12:37 01.04.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է 2021 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջեի եկամուտների ցուցանիշներին և արձանագրված աճին: Ստորև ներկայացվում է թեմայի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների քննարկման սղագրությունը.
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:
Սկսում ենք Կառավարության 2021 թվականի ապրիլի 1-ի հերթական նիստի աշխատանքները: Մինչ նիստի օրակարգին անցնելը, տնտեսական բնույթի կարևոր լուրեր ունեմ հայտնելու: Մասնավորապես, պետական բյուջեի եկամուտները, առաջին եռամսյակի տվյալներով, գերակատարվել են՝ ավելի քան 20 մլրդ դրամով, և առևտրի շրջանառությունը, առաջին եռամսյակի տվյալներով, և մարտ ամսվա տվյալը նույնպես առանձին վերցրած, էական աճ է արձանագրել: Ես կխնդրեմ, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը մանրամասնի թվերը: Խնդրեմ, պարոն Հովհաննիսյան:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Դիտարկվել են ինչպես ամսական, այսինքն՝ մարտ ամսվա տվյալները, այնպես էլ եռամսյակային տվյալները: Մասնավորապես, առևտրաշրջանառության և կատարված գործարքների մասով մարտ ամսվա ընթացքում, նախորդ տարվա մարտի համեմատ, հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններով և հաշվարկային փաստաթղթերով կատարված գործարքների քանակն ավելի է 8 647 000 հատով, որի գումարային արտահայտության տարբերությունն անցյալ տարվա նկատմամբ կազմում է 122 մլրդ դրամ:
Եռամսյակային կտրվածքով՝ իրացման շրջանառության տարբերությունը կազմում է 116,8 մլրդ դրամ, գործարքների քանակով՝ 6 200 000 հատ: Հարկային եկամուտների հավաքագրումների մասով նշեմ, որ Կառավարության որոշմամբ սահմանված եռամսյակային համամասնությամբ՝ առաջին եռամսյակի համար սահմանված է եղել 305 մլրդ դրամ, փաստացի հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 332,9 մլրդ դրամ: Դրական տարբերությունը կազմում է 27,9 մլրդ դրամ: Սակայն հաշվի առնելով, որ 332,9 մլրդ դրամի մեջ ներառված են նաև դրոշմանիշային վճարների գծով մուտքերը, որոնք կազմել են 5,6 մլրդ դրամ և նախատեսելով հետագայում առաջին եռամսյակի պլանի ճշտման հավանական, հնարավոր չափը, որը կկազմի 310,6 մլրդ դրամ, ապա հարկային եկամուտների գերակատարման փաստացի արդյունքը կազմելու է 22,3 մլրդ դրամ: Շնորհակալություն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Համեցեք, պարոն Բրուտյան:
Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյան – Շնորհակալություն: Մեծարգո վարչապետ, ուզում եմ ավելացնել, որ նշված փաստացի ցուցանիշների հանգամանքից ելնելով՝ մենք կանխատեսում ենք, որ հարկային եկամուտների տարեկան ցուցանիշը կգերակատարվի շուրջ 40 մլրդ դրամով, և առաջիկայում 1 տրիլիոն 440 մլրդ դրամը 1 տրիլիոն 480 մլրդ դրամի ավելացման նախագիծ կներկայացվի կառավարության քննարկման: Շնորհակալություն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ, շնորհակալ եմ, պարոն Բրուտյան: Հարգելի գործընկերներ, ըստ այդմ, ամփոփենք: Պարոն Հովհաննիսյան, եթե թվերի մեջ հանկարծ ինչ-որ տեղ վրիպեմ, խնդրում եմ՝ ինձ կուղղեք: Այսպիսով, առևտրի շրջանառության ծավալն առաջին եռամսյակում, նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատությամբ, աճել է ավելի քան 8 տոկոսով:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան – Այո:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – 2021 թվականի մարտ ամիսը 2020 թվականի մարտ ամսվա նկատմամբ՝ առևտրի շրջանառությունն աճել է ավելի քան 20 տոկոսով: Ավելի կոնկրետ թիվը՝
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան – Իրացման շրջանառության տարբերությունը՝ 26,1 տոկոս, պարոն վարչապետ, գործարքների քանակը՝ 23,8 տոկոս:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Պետական եկամուտները, այսինքն՝ բյուջեի հարկային եկամուտները պլանավորվածից գերակատարվել են 22,3 մլրդ դրամով, և առաջին եռամսյակի արդյունքներով՝ Ֆինանսների նախարարությունն առաջարկում է, որ մենք պետական բյուջեի եկամուտների կանխատեսումն ավելացնենք 40 մլրդ դրամով: Կարծում եմ, բավական լավ ցուցանիշներ են ճգնաժամային, հետպատերազմական տարվա համար: Եվ ուզում եմ, առաջին հերթին, շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության բոլոր հարկ վճարողներին, ովքեր այս ցուցանիշի գեներացման կարևորագույն մասնակիցներն են: Իհարկե, շատ կարևոր է ընդգծել նաև պետական մարմինների, Պետական եկամուտների կոմիտեի աշխատանքը, վարչարարության բարելավումը, որը, անկասկած, նույնպես իր կարևոր դերակատարումն ունի այս գործընթացում: Հույս ունենք, որ առաջիկայում բոլոր կանխատեսումները և կանխատեսումների փոփոխությունները կունենան միայն դրական միտում:
19:30 30.06.2025
Կրթության ոլորտի բարեփոխումներն այլընտրանք չունեն. Ժաննա Անդրեասյան17:02 30.06.2025
Քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագիծը19:30 30.06.2025
Կրթության ոլորտի բարեփոխումներն այլընտրանք չունեն. Ժաննա ԱնդրեասյանԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի մասնաճյուղում մասնակցել է Հայ մշակութային և գիտական ընկերակցության (ASOF) ամենամյա չորրորդ ամենամյա համաժողովին՝ ներկայացնելով Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումները: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է նմանօրինակ հարթակների ձևավորումը՝ կրթական համակարգում առկա խնդիրների բարձրաձայնման, տարբեր տեսակետների փոխանակման և համագործակցության խթանման առումով։ Նախարարը նշել է, որ Հայաստանի կրթական […] ...
19:26 30.06.2025
Խաչանովն ու Ավանեսյանը նահանջել են․ ATP և WTAՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի` հունիսի 30-ին թարմացված դասակարգման աղյուսակում նահանջել է մեկ տեղով և այժմ 2240 միավորով աշխարհի 20-րդ ռակետն է։ Տղամարդկանց մենախաղի տասնյակում փոփոխություններ չեն եղել։ Առաջատարն իտալացի Յանիկ Սիներն է (10430), որին հաջորդում են Կառլոս Ալկարասը (Իսպանիա, 9300), Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 6500), Ջեք Դրեյփերը (Մեծ Բրիտանիա, 4650), Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, […] ...
19:20 30.06.2025
Արագածոտնի պարեկները հայտնաբերել են մանկահասակ երեխան գրկին երթևեկող վարորդինՕրերս սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել. վարորդը երթևեկում էր մանկահասակ երեխան գրկին։ Արագածոտնի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Հունիսի 29-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, պարեկները «Նիվան» հայտնաբերել ու տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 30-ամյա տղամարդու նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ «Հարգելի՛ վարորդներ, անհրաժեշտ է խստորեն պահպանել երթևեկության կանոնները, հատկապես՝ երեխաների հետ […] ...
19:16 30.06.2025
Գլխավոր դատախազն ընդունել է Հունաստանի դատախազության պատվիրակությանըԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր, Դատախազության՝ Դիլիջանում գտնվող նստավայրում, ընդունել է Հունաստանի Հանրապետության դատախազության պատվիրակության ղեկավար Պանագիոտա Ֆակուին։ Նշենք, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել մասնակցելու ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, Դիլիջանում 2025 թվականին հուլիսի 1-ին մեկնարկող՝ «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա […] ...
19:10 30.06.2025
Խորվաթ հարձակվողը տեղափոխվել է «Նոա»Խորվաթ հարձակվող Ալեն Գրգիչը տեղափոխվել է «Նոա»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը երեք տարվա պայմանագիր են ստորագրել։ 30-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի չեմպիոնի կազմում հանդես կգա «77» համարի մարզաշապիկով։ Գրգիչի նախորդ ակումբը եղել է «Սլավենը», նախկինում նա հանդես է եկել նաև «Ռիեկայում» և «Օսիեկում»։ Գրգիչը Խորվաթիայի առաջնությունում 219 խաղում 25 գոլ է խփել, կատարել […] ...
19:03 30.06.2025
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովինԻսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովի պաշտոնական բացման արարողությանը։ Համաժողովի ընթացքում նախագահ Խաչատուրյանը հանդես կգա ելույթով։ ...