15:16 04.07.2018
Անտառային հրդեհների կանխարգելման, դրանց դեմ պայքարի միջացառումները կանոնակարգելու նպատակով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Չոբանյանը անտառտնտեսությունների աշխատակիցներին հանձնարարել է ուժեղացնել անտառների պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումները։ Այս մասին տեղեկացնում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայությունից։
Անտառտնտեսությունների աշխատակիցների ուժերով անտառամերձ առավել հրդեհավտանգ հատվածներում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն: Անտառամերձ առավել տեսանելի վայրերում, ինչպես նաև անտառ տանող ճանապարհներին տեղադրվել են հրդեհային անվտանգության վերաբերյալ նախազգուշացնող վահանակներ, ստեղծվել են հակահրդեհային արագ արձագանքման ջոկատներ։
Չնայած կանխարգելիչ միջոցառումներին, հանրապետության ողջ տարածքում նկատվող բարձր ջերմային ֆոնն անտառամերձ և անտառային տարածքներում մեծացրել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը։
2018 թվականի հունիսի 30-ի դրությամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «անտառտնեսություն» մասնաճյուղերում գրանցվել է հրդեհի բռնկման 20 դեպք.
«Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 15 դեպք՝ 147․39 հա տարածքում, որից անտառածածկ՝ 116․08 հա, ոչ անտառածածկ՝ 31․31 հա,
«Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 1 դեպք՝ 4․0 հա ոչ անտառածածկ տարածքում,
«Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 1 դեպք՝ 2․0 հա ոչ անտառածածկ տարածքում,
«Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 3 դեպք՝ 0․33 հա անտառածածկ տարածքում։
Բնապահպանության նախարարության անտառային կոմիտեն ազգաբնակչությանը հորդորում է հետևել հակահրդեհային, անտառների պահպանման և պաշտպանության կանոններին, զերծ մնալ արգելված և վտանգավոր վայրերում հրդեհների բռնկմանը նպաստող գործողություններից։
Հրդեհների կանխարգելման նպատակով արգելվում է․
կրակ վառել (վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում և վերջում հանգցնել),
վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել,
յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել անտառում,
ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև լիցքավորվող մեքենաների մոտ ծխելը,
արևի ուղիղ ճառագայթների տակ ընկնող տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք ևս կարող են հրդեհի առաջացման պատճառ դառնալ՝ օպտիկական երևույթների արդյունքում:
Հրդեհի բռնկման դեպքում անհրաժեշտ է․ անմիջապես տեղեկացնել ԱԻՆ մարզային փրկարար ծառայություն, զանգահարել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի արագ արձագանքման շուրջօրյա թեժ գծին՝ 010/ 65 01 24, 010/ 65 47 28, 093/ 92 91 90, 093/ 18 91 80 հեռախոսահամարներով:
22:10 27.07.2025
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացնի ՀԱՄԱՍ-ըԻսրայելը կհասնի իր բոլոր ռազմական նպատակներին, կհասնի լիակատար հաղթանակի և կոչնչացնի պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը, հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեսաուղերձում։ «Մենք կշարունակենք պայքարել, մենք կշարունակենք գործել մինչև մեր բոլոր ռազմական նպատակներին հասնենք, մինչև լիակատար հաղթանակի հասնենք, ոչնչացնենք ՀԱՄԱՍ-ը», – ասել է վարչապետը։ Նրա խոսքով՝ «ցանկացած ճանապարհով (ռազմական գործողություններ և բանակցություններ) Իսրայելը Գազայի […] ...
21:50 27.07.2025
Թուրքիայի կառավարությունը կքննարկի անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը․ SabahԹուրքիայի մի քանի նահանգներ ընդգրկած անտառային հրդեհները կլինեն երկուշաբթի օրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած կաբինետի նիստի հիմնական թեմաներից մեկը, հաղորդում է Sabah թերթը։ «Կառավարության նիստում նախատեսվում է գնահատել այս շաբաթ երկրի բազմաթիվ շրջաններում բռնկված անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը, և լուսաբանել դրանք մարելու ջանքերը», – գրում է հրատարակությունը։ Նախատեսվում է նաև քննարկել Գազայի հատվածում […] ...
21:28 27.07.2025
Հորդանանը և ԱՄԷ-ն 25 տոննա մարդասիրական օգնություն են ուղարկել Գազայի հատվածՀորդանանը, ԱՄԷ-ի հետ, 25 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի հատված, ասվում է Հորդանանի զինված ուժերի հայտարարության մեջ։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել էին, որ վերսկսվել է մարդասիրական օգնությունը Գազայի բնակիչներին։ IDF-ն հայտնել էր, որ օդից ալյուր, շաքար և պահածոներ են նետվել։ Հայտարարության մեջ նշվում է, որ կիրակի օրը Հորդանանի զինված ուժերը մարդասիրական […] ...
21:08 27.07.2025
Ղազախստանում երրորդ օրն է՝ որոնում են անհետացած ուղղաթիռըՂազախստանի ՀՕՊ ուժերի անհետացած EC-145 ուղղաթիռի որոնումները շարունակվում են արդեն երրորդ օրը՝ շուրջօրյա, Ալմաթիի մարզի հյուսիս-արևմուտքում գտնվող Սորբուլակի ջրամբարի տարածքում, կիրակի օրը հայտնել է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Հուլիսի 25-ին Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ուղղաթիռը, որում անձնակազմի երեք անդամ կար, անհետացել է ռադարներից։ Ուղղաթիռը անհետացել է տարածաշրջանում պլանային թռիչքի ժամանակ։ Նույն օրը սկսվել […] ...
20:55 27.07.2025
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացունՀուլիսի 27-ին, ժամը 17:20-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն մոտ 300 մ պատգարակով իջեցրել և […] ...
20:50 27.07.2025
Գրենլանդիան հետաքրքրված է Եվրոպայից և ԱՄՆ-ից ներդրումներովԳրենլանդիան հետաքրքրված է Եվրոպայից և ԱՄՆ-ից ներդրումներով, սակայն զգուշանում է չինական ներդրումներից, գրում է Washington Post-ը՝ հղում անելով Գրենլանդիայի բիզնեսի, առևտրի, հանքային պաշարների, արդարադատության և գենդերային հավասարության նախարար Նաայա Նաթանիելսենին։ Հունվարին Նաթանիելսենն ասել էր, որ Գրենլանդիայում ամերիկացի ներդրողների համար լայն հնարավորություններ կան։ Նա ասել է, որ մասնավորապես հանքարդյունաբերության ոլորտը կարող է օգտակար լինել ԱՄՆ մատակարարման […] ...