ԱՄՆ պետքարտուղարության զեկույցն անդրադառնում է 44-օրյա պատերազմի հետևանքներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+27.09 oC

ԱՄՆ պետքարտուղարության զեկույցն անդրադառնում է 44-օրյա պատերազմի հետևանքներին

16:37 31.03.2021

Մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետքարտուղարության ամենամյա զեկույցում, որը հրապարակել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ԱՄՆ-ը պաշտոնապես է հաստատում Թուրքիայի մասնակցությունը պատերազմին և ուշագրավ ձևակերպում տալիս պատերազմի հետևանքների վերաբերյալ:

«Այն բանից հետո, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ վերականգնեց վերահսկողությունը չորս հարակից շրջանների նկատմամբ, որոնք անջատողականների կողմից վերահսկվում էին 1994 թվականից ի վեր, Ռուսաստանի միջնորդությամբ նոյեմբերի 9-ին կնքված հրադադարը ապահովեց ևս երեք շրջանների խաղաղ վերադարձն Ադրբեջանին, ինչպես նաև ռուս խաղաղապահների տեղակայումը»,- նշված է զեկույցում։ 

Զեկույցում նշվում է, որ 44 օրերի թեժ մարտերի ընթացքում ապօրինի մահապատիժներ են եղել, ռազմական գործողությունների հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հրետանային ու հրթիռային հարվածներ հասցվել խաղաղ բնակավայրերին: Հղում անելով միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝  զեկույցում Ադրբեջանի կողմից իրականացված արարքների օրինակներ է բերվում.

Հոկտեմբերի սկզբին սոցցանցերում հայտնվեց երկու տեսանյութ, որտեղ ադրբեջանցի զինվորականները գերեվարված երկու հայի Հադրութում նսեմացնում ու մահապատժի են ենթարկում: Հայաստանի իշխանությունները հաստատեցին նրանց ինքնությունը՝ որպես Բենիկ Հակոբյան և Յուրա Ադամյան: Նրանց առևանգողներից մեկի գլխին մի սաղավարտ էր, որը կրում են ադրբեջանական հատուկջոկատայինները»,- ասված է զեկույցում: 

ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը հղում է անում Amnesty International-ի այն զեկույցին, որը հիմնված է սոցցանցերում հրապարակված 22 տեսանյութերի վրա:

«Amnesty International-ը զեկույց է հրապարակել՝ հիմնված սոցցանցերում տարածված 22 տեսանյութերի վրա, որտեղ պատկերված են իրականացված վայրագությունները: Այդ տեսանյութերից մեկում փաստագրված է քաղաքացիական երկու հայ բնակիչների գլխատումը ադրբեջանցի զինվորականների կողմից»,- ասված է զեկույցում:

Հրթիռահրետանային միջոցների, կասետային զինամթերքի, անօդաչու թռչող սարքերի կիրառմանն անդրադառնալիս՝  զեկույցում հատուկ նշվում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի մասին:

«Human rights watch-ը քննադատության է ենթարկել ադրբեջանական զինուժին Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ շարունակաբար զենք կիրառելու համար: Հաստատվել է Ստեփանակերտում կասետային զինամթերքի կիրառման մասին տեսանյութերի հավաստիությունը: Դրանք հրապարակվել են հոկտեմբերի սկզբին, որոնցում հաստատված է իսրայելական արտադրության կասետային զինամթերքի առկայությունը, որ կիրառվել է ադրբեջանական զինուժի կողմից: Ականազերծման HALO կազմակերպությունը ևս հաստատել է Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման օպերացիաներում կասետային զինամթերքի օգտագործումը»,- գրված է զեկույցում: 

ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվում է նաև ԼՂՀ կարգավիճակին ու ԵԱՀԿ Մինսկի խմբին: Մասնավորապես նշվում է, որ 1995 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագությամբ ընթացող միջազգային միջնորդության առարկա է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

16:03 30.06.2025

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 30-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Կարեւորվել են Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում խաղաղությունն ու կայունությունը ...

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացում  Եվրոպա մայրցամաքի մեծ մասում

15:59 30.06.2025

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացում Եվրոպա մայրցամաքի մեծ մասում

Անցյալ շաբաթվա վերջին ջերմաստիճանի կտրուկ բարձրացում է արձանագրվել Եվրոպա մայրցամաքի մեծ մասում և շատ երկրների իշխանություններ արտակարգ նախազգուշացումներ են տվել, քանի որ ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ և կարող է նոր ռեկորդներ սահմանել ։Իսպանիայի պետական ​​օդերևութաբանական գործակալությունը հայտնել է, որ շաբաթ օրը երկրի հարավ-արևմուտքում գտնվող  Էլ Գրանադո քաղաքում ջերմաստիճանը հասել է 46 աստիճան Ցելսիուսի։ Պորտուգալիայի, Իտալիայի […] ...

Իրանն ի վիճակի կլինի վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը մի քանի ամսվա ընթացքում,

15:28 30.06.2025

Իրանն ի վիճակի կլինի վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը մի քանի ամսվա ընթացքում,

Իրանն ի վիճակի կլինի վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը մի քանի ամսվա ընթացքում, չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի վերջերս իրականացրած օդային հարվածների հետևանքով իր միջուկային օբյեկտներում պատճառված զգալի վնասին։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին։ «Նրանց կարողություններն առկա են»,- ասել է Գրոսին CBS News-ին տված հարցազրույցում։   նա նշել է, որ Ֆորդոյի, […] ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները

15:26 30.06.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները, եթե Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված  բացառիկ հարցազրույցում։  ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը «շատ կարևոր կլինի»։ Միևնույն ժամանակ, Թրամփը փաստացի խոստովանել է, որ Իրանն ունի գաղտնի միջուկային օբյեկտ։«Մենք գիտեինք, որ Իրանն ունի բազմաթիվ միջուկային օբյեկտներ, […] ...

Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ախմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին

15:16 30.06.2025

Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ախմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին

Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ախմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին, ի նշան բողոքի, հայտնել են Ադրբեջանից ։ Նախօրեին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Եկատերինբուրգում հատուկ գործողություն էր իրականացրել , որի ընթացքում երկու ադրբեջանցի սպանվել էր, մի քանիսը՝ ձերբակալվել։ Զոհերը կասկածվում էին 2001 թվականին տեղի ունեցած սպանությանն առնչություն […] ...

Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունները չպետք է Բաքվի կողմից նմանատիպ դեմարշների պատճառ դառնան.Պեսկով

15:11 30.06.2025

Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունները չպետք է Բաքվի կողմից նմանատիպ դեմարշների պատճառ դառնան.Պեսկով

«Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունները չպետք է Բաքվի կողմից նմանատիպ դեմարշների պատճառ դառնան», – այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բաքվի կողմից ռուսական մշակութային միջոցառումների չեղարկումը։ «Մենք կարծում ենք, որ կատարվող ամեն ինչ առնչություն ունի իրավապահների գործողությունների հետ և չի կարող ու չպետք է նման արձագանքի պատճառ դառնար», – նշել […] ...

BACK_TO_TOP