Պայմանագրային զինծառայողների ծառայության տարիքային շեմը կբարձրացվի. ԱԺ-ն ընդունեց բոլոր նախագծերն ու ավարտեց աշխատանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Պայմանագրային զինծառայողների ծառայության տարիքային շեմը կբարձրացվի. ԱԺ-ն ընդունեց բոլոր նախագծերն ու ավարտեց աշխատանքը

11:11 25.03.2021

ԱԺ-ն այսօր հետևյալ քվեարկություններով ավարտեց լիագումար նիստի աշխատանքները.

  1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցն ընդունվեց 78 կողմ, 3 դեմ, 21 ձեռնպահ ձայներով,
  2.  «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին հարցն առաջին ընթերցմամբ ընդունվեց 112 կողմ, 2 ձեռնպահ ձայներով,
  3. «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին հարցն առաջին ընթերցմամբ ընդունվեց 113 կողմ ձայներով,
  4. «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցն ընդունվեց 91 կողմ, 4 դեմ, 18 ձեռնպահ ձայներով,
  5. Կառավարության և «Իմ քայլի» պատգամավորների ներկայացրած Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 39 կողմ, 4 ձեռնպահ ձայներով,
  6. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 80 կեղմ, 4 դեմ, 19 ձեռնպահ ձայներով,
  7. «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորների ներկայացրած Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցն ընդունվեց 112 կողմ ձայներով,
  8. Կառավարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 77 կողմ, 3 դեմ, 19 ձեռնպահ ձայներով,
  9. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին հարցն ընդունվեց 77 կողմ, 4 դեմ, 18 ձեռնպահ ձայներով,
  10. Արտակ Մանուկյանի ներկայացրած Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցն առաջին ընթերցմամբ ընդունվեց 89 կողմ, 20 ձեռնպահ ձայներով,
  11. Վաղարշակ Հակոբյանի ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցն առաջին ընթերցմամբ ընդունվեց 92, 0 դեմ, 20 ձեռնպահ ձայներով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Արարատի մարզում. երեք տուժածներից մեկը պարեկային ծառայող է

20:34 08.06.2025

ՃՏՊ Արարատի մարզում. երեք տուժածներից մեկը պարեկային ծառայող է

Հունիսի 8-ին՝ ժամը 19․10-ին, ՆԳ նախարարության ոստիկանություն վթարի վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Պարզվել է, որ Արարատի մարզի Արմաշ գյուղում պարեկային ծառայության կարգախումբը կանգնեցրել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենա’ վարչարարություն իրականացնելու նպատակով։ Կարճ ժամանակ անց նույն ճանապարհով երթևեկող «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվել է պարեկային ծառայության կարգախմբի կայանված ավտոմեքենային։ Պատահարի հետևանքով երեք մարդ, այդ […] ...

Նիկոլ Փաշինյանի շարասյունն ավտովթարի չի ենթարկվել

20:19 08.06.2025

Նիկոլ Փաշինյանի շարասյունն ավտովթարի չի ենթարկվել

Տարածած տեղեկությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում, չի համապատասխանում իրականությանը։  Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «Կոչ եմ անում լրատվամիջոցներին զերծ մնալ չճշգրտված և անհիմն տեղեկատվություն տարածելուց»,- գրել է նա: ...

Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը

19:27 08.06.2025

Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը

Հունիսի 8-ին, Երևանում ավտոմեքենայի թալանման հերթական դեպքն է տեղի ունեցել՝ այս անգամ Դավթաշեն վարչական շրջանում։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը Դավթաշենի 4-րդ թաղամասի 45/7 շենքի դիմաց ուրբաթ օրը կայանել է իր ավտոմեքենան ու այսօր առավոտյան իջել է բակ, որպեսզի ավտոմեքենան տեղափոխի ավտոլվացման կետ և հայտնաբերել է ավտոմեքենան թալանված։ Դեպքի մասին ավտոմեքենայի […] ...

Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողով

19:12 08.06.2025

Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողով

Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից`Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնել են Արդարադատության նախարարությունից: Աշխատաժողովի նպատակն է Միջազգային […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայից ժամանած ուխտավորներին

18:57 08.06.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայից ժամանած ուխտավորներին

Հունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին՝ ուղեկցությամբ Մելբուռնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանի: Տեր Խաչեր քահանան Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ մինչև Հայաստան ժամանելը ավստրալահայերն ուխտավորաբար եղել են Արևմտյան Հայաստանում և այժմ, գտնվելով […] ...

Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը

18:41 08.06.2025

Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը

Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը: Այս մասին հայտնել են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: Բյուրեղավանում ամփոփման փուլում է մարզադպրոցի շինարարությունը, Վերակառուցվում է Աբովյանի ամենամեծ մանկապարտեզներից մեկը, իսկ ահա Ջրվեժում շուտով կունենան ուսումնամշակութային կենտրոն: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP