Հայ ռազմագերիներին ազատ արձակելու կոչով բաց նամակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+24.09 oC

Հայ ռազմագերիներին ազատ արձակելու կոչով բաց նամակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

19:05 10.04.2021

Մեծ Բրիտանիայի հայ համայնքը բաց նամակ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ կոչ անելով ավելի ակտիվ դերակատարում ունենալ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին և պահվող անձանց ազատ արձակելու գործընթացում:

Factor.am-ի փոխանցմամբ նամակն ուղղված է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին, Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերին, Իգոր Պոպովին և Ստեֆան Վիսկոնտիին: Նամակում մեջբերվում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Սուրբ Զատկի ուղերձում հայ ռազմագերիների անվտանգ վերադարձի մասին հիշատակումը: Այնուհետև նամակի հեղինակները նշում են, որ Արցախում հրադադարի հաստատումից հինգ ամիս անց Ադրբեջանում դեռևս պահվում է շուրջ 230 հայ ռազմագերի և քաղաքացիական անձ:

Ի տարբերություն Ադրբեջանի՝ հայկական կողմը հավատարիմ է մնացել եռակողմ հայտարարության 8-րդ կետին: Ադրբեջանի իշխանությունները բացահայտ ոտնահարում են միջազգային նորմերը՝ ՄԻԵԴ-ից և միջազգային այլ մարմիններից թաքցնելով հայ ռազմագերիների ստույգ թիվը: Բացի դրանից՝ Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է ԿԽՄԿ-ի՝ ռազմագերիներին այցելությունը և նրանց առողջության և գտնվելու վայրի պայմանների մասին համապարփակ տեղեկություններ չի տրամադրում նրանց ընտանիքներին:

Նամակի հեղինակները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին խնդրում են անհապաղ միջամտել շարունակվող հումանիտար ճգնաժամին, որը լուրջ վնաս է հասցնում ոչ միայն հայ ռազմագերիներին ու նրանց ընտանիքներին, այլև՝ ամբողջ հայ ժողովրդին: Ադրբեջանի իշխանությունը Իլհամ Ալիևի գլխավորությամբ աղավաղում է ողբերգական իրականությունը և ապատեղեկատվություն տարածում ամբողջ աշխարհում:

Խոչընդոտելով հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձին՝ Ալիևի ռեժիմը կոպտորեն խախտում է մարդու իրավունքների միջազգային նորմերն ու Ժնևյան կոնվենցիան: Բաց նամակում ևս մեկ անգամ նշվում է գերության մեջ գտնվող հայերի նկատմամբ իրականացվող բարբարոսական վերաբերմունքի, ֆիզիկական ու հոգեկան բռնությունների մասին:

Այդ վկայությունները ներկայացրել են անկախ մամուլն ու միջազգային շատ կազմակերպություններ: Այս նամակով ևս մեկ անգամ կոչ է արվում ԵԱՀԿ Մինսկի խմբին, որն այս գործընթացում մանդատ ունեցող միակ կառույցն է, դիվանագիտական իր ջանքերը գործադրել հայ ռազմագերիներին ազատ արձակելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սուրեն Պապիկյանը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ

12:02 01.07.2025

Սուրեն Պապիկյանը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ

Հուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Ռազմական կցորդները նախարարին ներկայացրել են կատարած աշխատանքի արդյունքները, անդրադարձել պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին, զարգացումներին և խնդիրներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական կցորդներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ամփոփել հավաքի արդյունքները՝ տալով համապատասխան հանձնարարականներ։ ...

SHANTNEWS

12:00 01.07.2025

SHANTNEWS

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին. կան տուժածներ

11:58 01.07.2025

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին. կան տուժածներ

Հունիսի 30-ին, ժամը 19:30-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են «Opel» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...

Հնդկաստանի գործարաններից մեկում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ

11:56 01.07.2025

Հնդկաստանի գործարաններից մեկում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ

Հնդկաստանի հարավային Թելանգանա նահանգում գտնվող դեղագործական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ, հայտնում է BBC-ն: Պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ աշխատանքային ժամերին, Sigachi Industries ընկերության ստորաբաժանումում, որի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է և գտնվում է ծանր վիճակում։ Ոստիկանությունը գործ է հարուցել ընկերության դեմ՝ զոհերից մեկի որդու բողոքի հիման վրա։ […] ...

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

11:53 01.07.2025

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

Հունիսի 28-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել  ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Արարատի մարզից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, ինչպես նաև շինությունների տանիքների, գովազդային վահանակների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին՝ հետամուտ լինելով քամուց […] ...

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը նորանշանակ ղեկավար ունի

11:53 01.07.2025

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը նորանշանակ ղեկավար ունի

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ ղեկավար է նշանակվել Ֆաբրիցիո Զարկոնեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են կառույցի երևանյան գրասենյակից, տեղեկացնելով, որ Զարկոնեն պաշտոնը ստանձնել է 2025 թ. հուլիսի 1-ից։Ֆաբրիցիո Զարկոնեն ծագումով իտալացի է, ունի ավելի քան երկու տասնամյակի փորձ զարգացման ոլորտում, այդ թվում՝ ղեկավար պաշտոններ Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Ենթասահարական Աֆրիկայում։ Նա կշարունակի […] ...

BACK_TO_TOP