Երաժշտություն գրելով ես ապրում եմ. Տիգրան Մանսուրյանն այսօր դառնում է 79 տարեկան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+16.09 oC

Երաժշտություն գրելով ես ապրում եմ. Տիգրան Մանսուրյանն այսօր դառնում է 79 տարեկան

13:47 27.01.2018

 Արթիկում առաջին անգամ «հանդիպեցի» դաշնամուրին ու կապվեցի այդ գործիքին մոլեռանդորեն: Բանվորական ակումբում Գերմանիայից գերեվարված մի դաշնամուր կար:

Հենց այդ հանդիպումն էլ ճակատագրական կամ, ինչպես Տիգրան Մանսուրյանն է ասում, «տրամաբանական» եղավ: Այսօր Մաեստրոն դառնում է 79 տարեկան: Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականին Բեյրութում: 1947-ին Մանսուրյանների ընտանիքը հայրենադարձվեց: Նրանք հաստատվեցին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում, իսկ մի քանի տարի անց տեղափոխվեցին Արթիկ քաղաք:

Դա իսկապես կատաստրոֆա էր: Իմ կյանքի բոլոր տեսակի հիմնասյուները միանգամից փոխվեցին. ես ապրում էի մայրաքաղաքում, հայտնվեցի գյուղում, չգիտեի՝ ինչ բան է ցուրտը, կարճ շալվար էի հագնում, հայտնվեցի ձյուների մեջ, քիչ թե շատ ապահով կյանքով էի ապրում, հայտնվեցի հետպատերազմյան շրջանի առաջին տարիների դժվարությունների մեջ:

1956 թվականին երիտասարդ Տիգրանը տեղափոխվում է Երևան՝ երաժշտական կրթություն ստանալու: Նա ընդունվում է Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարան, այնուհետ կրթությունը շարունակում է կոնսերվատորիայում՝ Ղազարոս Սարյանի դասարանում:

Հինգ տարի սովորեցի նրա մոտ։ Դա մեծ բարեբախտություն էր։ Հրաշալի երաժիշտ էր, բարձր ճաշակի տեր և միաժամանակ շատ բաց էր: Այս ձևով ես մուտք գործեցի Սարյանների ընտանիք, հաճախ էի նրանց տանը լինում, Մարտիրոս Սարյանի հետ զրուցում:

Կոնսերվատորիայի 4-րդ կուրսում Մանսուրյանը երաժշտություն է գրում փաստագրական ֆիլմի համար: Մոտ 5 տարի փաստագրական ֆիլմերում աշխատելուց հետո Մանսուրյանը սկսեց երաժշտություն գրել գեղարվեստական ֆիլմերի համար. «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Նռան գույնը», «Հին օրերի երգը», «Ճերմակ անուրջներ», «Աշնան արև», «Մեր մանկության տանգոն» և այլն:

Կինոյի աշխարհն ինձ համար դարձավ շատ մտերիմ ու սիրելի: Այն ֆիլմերը, որոնց համար երաժշտություն եմ գրել, մի ընտանիք են:

Չնայած հանրությանն ավելի հայտնի են հատկապես Մանսուրյանի՝ ֆիլմերի համար գրված գործերը, նա ունի բազում այլ ստեղծագործություններ, որոնք բարձր են գնահատվում երաժշտասեր հանրության և մասնագետների կողմից:

Նրա «Ռեքվիեմ» ստեղծագործությունը ներկայացվել է 2017թ. «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությանը: Այն  հավակնում է հաղթող դառնալ երկու անվանակարգում՝ «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն»:

Լուսանկարները՝ Ներսես Մատինյանի

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP