Իրանում Նաթանզայի միջուկային օբյեկտում տեղի ունեցած վթարն ահաբեկչության հետևանք են համարում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+21.09 oC

Իրանում Նաթանզայի միջուկային օբյեկտում տեղի ունեցած վթարն ահաբեկչության հետևանք են համարում

19:37 11.04.2021

Իրանի փոխնախագահ և երկրի Ատոմային Էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Ալի Աքբար Սալեհին նաթանզայի միջուկային օբյեկտում տեղի ունեցած վթարը որակել է որպես հարձակում և “միջուկային ահաբեկչության”դրսևորում:

Ավելի վաղ Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել էր, որ Նաթանզի ատոմային օբյեկտում բաշխիչ էլեկտրացանցում վթար է գրանցվել: Նրա խոսքով ՝ տուժածներ և շրջակա միջավայրի աղտոտվածություն չկա։

Իշխանությունները պարզում են տեղի ունեցածի պատճառները։

«Իրանը, դատապարտելով այդ ստոր գործողությունը, ընդգծում է, որ միջազգային հանրությունն ու Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պետք է հակազդեն այդ միջուկային ահաբեկչությանը»,- ասել է Սալեհին իրանական հեռուստատեսությանը:

Նրա խոսքերով ՝ վթարը «Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների հակառակորդների ձախողումն է»: Սալեհին ընդգծել է, որ Թեհրանն իրեն իրավունք է վերապահում համապատասխան միջոցներ ձեռնարկել:

Իրանը և միջազգային բանակցողների «վեցյակը» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) 2015 թվականի հուլիսին պատմական համաձայնության են հասել իրանական միջուկային խնդրի կարգավորման շուրջ: Գործարքը սկզբնական տեսքով չիրականացավ նաև երեք տարի. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց դրանից միակողմանի դուրս գալու և Թեհրանի դեմ կոշտ պատժամիջոցների վերականգնման մասին:

2019 թվականին Իրանը հայտարարել է համաձայնագրի շուրջ իր պարտավորությունների փուլային կրճատման մասին ՝ հրաժարվելով Միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների, հարստացման մակարդակի սահմանափակումներից: 2020թ. վերջին Իրանում ընդունվել է «պատժամիջոցների վերացման ռազմավարական միջոցի մասին» օրենքը, որը ենթադրում է միջուկային գործունեության ակտիվացում:

Իրանի միջուկային գործիչներն արդեն ուրանի հարստացումը հասցրել են 20 տոկոսի (միջուկային գործարքը ենթադրում է 3,67 տոկոս հարստացում), ինչպես նաև փետրվարի 23-ից սահմանափակել են ՄԱԳԱՏԷ-ի տեսչական հնարավորությունները: Օրենքը ենթադրում է ավելի հզոր ցենտրիֆուգների կիրառում։ Շաբաթ օրը նախագահ Հասան Ռոհանին նշել է, որ Իրան են գործարկել IR-6 սերնդի հզոր ցենտրիֆուգների կասկադ:

Բացի այդ, հոկտեմբերին Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր Թեհրանի դեմ զենքի էմբարգոյի վերացման մասին։ Այսպիսով, հոկտեմբերի 18-ից Իրանը հնարավորություն է ստացել զենք վաճառել և գնել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 16.06.2025

SHANTNEWS

Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ

21:49 16.06.2025

Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ

«Միլանի», «Նապոլիի», «Վալենսիայի», «Մարսելի» և «Հայդուկի» նախկին մարզիչ Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին հաղորդում է հավաքականի մամուլի ծառայությունը: Գատուզոյի պայմանագրի ժամկետը հայտնի չէ: Իտալացին այս պաշտոնում փոխարինել է Լուչանո Սպալետիին, որն օրեր առաջ հեռացվել էր հավաքականի ղեկից: ...

Ընթացքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

21:27 16.06.2025

Ընթացքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Երեսուն և ավելի տարիներ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը վերականգնվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Այժմ ընթանում են մայթերի, հողային պաստառի կառուցման, երկաթբետոնե արհեստական կառուցվածքների նորոգման, և այլ աշխատանքներ։ Կառուցվում են նաև ջրահեռացման համակարգեր։ Ճանապարհի մի մասը գտնվում է Գորիս […] ...

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ

21:18 16.06.2025

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ

Հունիսի 10-ից 12-ը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Բելգիայի Թագավորությունում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Նախարարը բրյուսելյան այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Եվրոպական Միության հանձնակատարների և Բելգիայի պաշտոնակիցների հետ՝ քննարկելով Ներքին գործերի նախարարության, ենթակա կառուցվածքային միավորների գործունեությանն ու համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել փորձագիտական պատվիրակության Հայաստան […] ...

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնություններին

21:12 16.06.2025

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնություններին

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 16-ին գումարած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնություններ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել որպես գողության հանցակազմի […] ...

Հունիսի 17-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:04 16.06.2025

Հունիսի 17-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Գրիբոյեդովի փ. 21/5-60 շենքեր, Ադոնցի փ. 21/2-21/3 շենքեր, Արղության փ. 29-40 շենքեր, Քանաքեռ ՀԷԿ թաղ. «Արփա Սևան» ԲԲԸ, Շրջանցիկ Թունել՝ «Ջերմատնային տնտեսությունների վարչություն» ոչ բնակիչ-բաժանորդ, «Հայ արիներ» Հայկազունների ազգային […] ...

BACK_TO_TOP