11:34 26.01.2018
ԵԽԽՎ-ում Հայաստանի նախագահին ադրբեջանցի պատգամավորի կողմից ուղղված հարցն ինքնանպատակ էր, և ջախջախիչ պատասխան ստացավ Սերժ Սարգսյանի կողմից։ ԱԱԾ նախկին ղեկավար, վերլուծաբան Դավիթ Շահնազարյանի կարծիքով՝ հենց սա Ադրբեջանին մղեց առաջնագծում դիվերսիայի փորձ անելուն։
«Ուշադրության արժանի էր Ադրբեջանի պատվիրակ Սեիդովի հարցի ոչ այնքան բովանդակությունը, որքան տոնը, այսպես կոչված, «ագրեսիվ պաթոսով»։ Եվ նա իհարկե իր պատասխանը ստացավ, շատ ճշգրիտ ստացավ։ Եվ այսօր հետևել եմ Ադրբեջանի մամուլին։ Ըստ էության խոսում էին միայն Խոջալուի հետ կապված հարցի պատասխանի մասին՝ շրջանցելով մյուս բոլոր հատվածները», — «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում հայտարարեց Շահնազարյանը։
Նրա խոսքով՝ Խոջալուի թեմային անդրադարձել էին նույնիսկ Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովը, նրանց արտգործնախարարությունը։ Իսկ հարցի ու պատասխանի մյուս հատվածներն ուղղակի լռության էին մատնվել, ինչը հուշում է, որ պատասխանը ցավոտ է եղել։
«Հավանաբար հարվածը շատ ցավոտ է եղել, որովհետև այս գիշեր տեղի ունեցած դիվերսիոն գործողության փորձը … կարծում եմ՝ սա ուղղակիորեն առնչվում է այն ամենի հետ, ինչ տեղի ունեցավ Ստրասբուրգում, որովհետև արձագանք պետք է լիներ։ Այդպես եմ համարում։ Երբ նախագահի անունից ջախջախվում են այն ստերը, որ ադրբեջանական քարոզչությունը տարածում է, ուղղակիորեն համոզված եմ, որ սա հենց դրա արձագանքն էր», — նշեց Շահնազարյանը։
Վերլուծաբանի խոսքով՝ Պաշտպանության բանակը պատրաստ էր այդ դիվերսիային, և կարողացավ չեզոքացնել այն։ Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ այդ դիվերսիան նույնիսկ ուղղված չէր Անջեյ Կասպրշիկի թիմին, որը նախօրեին այցելել էր Ստեփանակերտ։
Դավիթ Շահնազարյանի հետ հարցազրույցի ամբողջական տեսագրությունը կարելի է դիտել ստորև։
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...