ՌԴ-ի տարածքով ռուսական զորքերի տեղաշարժը չպետք է անհանգստացնի այլ երկրների. Պեսկով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+28.09 oC

ՌԴ-ի տարածքով ռուսական զորքերի տեղաշարժը չպետք է անհանգստացնի այլ երկրների. Պեսկով

14:57 01.04.2021

Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին հայտարարել է, թե ԱՄՆ-ն անհանգստացած է Ուկրաինայի արևելքում վերջին իրադարձություններով: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք անհանգստացած ենք Ուկրաինայի արևելքում վերջին շրջանում Ռուսաստանի ագրեսիայի սրմամբ»,- ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ գեներալ Մարկ Միլիի և ՌԴ ԶՈւ ԳՇ պետ, Ռուսաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հեռախոսային խոսակցությունների հարցը:

Միլիի և Գերասիմովի բանակցությունները տեղի են ունեցել մարտի 31-ին:

«Ինչ վերաբերում է Ուկրաինայի տարածքում զինված հակամարտությանը ռուսական զորքերի մասնակցությանը, ապա ռուսական զորքերը երբեք չեն մասնակցել դրան և չեն մասնակցում»,- հավաստիացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «դա ներքին ուկրաինական հակամարտություն է»: «Ե՛վ մենք, և՛ եվրոպական երկրները, և՛ աշխարհի բոլոր երկրները չէինք ցանկանա, որ Ուկրաինայի քաղաքացիական պատերազմը կրկին բորբոքվի Ուկրաինայի զինված ուժերի սադրանքների և սադրիչ գործողությունների հետևանքով»,- ասել է նա:

Ռուսաստանի զորքերի տեղաշարժը երկրի տարածքով չպետք է անհանգստացնի այլ պետություններին, քանի որ դա նրանց ոչ մի կերպ չի սպառնում: Այս մասին հինգշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ուկրաինացի զինվորականների հայտարարությունները Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով ռուսական ուժերի կուտակման մասին:

«Ռուսաստանի Դաշնությունն իր հայեցողությամբ իր զինված ուժերը տեղափոխում է իր տարածքում: Դա ոչ ոքի չպետք է անհանգստացնի, ոչ ոքի չի սպառնում»,- ասել է Կրեմլի խոսնակը: Նրա խոսքերով՝ «Ռուսաստանի Դաշնությունը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում իր սահմանների անվտանգությունն ապահովելու համար»:

Պեսկովը հայտարարել է, որ «Ռուսաստանի սահմանների երկայնքով նկատվում է ՆԱՏՕ-ի երկրների, այլ միավորումների և առանձին երկրների զինված ուժերի ակտիվություն»:

«Այս ամենը մեզ պարտավորեցնում է զգոն լինել»,- բացատրել է Կրեմլի խոսնակը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է «Ինտեր Մայամիին» և դուրս եկել 1/4 եզրափակիչ․ ԱԱԱ

17:22 30.06.2025

ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է «Ինտեր Մայամիին» և դուրս եկել 1/4 եզրափակիչ․ ԱԱԱ

ՊՍԺ-ն խոշոր՝ 4-0 հաշվով հաղթել է «Ինտեր Մայամիին» ու դուրս եկել աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչ։ Փարիզյան ակումբը բոլոր գոլերը խփել է առաջին խաղակեսում. դուբլ է գրանցել Ժոաու Նևեշը, մեկ գոլ խփել է Աշրաֆ Հաքիմին, նաև մրցակցի պաշտպան Տոմաս Ավիլեսը գնդակն ուղարկել է սեփական դարպասը։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի հաջորդ մրցակիցը կլինի «Բավարիան»։ ...

Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

17:16 30.06.2025

Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 1-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արցախի, Էրեբունի, Արին Բերդի, Խաղաղ Դոնի, Ազատամարտիկների, Մուրացանի, Տիտոգրադյան, Սարմի, Այվազովսկու փողոցների, Տիգրան Մեծի և Արցախի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի՝ ընդլայնված կազմով հանդիպումը

17:11 30.06.2025

Տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի՝ ընդլայնված կազմով հանդիպումը

Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպման օրակարգում ներառված էին ինչպես ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված ծրագրերը, այնպես էլ տարածաշրջանային հարցեր։ Հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: ...

Առանց Գրիլիշի մենք թրեբլ չէինք նվաճի․ Գվարդիոլա

17:06 30.06.2025

Առանց Գրիլիշի մենք թրեբլ չէինք նվաճի․ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գովել է Ջեք Գրիլիշին, որը թիմի հետ չի մեկնել ԱՄՆ մասնակցելու Աշխարհի ակումբային առաջնությանն ու շուտով հեռանալու է ակումբից: «Այս տղաները երկար տարիներ խաղացել են միասին: Ես բոլորին լավագույնն եմ մաղթում, այդ թվում Ջեքին, նրա ընկերուհուն ու երեխաներին: Ես չգիտեմ՝ որտեղ նա կշարունակի կարիերան, բայց գիտեմ նրա որակները: Առանց […] ...

Քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագիծը

17:02 30.06.2025

Քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագիծը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ԿԳՄՍ Ժաննա Անդրեասյանը համառոտ ներկայացրել է նախագծով առաջարկվող լուծումները և փոփոխությունները: «Օրենքի ընդունմամբ կունենանք բարձրագույն կրթության և գիտության համակարգի մեկ միասնական իրավական հենք՝ նախկինում ոլորտը կարգավորող 4 օրենքի փոխարեն: Գործող օրենքների համեմատությամբ՝ […] ...

Ավարտվել է Սպիտակ քաղաքի գերեզմանատան տարածքում 17-ամյա տղայի սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

16:55 30.06.2025

Ավարտվել է Սպիտակ քաղաքի գերեզմանատան տարածքում 17-ամյա տղայի սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2025 թվականի մարտի 18-ին Գ.Պ.-ի կողմից Հ.Գ.-ի կնոջը նայելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ՝ Սպիտակ քաղաքի գերեզմանատան տարածքում Գ.Բ.-ն դանակով հարվածել է 17-ամյա Գ.Պ.-ի կրծքավանդակին՝ սպանելով նրան: Նկարագրված արարքը կատարելու համար Գ.Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի […] ...

BACK_TO_TOP