11:07 07.04.2021
Կորպորատիվ դոքսինգը լուրջ սպառնալիք է դառնում բիզնեսի համար. 2021 թվականի փետրվարին «Կասպերսկի» ընկերությունը 1646 BEC-գրոհ է հայտնաբերել ամբողջ աշխարհում։ Այդ գրոհների ժամանակ չարագործները նամակագրական կապի մեջ են ընկերության աշխատակիցների հետ՝ նրանցից մեկի անվան տակ։ Դա կորպորատիվ դոքսինգի մեթոդներից մեկն է, որը կազմակերպության և դրա աշխատակիցների մասին առանց նրանց իմացության և համաձայնության, վնասելու կամ շահույթ ստանալու համար իրականացվող տվյալների հավաքագրման գործընթացն է։
BEC-գրոհներ իրականացնելու համար օգտագործվում է կամ էլեկտրոնային փոստի կորպորատիվ հաշվին գողացված հասանելիությունը, կամ հաշիվը, որը շատ նման է իրականին։ Սովորաբար գրոհողների վերջնական նպատակն է այնպիսի գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն ստանալը, ինչպիսիք են հաճախորդների բազաները կամ ուղղակիորեն ընկերության ֆինանսները։
Այսօր աշխատակիցներին խաբելը և նրանցից անհրաժեշտ տվյալներ կորզելը կամ նույնիսկ ստիպելը, որ նրանք գումար փոխանցեն, ավելի հեշտ է, քան նախկինում, և ոչ միայն արտահոսքերի և ֆիշերների զարգացող տեխնիկաների շնորհիվ։ BEC-գրոհների հսկայական քանակությունը հնարավոր է դառնում այն պատճառով, որ չարագործները հեշտությամբ բաց հասանելիության մեջ են գտնում աշխատակիցների անուններն ու պաշտոնները, նրանց գտնվելու վայրը, արձակուրդների ամսաթվերը և կոնտակտների ցուցակները։ Բացի այդ, դոքսերները հաճախ գողանում են տվյալներ, որպեսզի ներկայանան որոշակի աշխատակցի քողի տակ։ Նոր տեխնոլոգիաները, ինչպիսիք են դիփֆեյքերը, հեշտացնում են այդ գործընթացը։ Օրինակ, իբր կազմակերպության աշխատակցի մասնակցությամբ դիփֆեյք-տեսանյութ ստեղծելու համար դոքսերներին պետք է ընդամենը մի քանի լուսանկար և բազային անձնական տվյալներ։ Ձայնը նույնպես կարող է գողացվել, եթե, օրինակ, աշխատակիցը պարբերաբար հանդես է գալիս ռադիոյով կամ պոդքաստներում, և այնուհետև օգտագործել, այդ թվում՝ զանգերի համար, որոնք պահանջում են կատարել շտապ բանկային փոխանցում կամ փոխանցել հաճախորդների բազան։
«Դոքսինգը կարող է հանգեցնել ֆինանսական և հեղինակության կորուստների։ Որքան բարձր է գողացված տվյալների գաղտնիության աստիճանը, այնքան մեծ է վնասը։ Բարեբախտաբար, դոքսինգը կարելի է կանխել կամ առնվազն նվազեցնել հնարավոր ռիսկերը, եթե կազմակերպության ներսում սահմանվեն կիբեռանվտանգության խիստ ընթացակարգեր»,- հավաստիացնում է «Կասպերսկի» ընկերության հետազոտող Ռոման Դեդենոկը։
Այդ սպառնալիքը կանխելու համար փորձագետները ընկերություններին խորհուրդ են տալիս արտաքին մեսենջերներում աշխատանքային հարցերի քննարկման արգելք սահմանել և խստորեն հետևել դրա պահպանմանը; բարձրացնել աշխատակիցների թվային գրագիտության մակարդակը և մարդկանց սովորեցնել ճանաչել սոցիալական ինժեներիայի տեխնիկաները. դա սպառնալիքներին արդյունավետ դիմակայելու միակ միջոցն է; օգտագործել հակասպամի և հակաֆիշինգի տեխնոլոգիաներով լուծումներ:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...