17:48 25.03.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են 37-ամյա տղամարդու սպանության դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, շարժառիթը, բացահայտվել է մեկ այլ ծանր հանցագործություն. 37-ամյա տղամարդու սպանությանը հաջորդել է ևս մեկ սպանություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեք անձինք, Հրազդան գետի ափին գտնվող «Բջի գյոլ» կոչվող վայրում ալկոհոլ օգտագործելուց հետո, առանձնակի դաժանությամբ, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, մուրճով հարվածներ էին հասցրել 37-ամյա տղամարդուն, որի հետևանքով վերջինս կորցրել էր գիտակցությունը: Այնուհետև միջադեպի մասնակիցներից մեկը՝ 31-ամյա տղամարդը, նկատելով, որ վերջինս ողջ է, հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, նրան նետել էր բետոնե ջրատարի մեջ: Տղամարդը, ուշքի գալով, փորձել էր բռնվել ջրատարի պատից, սակայն նրանցից մեկը, նկատելով այդ հանգամանքը, ոտքով հարվածել էր դեմքին, ինչի հետևանքով նա կրկին ուշագնաց էր եղել և ընկել ջուրը. վերջինիս դին հայտնաբերվել է Երևան ՀԷԿ-ի ջրատարներից մեկում:
Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողություններով պարզվել է, որ սպանության կատարմանն ականատես է եղել քննությամբ դեռևս չպարզված անձը, որին նկատել են սպանությունը կատարած անձինք: Եվ որպեսզի իրենց կողմից իրագործված հանցանքը թաքցնեն, մեղադրյալներից մեկը՝ 31-ամյա տղամարդը, կացնով երկու անգամ հարվածել է նրա պարանոցի հատվածին, որից հետո համոզվելով, որ սպանել է վերջինիս, դին գցել է Հրազդան գետը, որը հայտնաբերվել է 2021թ. մարտի 22-ին՝ ժամը 13:30-ին, «Երևանյան լճում»:
Հաշվի առնելով նոր երևան եկած հանգամանքները՝ հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով, և որոշում է կայացվել՝ նշված երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները, սպանության զոհ դարձած երկրորդ անձի ինքնությունը պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
20:19 08.06.2025
Նիկոլ Փաշինյանի շարասյունն ավտովթարի չի ենթարկվելՏարածած տեղեկությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «Կոչ եմ անում լրատվամիջոցներին զերծ մնալ չճշգրտված և անհիմն տեղեկատվություն տարածելուց»,- գրել է նա: ...
19:27 08.06.2025
Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ըՀունիսի 8-ին, Երևանում ավտոմեքենայի թալանման հերթական դեպքն է տեղի ունեցել՝ այս անգամ Դավթաշեն վարչական շրջանում։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը Դավթաշենի 4-րդ թաղամասի 45/7 շենքի դիմաց ուրբաթ օրը կայանել է իր ավտոմեքենան ու այսօր առավոտյան իջել է բակ, որպեսզի ավտոմեքենան տեղափոխի ավտոլվացման կետ և հայտնաբերել է ավտոմեքենան թալանված։ Դեպքի մասին ավտոմեքենայի […] ...
19:12 08.06.2025
Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովՀայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից`Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնել են Արդարադատության նախարարությունից: Աշխատաժողովի նպատակն է Միջազգային […] ...
18:57 08.06.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայից ժամանած ուխտավորներինՀունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին՝ ուղեկցությամբ Մելբուռնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանի: Տեր Խաչեր քահանան Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ մինչև Հայաստան ժամանելը ավստրալահայերն ուխտավորաբար եղել են Արևմտյան Հայաստանում և այժմ, գտնվելով […] ...
18:41 08.06.2025
Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերըԿոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը: Այս մասին հայտնել են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: Բյուրեղավանում ամփոփման փուլում է մարզադպրոցի շինարարությունը, Վերակառուցվում է Աբովյանի ամենամեծ մանկապարտեզներից մեկը, իսկ ահա Ջրվեժում շուտով կունենան ուսումնամշակութային կենտրոն: Մանրամասները՝ տեսանյութում: ...
18:14 08.06.2025
Կրթվելը նորաձեւ է Գորիսում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Կրթվելը նորաձեւ է Գորիսում»: Մանրամասները՝ տեսանյութում: ...