Իրանը և Չինաստանը բազմակողմ գործակցության վերաբերյալ պայմանագիր են կնքել 25 տարվա ժամկետով: Այս մասին ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության՝ պայմանագրի ստորագրումն ամփոփող հաղորդագրությունում։
«Այս փաստաթուղթն առնչվում է Իրանի և Չինաստանի երկկողմ գործակցության հնարավորություններն ու հեռանկարը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսությունը, մշակույթը և այլն: Համոզված ենք, որ պայմանագիրը կնպաստի ռազմավարական գործընկերությանն ու դրա հետագա զարգացմանը: Այն նաև պայմաններ կստեղծի երկու ժողովուրդների բարգավաճման համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բազմակողմ գործակցության վերաբերյալ այդ պայմանագիրը ստորագրվել է այսօր, Թեհրանում, Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի և Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի կողմից: