Ռազմագերիներին այցելությունից մինչև մարմինների որոնումներ. ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարը՝ կատարված և կատարվող աշխատանքների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+27.09 oC

Ռազմագերիներին այցելությունից մինչև մարմինների որոնումներ. ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարը՝ կատարված և կատարվող աշխատանքների մասին

11:55 01.04.2021

ԼՂ պատերազմը տարածաշրջանում նոր խնդիրներ է դրել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առջև։ Կազմակերպությունը ներգրավված է բազմաբնույթ աշխատանքներում՝ զոհվածների աճյունների որոնողական աշխատանքներից մինչև կողմերում գերեվարված անձանց այցելություն, նրանց ու ընտանիքների միջև կապի ապահովում և այլն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն։

«Մենք շարունակում ենք այցելել Ադրբեջանում պահվող անձանց՝ օգնելով նրանց և նրանց հարազատների միջև ընտանեկան լուրերի փոխանակմանը»,-ասել է նա:

Հարցին, թե ըստ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի՝ ինչպիսի՞ կարգավիճակ ունեն Ադրբեջանում պահվող հայերը, պատասխանել է․
«Մենք չենք քննարկում պահվող անձանց կարգավիճակը հանրային հարթակում: Ադրբեջանն արտահայտում է իր տեսակետը, Հայաստանն՝ իրենը: Այս հարցի վերաբերյալ մեր տեսակետի մասին խոսում ենք իշխանությունների հետ երկկողմ զրույցների ընթացքում: Կարգավիճակի հարցը շատ զգայուն է և կարևոր, սա հիմնական հարցերից մեկն է` պահվող անձանց խնդրի հարցով աշխատելու մեր մանդատի շրջանակներում: Ադրբեջանից և Հայաստանից որոշակի թվով անձինք վերադարձվել են: Այս գործընթացում ԿԽՄԿ-ն ներառված չի եղել՝ բացառությամբ դեպքի, երբ վերջերս մեկ կին վերադարձավ Լիբանան: Դա կազմակերպվել է համապատասխան մակարդակում՝ Ռուսաստանի ներգրավմամբ:

Պահվող անձանց արտահանձնումից հետո ևս մենք նրանց այցելում ենք, որ գնահատենք իրավիճակը, նաև տեսնենք, թե ինչով կարող ենք աջակցել նրանց և նրանց ընտանիքներին»:

Նրա խոսքով՝ անշուշտ, Ղարաբաղյան հակամարտության վերջին սրացումը հանգեցրեց կազմակերպության արձագանքի, աշխատանքի ավելացմանը:

«Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում արտակարգ արձագանք տվեցինք՝ աջակցելով հիվանդանոցային հնարավորությունների հարցում, օգնելով բնակչությանը սննդով և այլ անհրաժեշտ պարագաներով տեղական կառույցների միջոցով: Հայաստանում կենտրոնացանք հակամարտության սրացման հետևանքով տեղահանված շատ մարդկանց աջակցության հարցի ուղղությամբ, նաև աջակցում ենք առողջապահական հաստատությունների, կրթության հասանելիության հարցում: Հիմա արտակարգ իրավիճակն ավարտվել է, և Հայաստանում մենք հատկապես ուշադրություն ենք դարձնում սահմանամերձ համայնքներին՝ օգնելով այնտեղ ապրող քաղաքացիական բնակչությանը, որ բախվել է նոր իրավիճակի»,-ասել է Թիերի Ռիբոն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանն ի վիճակի կլինի վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը մի քանի ամսվա ընթացքում,

15:28 30.06.2025

Իրանն ի վիճակի կլինի վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը մի քանի ամսվա ընթացքում,

Իրանն ի վիճակի կլինի վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը մի քանի ամսվա ընթացքում, չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի վերջերս իրականացրած օդային հարվածների հետևանքով իր միջուկային օբյեկտներում պատճառված զգալի վնասին։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին։ «Նրանց կարողություններն առկա են»,- ասել է Գրոսին CBS News-ին տված հարցազրույցում։   նա նշել է, որ Ֆորդոյի, […] ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները

15:26 30.06.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները, եթե Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված  բացառիկ հարցազրույցում։  ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը «շատ կարևոր կլինի»։ Միևնույն ժամանակ, Թրամփը փաստացի խոստովանել է, որ Իրանն ունի գաղտնի միջուկային օբյեկտ։«Մենք գիտեինք, որ Իրանն ունի բազմաթիվ միջուկային օբյեկտներ, […] ...

Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ախմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին

15:16 30.06.2025

Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ախմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին

Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ախմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին, ի նշան բողոքի, հայտնել են Ադրբեջանից ։ Նախօրեին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Եկատերինբուրգում հատուկ գործողություն էր իրականացրել , որի ընթացքում երկու ադրբեջանցի սպանվել էր, մի քանիսը՝ ձերբակալվել։ Զոհերը կասկածվում էին 2001 թվականին տեղի ունեցած սպանությանն առնչություն […] ...

Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունները չպետք է Բաքվի կողմից նմանատիպ դեմարշների պատճառ դառնան.Պեսկով

15:11 30.06.2025

Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունները չպետք է Բաքվի կողմից նմանատիպ դեմարշների պատճառ դառնան.Պեսկով

«Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունները չպետք է Բաքվի կողմից նմանատիպ դեմարշների պատճառ դառնան», – այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բաքվի կողմից ռուսական մշակութային միջոցառումների չեղարկումը։ «Մենք կարծում ենք, որ կատարվող ամեն ինչ առնչություն ունի իրավապահների գործողությունների հետ և չի կարող ու չպետք է նման արձագանքի պատճառ դառնար», – նշել […] ...

ՌԴ դիվանագետները Բաքվում չեն կարողանում կապվել ռուս լրագրողների հետ

15:09 30.06.2025

ՌԴ դիվանագետները Բաքվում չեն կարողանում կապվել ռուս լրագրողների հետ

Ռուսաստանի Դաշնությունն անհանգստացած է, որ ավելի քան երկու ժամ է՝ ռուս դիվանագետները Բաքվում չեն կարողանում կապ հաստատել ՌԴ քաղաքացի լրագրողների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Նա տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմն առանց որևէ պատճառաբանության ՌԴ դիվանագետներին թույլ չի տալիս մոտենալ ռուս լրագրողներին։ Ռուսական կողմը լրագրողների հետ կապված դիմել […] ...

Եվրոպական միությունն ամուր կերպով աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը.Կայա Կալաս

15:06 30.06.2025

Եվրոպական միությունն ամուր կերպով աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը.Կայա Կալաս

Եվրոպական միությունն ամուր կերպով աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի ու սահմանների անխախտելիության սկզբունքների վրա։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ «ԵՄ-ն ամուր կերպով աջակցում […] ...

BACK_TO_TOP