16:00 23.03.2021
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է 2020 թվականին կատարված աշխատանքների ամփոփ հաշվետվությունը:
Կրթություն և գիտություն
2020 թվականին 21 նոր նախակրթարաններ են հիմնվել ՀՀ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում` ապահովելով 5-6 տարեկան ևս 462 երեխաների ընդգրկում նախադպրոցական կրթության համակարգում։
Հանրակրթության ոլորտում իրականացված ներդրումային ծրագրերի գերակշիռ մասն ուղղվել է հանրակրթական դպրոցների կառուցմանն ու հիմնանորոգմանը, ուսումնական ենթակառուցվածքների զարգացմանը։
Նախարարը նշել է, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում Երևանի և մարզերի 99 ավագ դպրոցներում ստեղծվել են ֆիզիկայի 87, քիմիայի 84, կենսաբանության 84 և աշխարհագրության 48 լաբորատորիաներ։ Նույն ծրագրի շրջանակում 2020-ին սկսվել է 8 ավագ դպրոցի հիմնանորոգում, որտեղ բնագիտական առարկաների լաբորատորիաների ստեղծման գործընթացը կամփոփվի 2021-ին՝ հիմնանորոգման ավարտից հետո:
Հաշվի առնելով, որ 2020 թվականին կրթության կազմակերպումը, համավարակով պայմանավորված, իրականացվել է հեռավար, ԿԳՄՍ նախարարությունը մշակել է հեռավար կրթության կազմակերպման կարգը: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից ստեղծվել են հեռավար ուսուցման առցանց հարթակը՝ https://heravar.armedu.am/, էլեկտրոնային մատյանը, ինչպես նաև առցանց կրթական ռեսուրսների շտեմարանը:
Շարունակվել է կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործընթացը․ 2020 թվականին ևս երկու մարզ անցում է կատարել համընդհանուր ներառական կրթության: 2021 թվականին համընդհանուր ներառական կրթությունը կներդրվի ևս երկու մարզում՝ ծածկելով ամբողջ հանրապետության տարածքը։
Փոփոխվել է դպրոցների ֆինանսավորման կարգը: Ըստ նախարարի` սովորողի թվով հաշվարկի պահանջը փոխարինվել է ըստ հաստատության տիպի իրականացվող կրթական ծրագրերի առանձնահատկությունները սահմանող հաշվարկով։
Ավելացել է դպրոցականների, ինչպես նաև մարզերի այն ուսուցիչների փոխհատուցման չափը, որոնք իրենց փաստացի բնակավայրից այլ բնակավայր են մեկնում` (ավելի քան 5 կմ հեռավորությամբ) աշխատելու կամ սովորելու: Նրանք այժմ նախկին 15.000-ի փոխարեն ստանում են 20.200 դրամ պետական փոխհատուցում:
Քոլեջներում և ուսումնարաններում ներդրվել են աշխատաշուկայի պահանջներին համապատասխան նոր մասնագիտություններ: Մասնավորապես, 2020 թվականին մշակվել են 5 նոր մասնագիտությունների չափորոշիչներ, որոնցով 2021-22 ուստարում առաջին անգամ ընդունելություն կկատարվի: 2020-21 ուսումնական տարում էլ առաջին անգամ ընդունելություն է կատարվել «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտությամբ:
Ներկայումս 15 նախնական և միջին մասնագիտական կրթության ուսումնական հաստատություններում փորձնականորեն իրականացվում են դուալ կրթության 5 երկարաժամկետ դասընթաց և 3 կարճաժամկետ ուսուցման ծրագիր: Դրանց շրջանակում մասնավոր հատվածի 45 ընկերությունների հետ համագործակցությամբ իրականացվել են 155 երկարաժամկետ և 61 կարճաժամկետ ծրագրերով դասընթացներ:
Աշխատանքներ են իրականացվել բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության և ակադեմիական ազատությունների ընդլայնման, հաշվետվողականության և թափանցիկության մեխանիզմների ինստիտուցիոնալ հենքի ստեղծման, ուսանողի անհատական կրթական հետագծի ապահովման նպատակով: Վահրամ Դումանյանի խոսքերով` այդ ամենի հիմքում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ նոր օրենքի ընդունումն է, որի նախագիծը վերջնական տարբերակով ներկայացված է ԱԺ հաստատմանը:
Կառավարության որոշմամբ՝ մեկ կիսամյակի ուսման վարձի 100% փոխհատուցում է տրամադրվում ՀՀ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների այն սովորողներին, ովքեր մասնակցել են 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի մարտական գործողություններին, ինչպես նաև, եթե մարտական գործողություններին մասնակցել է նրանց ծնողը կամ ամուսինը:
2020 թ. ձեռք է բերվել շուրջ 35000 կտոր ուսումնական գրականություն: 26460 կտոր գրականություն տրամադրվել է 11 երկրների 30 հայկական կրթօջախներին:
2020 թվականի պետական բյուջեով գիտության ոլորտի ֆինանսավորումը, նախորդ տարվա համեմատությամբ, ավելացել է շուրջ 1.5 մլրդ դրամով, որը հիմնականում ուղղվել է ոլորտի ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացմանը:
Բարձրացվել են ասպիրանտական և դոկտորանտական կրթաթոշակները. ասպիրանտները հայագիտական ուղղվածությամբ մասնագիտությունների դեպքում 2020-21 ուստարվանից ստանում են 65 000 դրամ (նախկին 30 000-ի փոխարեն), բնագիտական և այլ մասնագիտությունների դեպքում` 60 000 դրամ (նախկին 25 000-ի փոխարեն), տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտությունների դեպքում` 55 000 դրամ (նախկին 20 000-ի փոխարեն), դոկտորանտները նախկին 30 000 դրամի փոխարեն ստանում են 65 000 դրամ:
Մշակույթ
ԿԳՄՍ նախարարը նշել է, որ «Արար» մշակութային ծրագրի շրջանակում ՀՀ 5 մարզերի 26 համայնքներում իրականացվել են մշակութային ծրագրեր, փառատոներ, վարպետաց դասընթացներ:
Մշակութային ժառանգության պահպանության, օգտագործման և հանրահռչակման շրջանակում իրականացվել են 31 պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրություններ և հնագիտական համալիր հետազոտական աշխատանքներ, 27 պեղումներ:
Հաշվետու ժամանակահատվածում հանրային գրադարանների նյութատեխնիկական ծրագրի շրջանակում համալրվել է 6 գրադարան։ Գրադարանները համալրվել են 50 հազար միավոր գրքով։ Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար ձեռք են բերվել 10 անուն շուրջ 7 տասնյակ երաժշտական գործիքներ, որոնք տրամադրվել են ՀՀ մարզերում գործող 36 երաժշտական և արվեստի դպրոցներին:
Սպորտ և երիտասարդություն
Տարբեր մարզաձևերից 2020 թվականին անցկացվել են Հայաստանի 86 առաջնություններ, 105 ուսումնամարզական հավաքներ, Հայաստանը ներկայացնող հավաքական թիմերը մասնակցել են 55 միջազգային մրցաշարերի, այդ թվում՝ Եվրոպայի առաջնությունների: Նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ 2020 թվականի Եվրոպայի առաջնություններին մասնակցած ՀՀ մարզիկները նվաճել են 3 ոսկե, 1 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ ընդհանուր 12 մեդալ՝ ազատ ոճի ըմբշամարտ, հունահռոմեական ըմբշամարտ, հրաձգություն, կարատե և բռնցքամարտ մարզաձևերից: Տոկիոյի 32-րդ Օլիմպիական խաղերի համար 2020 թ․-ին մեր մարզիկները նվաճել են չորս ուղեգիր:
Օլիմպիական խաղերի չեմպիոնների համար նախատեսված պատվովճարը 2020 թվականին կրկնապատկվել է՝ կազմելով 200 000 դրամ։ Օլիմպիական խաղերի 2-րդ և 3-րդ մրցանակակիր դարձած մարզիկների համար սահմանվել են պատվովճարներ՝ համապատասխանաբար 140 000 և 100 000 դրամ, ինչը նախկինում նախատեսված չի եղել: Կառավարության որոշմամբ՝ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթում հաղթած մարզիկներին պետությունն այսուհետ պարգևատրելու է 5-ական մլն դրամով:
Հաշվետու ելույթից հետո ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը պատասխանել է ԱԺ պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են ոլորտային մի շարք խնդիրների:
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...