14:03 24.03.2021
Չորեքշաբթի լիագումար նիստում Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխություններ իրականացնելու օրինագիծ, որը, նաև իրավունք է տալիս Ռուսաստանի Դաշնության ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինին կրկին առաջադրվելու պետության ղեկավարի պաշտոնում։
Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության նոր դրույթներից մեկի համաձայն՝ այն ժամկետների թվի սահմանափակումը, որոնցով միևնույն անձը կարող է զբաղեցնել Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը, կիրառվում է ներկայիս պետության ղեկավարի վրա՝ առանց հաշվի առնելու նրա նախորդ նախագահական ժամկետները: Այսպիսով, այս նորմը թույլ է տալիս ներկայիս պետության ղեկավարին Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը զբաղեցնել ևս երկու ժամկետով:
Փաստաթուղթը Պետդումա են ներկայացրել պատգամավորներ Պավել Կրաշենիննիկովը և Օլգա Սավաստյանովան, ինչպես նաև Դաշնության խորհրդի անդամ Անդրեյ Կլիշասը նոյեմբերին: Փաստաթղթով սահմանվում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ կարող է ընտրվել ՌԴ այն քաղաքացին, որն առնվազն 35 տարեկան է, առնվազն 25 տարի մշտապես բնակվել է Ռուսաստանում, ինչպես նաև նախկինում չունի և չի ունեցել այլ պետության քաղաքացիություն կամ կացության թույլտվություն: Այս դրույթը չի տարածվում այն ռուսների վրա, «որոնք նախկինում ունեցել են պետության քաղաքացիություն, որն ընդունվել է կամ որի մի մասը ընդունվել է Ռուսաստանի Դաշնությունում՝ դաշնային սահմանադրական օրենքին համապատասխան»:
Նախաձեռնությունը սահմանում է նաև Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի տարիքային սահմանափակում: Ենթադրվում է, որ նա կարող է լինել 30 տարեկան լրացած Ռուսաստանի քաղաքացի: Բացի դրանից՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կկարողանա վաղաժամկետ դադարեցնել իր առաջարկով նշանակված տարածաշրջանային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները: ԿԸՀ-ն կկարողանա ժամանակից շուտ ազատել ընտրական հանձնաժողովի անդամին միայն հիմնավորված ներկայացման հիման վրա, որի հետ միասին պետք է ներկայացվի նոր թեկնածուի առաջարկ:
Նոր կանոնները նաև հնարավորություն են տալիս ընտրական հանձնաժողովներին, ԿԸՀ-ի հետ համաձայնեցնելով, կրճատել քվեաթերթիկի վրա թեկնածուների վերաբերյալ տեղեկատվությունը, եթե դրանում ընդգրկված են ավելի քան տաս թեկնածու կամ թեկնածուների ցանկ: Բացի դրանից՝ ընտրական հանձնաժողովները կկարողանան մեծացնել շարժական արկղերի քանակը, որոնք կարող են լրացուցիչ օգտագործվել բացօթյա քվեարկության համար:
Փաստաթուղթը հստակեցնում է նաև Պետդումայի պատգամավորներ ընտրելու մասին օրենքի նորմերը և արգելում է միջին ծանրության հանցագործությունների համար ազատազրկման դատապարտված քաղաքացիներին դատվածությունը մարելու օրից հինգ տարվա ընթացքում առաջադրվել և ընտրվել խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր:
19:54 30.06.2025
Հուսով եմ` Տոպուրիայի հաջորդ մրցակիցը կլինի Ծառուկյանը․ ՎարդանյանՀայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը հույս ունի, որ UFC-ի թեթև քաշային կարգի նոր չեմպիոն Իլյա Տոպուրիայի հաջորդ մրցակիցը կլինի Արման Ծառուկյանը։ Այս մասին հաղորդում է Mma.metaratings.ru-ն: «Ես սպասում էի այդքան արագ նոկաուտ։ Իլյան, հավանաբար, UFC-ի գլխավոր նոկաուտիստն է։ Հուսով եմ, որ նրա հաջորդ մրցակիցը կլինի Արման Ծառուկյանը։ Չնայած ընդհանուր առմամբ անհասկանալի է, թե ինչպես է Փիմբլեթը […] ...
19:46 30.06.2025
Արդյունավետ քաղպաշտպանությունը՝ օրակարգային․ երկփուլ ուսումնավարժանք Լոռու մարզումՀունիսի 27-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն այցելել է Լոռու մարզային փրկարարական վարչություն։ Այցի շրջանակում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին ներկա էին մարզային վարչությունների ղեկավար կազմն ու ստորաբաժանումների պատասխանատուները։ Նախարարի տեղակալը ներկայացրել է Փրկարար ծառայության առաջնահերթությունները, վեր է հանել առկա խնդիրները՝ դրանց արդյունավետ լուծման ուղղությամբ տալով կոնկրետ հանձնարարություններ։ Ծառայության որակի լավարկման նպատակով […] ...
19:42 30.06.2025
Վարչապետը միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում Հանրային հարցերի բարոյագիտական կենտրոնի միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը: Երկրի ղեկավարը նաև պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են բանախոսությամբ ներկայացված թեզերին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց լուծման ուղղությամբ ՀՀ Կառավարության քայլերին ու տեսլականին: Գիտաժողովի ընթացքում քննարկվել են ժամանակակից աշխարհում ազգային ինքնության դերին, նշանակությանը և […] ...
19:38 30.06.2025
Երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո մենք պետք է վստահություն կառուցենք. Սարգիս ԽանդանյանԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ 32-րդ տարեկան նստաշրջանի քաղաքական եւ անվտանգային հարցերի հանձնաժողովի նիստում: «Պարո՛ն նախագահ, կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ գերազանց աշխատանքի, զեկույցի պատրաստման եւ բանաձեւի նախագծման համար: Այն բավականին օբյեկտիվորեն է արտացոլում ԵԱՀԿ տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական եւ անվտանգային […] ...
19:30 30.06.2025
Կրթության ոլորտի բարեփոխումներն այլընտրանք չունեն. Ժաննա ԱնդրեասյանԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի մասնաճյուղում մասնակցել է Հայ մշակութային և գիտական ընկերակցության (ASOF) ամենամյա չորրորդ ամենամյա համաժողովին՝ ներկայացնելով Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումները: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է նմանօրինակ հարթակների ձևավորումը՝ կրթական համակարգում առկա խնդիրների բարձրաձայնման, տարբեր տեսակետների փոխանակման և համագործակցության խթանման առումով։ Նախարարը նշել է, որ Հայաստանի կրթական […] ...