14:55 19.03.2021
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բնակչության հետ տարվող բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մարտի 15-ին Լուսակունք գյուղի մի բնակիչ ոստիկանության Վարդենիսի բաժնում հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, տարբեր տեսակի նռնակներ՝ պայթուցիչներով, տարբեր տրամաչափի և հրազենների 200-ից ավելի փամփուշտ և այլն, որոնք, ըստ նրա, պատկանել են հանգուցյալ պապին։
Վաղարշապատի քրեական հետախույզների ջանքերով մարտի 16-ին արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք։ Գործարանային համարով հրազենը բերվել էր Արցախից։ Ապօրինի նռնակների, նռնակի պայթուցիչների, ինքնաձիգի պահունակի և տարբեր տրամաչափի փամփուշտների հանձնման դեպքեր են արձանագրվել նաև Վաղարշապատի համայնքային ոստիկանների և հետաքննիչների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգը, ինքնաձիգի պահունակներն ու փամփուշտները Կապանի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին էր բերել Կապան քաղաքի 36-ամյա մի բնակիչ։
Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի և Տարոնի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Բազումի բաժին հանձնել են անցած տարի Արցախից բերված «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի փամփշտատուփեր, լուսաձայնային փամփուշտ արձակող ատրճանակ, տարբեր տեսակի նռնակներ՝ պայթուցիչներով, և տարբեր տրամաչափի մի քանի տասնյակ փամփուշտ։ Տարոնի բաժնում «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ ու ինքնաձիգի փամփուշտներ են հանձնել։ Ջերմուկի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ևս «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պայթուցիչով նռնակ ու փամփուշտներ են հանձնել, որոնք բերվել էին Արցախից։ Պայթուցիչներով տարբեր տեսակի նռնակները, ինքնաձիգի պահունակներն ու տարբեր տրամաչափի փամփուշտներն էլ կամավոր հանձնել են ոստիկանության Վայքի բաժնում։
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի և Ախուրյանի բաժիններում ևս արձանագրվել են ապօրինի զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր. Կումայրիում պայթուցիչով նռնակ ու փամփուշտներ են հանձնել, իսկ Ախուրյանում՝ պայթուցիչով նռնակ, փամփուշտներ, ինքնաձիգի պահունակ։ Նռնակ, ինքնաձիգի փամփշտատուփ ու փամփուշտներ կամավոր հանձնել են ոստիկանության Թալինի բաժնում։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Նորքում բնակվող մի տղամարդ բաժանմունք էր բերել թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի փամփշտատուփեր ու 140-ից ավելի փամփուշտ, որոնք, ըստ նրա, պատկանել են հանգուցյալ հորը։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։
20:29 29.06.2025
«Լացիոն» մերժել է «Ինտերի» տրանսֆերային առաջարկը20:29 29.06.2025
«Լացիոն» մերժել է «Ինտերի» տրանսֆերային առաջարկը«Ինտերը» հետաքրքրված է «Լացիոյի» կիսապաշտպան Նիկոլո Ռովելայի ծառայություններով: Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար «Ինտերը» պատրաստ է առաջարկել 35 միլիոն եվրո և վարձակալական հիմունքներով «Օլիմպիկո» ուղարկել Կրիստիան Ասլանիին: Հռոմեական ակումբը տեղեկացրել է սակայն, որ չի պատրաստվում բանակցել, քանի որ Ռովելայի հրաժարագինը կազմում է 50 միլիոն եվրո: «Ինտերը» սկսել է ուշադրության կենտրոնում պահել Ռովելային, […] ...
20:20 29.06.2025
Ֆրանսիայի ԱԳՆ. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը կարող է ընդունվել առաջիկա օրերինՖրանսիան ակնկալում է, որ հակառուսական պատժամիջոցների 18-րդ փաթեթը ԵՄ-ի կողմից կհամաձայնեցվի առաջիկա օրերին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժան-Նոել Բարոն LCI հեռուստաալիքի եթերում։ «Առաջիկա օրերին, քանի որ բանակցությունները մոտենում են ավարտին», – այսպես գերատեսչության ղեկավարը պատասխանել է այն հարցին, թե երբ են ԵՄ երկրները համաձայնեցվելու պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ։ Նրա խոսքով՝ […] ...
20:00 29.06.2025
ԱՄՆ նախագահի որդին հայտնել է, որ կարող է հեշտությամբ դառնալ երկրի նախագահի թեկնածուԱՄՆ նախագահի որդին՝ Էրիկ Թրամփը, կարծում է, որ կարող է հեշտությամբ դառնալ երկրի նախագահի թեկնածու։ Այս մասին նա ասել է Financial Times (FT)-ին տված հարցազրույցում։ «Կցանկանայի՞, որ իմ երեխաները նույն փորձառությունն ունենան վերջին տասնամյակում, ինչ ես։ Գիտեք, եթե պատասխանը «այո» լիներ, կարծում եմ՝ դեպի ԱՄՆ նախագահություն քաղաքական ուղին հեշտ կլիներ, այսինքն՝ կարծում եմ՝ կարող եմ […] ...
19:38 29.06.2025
«Ռոստովն» ու Բայրամյանը չեն կարողանում համաձայնության հասնել նոր պայմանագրի շուրջ«Ռոստովն» ու հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը դեռևս չեն կարողանում համաձայնության հասնել նոր պայմանագրի շուրջ, հաղորդում է Metaratings-ը: 33-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է հուլիսի 1-ին: Կողմերն անցկացրել են բանակցությունների առաջին փուլը, պայմանագրի որոշ կետեր դեռևս հստակեցված չեն: Առաջիկա օրերին կանցկացվի բանակցությունների վերջին փուլը: Այնուամենայնիվ, կողմերը շահագրգռված են շարունակել համագործակցությունը: Բայրամյանը «Ռոստովում» խաղում է 2010 թվականից […] ...
19:30 29.06.2025
Մեծ Բրիտանիայում բողոքի ցույցեր են անցկացվել ԱՄՆ-ից միջուկային մարտագլխիկներ կրելու կարողություն ունեցող F-35 կործանիչների գնման դեմԱնգլիայի արևելքում՝ Նորֆոլկ քաղաքում, բողոքի ցույց է տեղի ունեցել ԱՄՆ-ից միջուկային մարտագլխիկներ կրելու ունակությամբ F-35A ինքնաթիռների գնման դեմ, հայտնել է Միջուկային զինաթափման արշավը (CND): «Այսօր Մարհեմի Թագավորական ռազմաօդային ուժերի բազայում տեղի ունեցավ բողոքի ցույց Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի ծրագրի լայնածավալ ընդլայնման դեմ։ Մենք պետք է դիմակայենք այն կառավարությանը, որը կրճատում է սոցիալական ապահովության և հանրային […] ...
19:15 29.06.2025
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է ԻսպանիաՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով հունիսի 29-ից հուլիսի 2-ը կգտնվի Իսպանիայի Թագավորությունում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովին, որը տեղի է ունենալու Սևիլիայում: Համաժողովի ընթացքում Հանրապետության նախագահը հանդես կգա ելույթով: Այցի շրջանակում նախագահ Խաչատուրյանը հանդիպումներ կունենա օտարերկրյա գործընկերների հետ։ Նախատեսվում է նաև հանդիպում Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ ...