17:10 07.04.2021
Նոր բաժանմունք` Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում: Ամբողջապես նորոգված ու վերազինված Ռադիոգինեկոլոգիական բաժանմունքն այսօրվանից կգործի նոր ծավալով։
Բաժանմունքի բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ոլորտի անվանի ներկայացուցիչներ: Բաժանմունքը միակն է Հայաստանում, որտեղ իրականացվում է բրախիթերապևտիկ բուժում, որը ցուցված է օնկոգինեկոլոգիան հիվանդությունների ժամանակ, իսկ նման բուժման ցուցում Հայաստանում ունի օնկոգինեկոլոգիական հիվանդություններ ունեցող կանանց մոտ 80%-ը։ Բուժումը երկարատև է, երբեմն՝ ծանր. բաժանմունքում կանանց համար ստեղծել են առավել հարմարավետ պայմաններ և հաճելի միջավայր` հիվանդանոցում երկարատև գտնվելու հանգամանքը մոռացության մատնելու նպատակով: Իսկ գերժամանակակից BEBIG SAGINOVA 3D բրախիթերապևտիկ սարքը, որը կգործարկվի առաջիկայում, թույլ կտա էլ ավելի բարձրացնել բուժման արդյունավետությունը։
Անահիտ Ավանեսյանը, լրագրողների հետ զրույցում նշել է, որ բաժանմունքի բացման օրն ամենևին էլ պատահական չի ընտրվել:
«Այսօր կանանց, մայրության, հայտնության տոնն է: Շատ կուզենք, որ մեր կանայք լինեն առողջ, բուժման կարիք չունենան, բայց եթե հանկարծ դրա անհրաժեշտությունն առաջանա, ապա նրանք պետք է հնարավորություն ունենան բուժվել լավագույն պայմաններում` առկա նորագույն սարքավորումներով»,- ասել է առողջապահության նախարարը:
Ռադիոգինեկոլոգիական բաժանմունքից հետո հյուրերը շրջել են ևս երկու` մամոլոգիական և ոսկրային ուռուցքաբանության հիմնանորոգված բաժանմունքներում:
Նշենք, որ մամոլոգիական բաժանմունքը եղել է կրծքագեղձի քաղցկեղի բուժման առաջին մասնագիտացված բաժանմունքը Հայաստանում։ Այստեղ բուժվող կրծքագեղձի քաղցկեղով կանանց 5 տարվա ապրելիության ցուցանիշը բարձր է Հայաստանի միջին ցուցանիշից։
Իսկ ոսկրային ուռուցքաբանության բաժանմունքն այսօր նաև անվանակոչվեց իր հիմնադրի՝ Սերգեյ Սեինյանի անունով։ Բաժանմունքը համալրվել է վերջին սերնդի արթրոսկոպիկ սարքով։
23:59 27.07.2025
Մեծ Բրիտանիան սկսել է անօդաչու օդապարիկների մշակումը հետախուզության համարՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու աերոստատներ հետախուզական առաքելություններ իրականացնելու համար, ասվում է երկրի պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հրապարակման մեջ։ «Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու բարձր բարձրության օդապարիկների հնարավորությունները՝ հետախուզական, հսկողության և հետախուզական առաքելություններ իրականացնելու համար՝ ամրապնդելով ազգային անվտանգությունը և իրականացնելով կառավարության «Փոփոխությունների ծրագիրը», – ասվում է Պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հայտարարության […] ...
23:52 27.07.2025
Սլովակիայում ինքնաթիռ է կործանվելՍլովակիայի հարավ-արևմուտքում ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնել է Սլովակիայի ոստիկանությունը Facebook սոցիալական ցանցում։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Նովե Զամկի շրջանի Տվրդոշովցե գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարական ծառայությունները հայտնաբերել են 81-ամյա օդաչուի մարմինը՝ առանց կյանքի նշանների: Մասնագետները պարզում են ինքնաթիռի կործանման պատճառները։ ...
23:43 27.07.2025
Փրկարարներն օգնության են հասել ոտքը վնասած քաղաքացունՀուլիսի 27-ին, ժամը 18:45-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելիքգյուղ գյուղի մոտակայքում՝ Ծաղկունյաց լեռնաշղթայի Շողակաթ լեռնագագաթից իջնելիս, քաղաքացին վնասել է ոտքը․ վերջինիս իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ...
23:28 27.07.2025
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Գազայի հարցում դադարը անբավարար է համարելՄեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին Իսրայելի կողմից Գազայում ռազմական գործողությունների դադարեցումը անվանել է անբավարար, քանի որ այն չի կարողանում «մեղմացնել տառապողների կարիքները»։ Համապատասխան հայտարարություն է հրապարակվել Արտաքին գործերի նախարարության կայքում։ «Մարդասիրական օգնության մատակարարումը թույլատրելու համար Իսրայելի պաշտպանության բանակի կողմից ժամանակավոր դադարեցման մասին հայտարարությունը կարևոր է, բայց վաղուց էր սպասվում։ Միայն այս հայտարարությունը չի […] ...
23:08 27.07.2025
ՄԱԿ-ը պնդել է, որ Գազայի հատվածում սնունդը բավարար է երեք ամիս բնակչությանը կերակրելու համարՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագիրը (WFP) ողջունել է ԳՂազայում մարդասիրական դադարը՝ նշելով, որ կա բավարար սնունդ անկլավի բնակչությանը երեք ամիս կերակրելու համար։ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) կիրակի օրը հայտարարեցին, որ Մոսկվայի ժամանակով 10:00-20:00-ն ամեն օր «մարտավարական դադար» կսահմանեն Գազայի հատվածի մի քանի շրջաններում։ «WFP-ն ողջունում է Իսրայելի կողմից մարդասիրական դադարներ իրականացնելու պատրաստակամության մասին լուրը։ WFP-ն տարածաշրջանում […] ...
22:50 27.07.2025
ԱՄՆ-ը առաջատարն է արհեստական ինտելեկտի ոլորտումՉինաստանի գիտատեխնոլոգիական տեղեկատվության ինստիտուտի և Պեկինի համալսարանի կողմից կազմված «Արհեստական բանականության գլոբալ նորարարության ինդեքս» զեկույցի համաձայն՝ Միացյալ Նահանգները աշխարհում առաջատարն է արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում՝ երկրորդ տեղում Չինաստանը, իսկ երրորդում՝ Մեծ Բրիտանիան։ Զեկույցը ներկայացվել է Շանհայում կայացած Արհեստական բանականության համաշխարհային համաժողովում։ Դրա հեղինակները ուսումնասիրել են 46 երկիր՝ հիմնվելով հինգ չափանիշների վրա. հիմնական աջակցություն, ռեսուրսներ և […] ...