20:25 03.07.2018
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանը և իրավական խորհրդատու Արմեն Մելքումյանը հանդիպել են լրագրողների հետ: Նրանք անդրադարձել են այս օրերին իրականացվող ակցիաներին: «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ հերթական անգամ ցանկանում են ոստիկանության ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ խոչընդոտվում է 1500 աշխատակիցների իրավունքը, ինչը քրեական պատասխանատվություն է ենթադրում:
«Հուսով եմ՝ խոհեմ կգտնվեն այդ պաշտոնատար անձինք, խոսքը ոստիկանության մասին է, ի վերջո, կձեռնարկեն այն քայլերը, որոնց համար օժտված են օրենսդրությամբ սահմանված կարգով»,- ասել է Արմեն Մելքումյանը:
Հարցին, թե ի՞նչ կլինի հակառակ դեպքում, Մելքումյանը պատասխանել է, որ ճիշտ է՝ չի ցանկանա, որ այդպես լինի, բայց պետք չէ մոռանալ, որ կան միջկառավարական երեք համաձայնագրեր, որոնցով Հայաստանն ստանձնել է ներդրումների պաշտպանության պարտականություն:
«Այդ գործիքակազմը կարող է ընկերությունը չկիրառել, այլ կիրառել 00.1 տոկոս բաժնեմաս ունեցողը բաժնետերը: Ներդրումը կազմում է 400 մլն դոլար, եթե այդ ներդրումը չի պաշտպանվում, ապա ընկերությունն իրավունք է ստանում դիմել ներդրումային վեճերի կարգավորման կենտրոն՝ արբիտրաժային դատարան՝ իր եկամուտը գանձելու պահանջով»,- ասել է իրավական խորհրդատուն ՝ միաժամանակ հավելելով, որ այս պահին նման որոշում չկա, բայց չի էլ բացառվում, որ լինի, եթե խնդիրը շարունակվի չլուծված մնալ:
10:00 16.06.2025
Այրվել է ավտոմեքենաՀունիսի 15-ին, ժամը 21:28-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:04-ին, մարվել՝ 22:32-ին: Այրվել է ավտոմեքենան։ ...
09:42 16.06.2025
Սպիտակ տուն. Թրամփը Զելենսկու հետ կհանդիպի Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկկողմ հանդիպումներ կունենա Վլադիմիր Զելենսկու, Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի և Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներում: Կիրակի օրը լրագրողներին հայտնել է Սպիտակ տան պաշտոնյան, նրա խոսքերը մեջբերել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի մամուլի ծառայությունը: Թրամփը Կանադա է ժամանել ավելի վաղ։ G7 գագաթնաժողովը (Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, […] ...
09:25 16.06.2025
Նեթանյահուն պնդում է, թե Իրանը ցանկանում էր սպանել Թրամփին միջուկային ծրագրի պատճառովԹեհրանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համարում է իր գլխավոր թշնամին և պլանավորել է սպանել նրան, քանի որ ամերիկացի առաջնորդը դեմ է Իրանի միջուկային ծրագրին: Այս հայտարարությունն արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Իրանը փորձել է սպանել Թրամփին իրենց լիազորված ուժերի միջոցով։ Այո՛, նրանք ուզում են սպանել նրան։ Նա նրանց թիվ մեկ թշնամին է, նա վճռական […] ...
09:00 16.06.2025
Իրանի վրա Իսրայելի երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխաԻրանի վրա Իսրայելի կողմից իրականացված երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Իր քարոզչության մեջ Իսրայելի ագրեսոր ռեժիմը ձևացնում է, թե իր հարձակումները կատարվում են ճշգրիտ և առանց բնակելի տարածքների վրա հարձակվելու, սակայն ճշմարտությունն այլ է։ Ավելի քան 70 կին և երեխա […] ...
08:30 16.06.2025
Իրանի միջուկային օբյեկտում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել2.5 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել Իրանի կենտրոնական մասում գտնվող Ղոմ նահանգում՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի տարածքում, հայտնում է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Տեղեկատվությունը հայտնվել է կենտրոնի պաշտոնական կայքում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հունիսի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 23:35-ին, գետնի տակ 10 կիլոմետր խորության վրա։ ...
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...