16:25 25.03.2021
Եվրամիության TAIEX (ԵՄ տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման գործիք) փորձագիտական առաքելության շրջանակներում մարտի 23-25-ն անցկացվել է առցանց համաժողով՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանի, ՏՄ Տրանսպորտային անվտանգության, իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության, ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչությունների համապատասխան մասնագետների, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և Իտալիայի Երկաթուղու, ճանապարհների և մայրուղիների Իտալիայի ազգային անվտանգության գործակալության ներկայացուցիչների մասնակցությամբ։
Առցանց քննարկման ընթացքում ուսումնասիրվել են Իտալիայի երկաթուղային ցանցին վերաբերող ԵՄ պահանջները, երկաթուղային տրանսպորտում վերահսկողական գործիքակազմը և ռիսկերի գնահատման համակարգը, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտում լիցենզիաների և թույլտվությունների տրամադրման կարգը։
Իտալիայի Երկաթուղու, ճանապարհների և մայրուղիների ազգային անվտանգության գործակալության տնօրեն Ֆաբիո Կրոկկոլոն և աշխատակից Սալվատորե Դե Մարկոն ներկայացրել են երկաթուղային տրանսպորտի օրենսդրության եվրոպական մոդելը, խոսել երկաթուղային տրանսպորտում մատուցվող ծառայություններում անվտանգության նորմերի ու պահանջների մասին։
Վեբինարի միջոցով Իտալիայից ստացված փորձի փոխանակումը կօգնի տրանսպորտի ոլորտի կարգավորման շրջանակը ներդաշնակեցնել ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունների հետ։
20:19 08.06.2025
Նիկոլ Փաշինյանի շարասյունն ավտովթարի չի ենթարկվելՏարածած տեղեկությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «Կոչ եմ անում լրատվամիջոցներին զերծ մնալ չճշգրտված և անհիմն տեղեկատվություն տարածելուց»,- գրել է նա: ...
19:27 08.06.2025
Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ըՀունիսի 8-ին, Երևանում ավտոմեքենայի թալանման հերթական դեպքն է տեղի ունեցել՝ այս անգամ Դավթաշեն վարչական շրջանում։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը Դավթաշենի 4-րդ թաղամասի 45/7 շենքի դիմաց ուրբաթ օրը կայանել է իր ավտոմեքենան ու այսօր առավոտյան իջել է բակ, որպեսզի ավտոմեքենան տեղափոխի ավտոլվացման կետ և հայտնաբերել է ավտոմեքենան թալանված։ Դեպքի մասին ավտոմեքենայի […] ...
19:12 08.06.2025
Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովՀայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից`Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնել են Արդարադատության նախարարությունից: Աշխատաժողովի նպատակն է Միջազգային […] ...
18:57 08.06.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայից ժամանած ուխտավորներինՀունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին՝ ուղեկցությամբ Մելբուռնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանի: Տեր Խաչեր քահանան Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ մինչև Հայաստան ժամանելը ավստրալահայերն ուխտավորաբար եղել են Արևմտյան Հայաստանում և այժմ, գտնվելով […] ...
18:41 08.06.2025
Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերըԿոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը: Այս մասին հայտնել են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: Բյուրեղավանում ամփոփման փուլում է մարզադպրոցի շինարարությունը, Վերակառուցվում է Աբովյանի ամենամեծ մանկապարտեզներից մեկը, իսկ ահա Ջրվեժում շուտով կունենան ուսումնամշակութային կենտրոն: Մանրամասները՝ տեսանյութում: ...
18:14 08.06.2025
Կրթվելը նորաձեւ է Գորիսում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Կրթվելը նորաձեւ է Գորիսում»: Մանրամասները՝ տեսանյութում: ...