Հաղորդումից առաջ արդեն բնակարանային գողությունը բացահայտված էր․ մեկ անձ կալանավորվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Հաղորդումից առաջ արդեն բնակարանային գողությունը բացահայտված էր․ մեկ անձ կալանավորվել է

18:23 25.03.2021

Մարտի 17-ի երեկոյան՝ ժամը 11-ին, ոստիկանության Կոտայքի բաժին էր դիմել Առինջ գյուղի 25-րդ փողոցի մի բնակիչ ու հաղորդում տվել, որ վերջին տասն օրվա ընթացքում, տեխնիկական միջոց գործադրելով, կտրել են ճաղավանդակը, բացել պատուհանը և խոհանոցից տարել ջեռուցման կաթսա, ննջարանից՝ հագուստ, իսկ գոմից՝ օղի թորելու պղնձյա կաթսա։ Իսկ ինչ էր տեղի ունեցել մինչև այս հաղորդումը։ Ոստիկանության Նաիրիի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի բնակիչ, 36-ամյա տղամարդը պատրաստվում էր գողություն անել Կոտայքի մարզի Առինջ գյուղում։ Մարտի 17-ի առավոտն էր։ Օպերատիվ տեղեկությունը երկարատև ու մանրակրկիտ աշխատանքի արդյունք էր, բայց արդեն եկել էր արագ գործելու ժամանակը։ Տեղեկությունը ստուգելու և հնարավոր հանցագործությունը կանխելու կամ թարմ հետքերով բացահայտելու գործին միացան բաժնի քրեական հետախույզները, նաև Կոտայքի մարզային վարչության և Կոտայքի բաժնի ծառայողներ։
Օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումներով հաջողվել էր պարզել գրեթե ամեն ինչ, միակ հարցը, որ մնացել էր անպատասխան, այն էր, թե Առինջ գյուղի ո՞ր տնից էր կատարվելու գողություն։ Բացահայտ գործողությունները բացառվում էին, հատկապես գյուղական վայրերում նկատելի է ամեն մի շարժ։ Գործը տրամաբանական ավարտին հասցնելու համար մշակվեց ծրագիր, որի արդյունավետությունն ապացուցվեց արդեն երեկոյան ժամը 10-ն անց տասին։ Հենց այդ ժամին, գաղտնի հետապնդումից հետո, մայրաքաղաքի Թևոսյան փողոցում կանգնեցվել էր կասկածելի «Մերսեդեսը»։ Վարորդն ու ուղևորը, նույն ինքը՝ Մոլդովական փողոցի բնակիչ, 36-ամյա տղամարդը, մեքենայով հանդերձ, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով բերման էին ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժին, ապա նաև ներկայացվել Կոտայքի քննչական բաժին։ Գողոնը մեքենայում էր։
Փաստորեն, հաղորդումից առաջ գողությունն արդեն բացահայտված էր։
Կոտայքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, Մոլդովական փողոցի 36-ամյա բնակիչը կալանավորված է, դեպքի հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը

19:27 08.06.2025

Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը

Հունիսի 8-ին, Երևանում ավտոմեքենայի թալանման հերթական դեպքն է տեղի ունեցել՝ այս անգամ Դավթաշեն վարչական շրջանում։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը Դավթաշենի 4-րդ թաղամասի 45/7 շենքի դիմաց ուրբաթ օրը կայանել է իր ավտոմեքենան ու այսօր առավոտյան իջել է բակ, որպեսզի ավտոմեքենան տեղափոխի ավտոլվացման կետ և հայտնաբերել է ավտոմեքենան թալանված։ Դեպքի մասին ավտոմեքենայի […] ...

Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողով

19:12 08.06.2025

Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողով

Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից`Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնել են Արդարադատության նախարարությունից: Աշխատաժողովի նպատակն է Միջազգային […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայից ժամանած ուխտավորներին

18:57 08.06.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայից ժամանած ուխտավորներին

Հունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին՝ ուղեկցությամբ Մելբուռնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանի: Տեր Խաչեր քահանան Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ մինչև Հայաստան ժամանելը ավստրալահայերն ուխտավորաբար եղել են Արևմտյան Հայաստանում և այժմ, գտնվելով […] ...

Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը

18:41 08.06.2025

Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը

Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը: Այս մասին հայտնել են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: Բյուրեղավանում ամփոփման փուլում է մարզադպրոցի շինարարությունը, Վերակառուցվում է Աբովյանի ամենամեծ մանկապարտեզներից մեկը, իսկ ահա Ջրվեժում շուտով կունենան ուսումնամշակութային կենտրոն: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Կրթվելը նորաձեւ է Գորիսում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

18:14 08.06.2025

Կրթվելը նորաձեւ է Գորիսում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Կրթվելը նորաձեւ է Գորիսում»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հունիսի 9-10-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նիցցայում

17:58 08.06.2025

Հունիսի 9-10-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նիցցայում

ՄԱԿ «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP 17-ը Երևանում անցկացնելուն ընդառաջ և Ֆրանսիայի ԱԳ նախարարի հրավերով նախարար Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովին։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակը: Հունիսի 10-ին կկայանա հարակից միջոցառում՝ «Լեռներից մինչև օվկիանոսներ. կենսաբազմազանության պահպանումը շրջակա միջավայրի սահմաններից այն կողմ՝ հանուն կայուն ապագայի» խորագրի ներքո, որը կազմակերպվում […] ...

BACK_TO_TOP