08:47 12.04.2021
Կինոյի և հեռուստատեսային արվեստի բրիտանական ակադեմիան (BAFTA) չինուհի ռեժիսոր Քլոե Չժաոյի «Քոչվորների երկիր» ֆիլմը (Nomadland) ճանաչել է լավագույն ֆիլմ։ Մրցանակաբաշխությունը, որն անցկացվում է 1948 թվականից, այս տարի ընթացել է վիրտուալ ռեժիմում։
Ֆիլմը պատմում է ամերիկացիների մասին, որոնք կորցրել են իրենց տները 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի ժամանակ և ստիպված են ճանփորդել ԱՄՆ-ով։
«Քոչվորների երկիրը» նաև համարվում է ֆավորիտ Օսկարի առաջիկա մրցանակաբաշխության ժամանակ։
Ֆիլմը, որը ներկայացված է եղել 7 անվանակարգերում, ճանաչվել է լավագույն ֆիլմ և մրցանակներ ստացել կնոջ լավագույն դերակատարման (Ֆրենսիս Մաքդորմանդ), լավագույն ռեժիսորական աշխատանքի և լավագույն օպերատորական աշխատանքի համար։
Ավելի վաղ այն Վենետիկում «Ոսկե առյուծ» էր նվաճել և լավագույնը ճանաչվել «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության շրջանակում։
Նշենք, որ BAFTA 2021-ի վարկածով լավագույն դերասան է ճանաչվել Էնթոնի Հոփկինս՝ «Հայրը» ֆիլմում (The Father) դերակատարման համար։
Chloé Zhao reckons she’s made her teacher proud as she accepts the BAFTA for Director for @Nomadlandfilm (we think so too!) ? #EEBAFTAs @EE pic.twitter.com/cGNTfpLVrq
— BAFTA (@BAFTA) April 11, 2021
20:41 30.07.2025
ՀԱՄԱՍ. Գազայի հատվածում սովից մահացել է 154 պաղեստինցիԳազայի հատվածում վերջերս սովից մահացել է առնվազն 154 մարդ, այդ թվում՝ 89 երեխա։ Այս մասին հայտնել է արմատական ՀԱՄԱՍ շարժումը Telegram ալիքում։ «Մինչ օրս սովից մահացել է 154 պաղեստինցի, այդ թվում՝ 89 երեխա, առողջապահական համակարգի գրեթե լիակատար փլուզման ֆոնին ամեն օր հարյուրավոր մարդիկ տառապում են թերսնումից», – ասվում է հայտարարության մեջ։ ՀԱՄԱՍ-ի տվյալներով՝ սննդամթերքի, դեղորայքի […] ...
20:25 30.07.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (16-րդ ռակետ) դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան։ Մրցաշարի երկրորդ փուլում Խաչանովը 6-4, 6-2 հաշվով հաղթել է Խուան Պաբլո Ֆիկովիչին (Արգենտինա, 140-րդ ռակետ)։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Էմիլիո Նավան (ԱՄՆ, 114-րդ ռակետ)։ ...
20:14 30.07.2025
Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկանՀուլիսի 30-ին, ժամը 14:11-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տաներից մեկի և կից հացատան տանիքներում (ընդհանուր մոտ […] ...
19:54 30.07.2025
Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարըԿիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիացին ակումբում առաջին մրցաշրջանում հանդես էր գալիս «9» համարով։ «Ռեալում» 2017 թվականից «10» համարով խաղում էր Լուկա Մոդրիչը։ Ժամանակին այդ խաղահամարով հանդես են եկել նաև Խամես Ռոդրիգեսը, Մեսութ Օզիլը, Լասանա Դիարան, Ուեսլի Սնեյդերը, Ռոբինյոն, Լուիշ Ֆիգուն, Կլարենս Զեդորֆը և այլ […] ...
19:50 30.07.2025
Առողջապահության նախարարն աշխատանքային այցով եղել է «Վանաձոր» բժշկական կենտրոնումԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով «Վանաձոր» բժշկական կենտրոնում է: Ծանոթանալով բուժկենտրոնի անընդհատ բարելավվող պայմաններին ու լավարկվող հնարավորություններին` նախարարը եղել է նորաբաց «Պրոտոն» գիտակրթական- ախտորոշիչ կենտրոնում: Նորագույն սարքավորումներով, մասնավորապես` ՄՌՏ սարքով համալրված ախտորոշիչ կենտրոնը նոր ու առավել լայն հնարավորություն է տալու Վանաձորում ներդրված Կաթվածի ազգային պիլոտային ծրագրի շարունակականությունը համակողմանի ապահովելու համար: Մինչ այս Կաթվածի ազգային […] ...