին հարված հասցնելու կապակցությամբ, հաղորդում է Axios պորտալը։ «Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը արտակարգ դրություն է հայտարարել ամբողջ երկրում», – հաղորդում է պորտալը։ Axios-ը մեջբերում է նախարարի խոսքերը, որ մոտ ապագայում սպասվում է հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակում Իսրայելի վրա։ ...
09:37 13.06.2025
Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման հետևանքով զոհվել է գլխավոր շտաբի պետըԻրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին սպանվել է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների հետևանքով, հաղորդում է Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսությունը ։ «Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին սպանվել է իսրայելական հարձակումների հետևանքով», – ուղիղ եթերում ասել է պետական լրատվական հեռուստաալիքի հաղորդավարը։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) մամուլի ծառայությունը հայտնել էր, որ […] ...
09:35 13.06.2025
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանում գտնվող թիրախներինԻսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանում գտնվող թիրախներին։ Հինգշաբթի օրը CBS հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրներին, հաղորդել է, որ Իսրայելը լիովին պատրաստ է ռազմական գործողություն սկսել Իրանում, մինչդեռ Վաշինգտոնը կարծում է, որ Իսլամական Հանրապետությունը կարող է պատասխան հարված հասցնել հարևան Իրաքում գտնվող որոշ ամերիկյան օբյեկտների։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի […] ...
23:59 12.06.2025
Օղակաձև այգին ազատվում է կանաչ գոտում կառուցված շինություններիցՕղակաձև այգում՝ Ավետիք Իսահակյանի արձանի ետնամասում ապամոնտաժվել է կանաչ գոտում կառուցված շինությունը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Այս տարածքը կրկին դառնում է այգու մաս՝ բաց ու հասանելի բոլորի համար։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 12.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստՀունիսի 12-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել է Կուսակցության կանոնադրության փոփոխության նախագիծը, ինչպես նաև հանրային կարևորության այլ հարցեր։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:48 12.06.2025
«Սևան» գաղութի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «ISUZU» բեռնատարը. վերջինը կողաշրջվել է, «Mercedes»-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշինՀունիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Սևան» գաղութի մոտ բախվել են 19-ամյա Մայիս Ե.-ի վարած «Mercedes» մակնիշի և 26-ամյա Միսակ Մ.-ի վարած «ISUZU» մակնիշի բեռնատարը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել է և հայտնել ճանապարհի երթևեկելի գոտում, իսկ «Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին: […] ...