15:58 12.04.2021
Եվրամիությունը խիստ մտահոգված է Իրանի միջուկային օբյեկտում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկություններով և անհրաժեշտ է համարում ամբողջությամբ պարզել դրա բոլոր հանգամանքները: Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն:
«ԵՄ-ն տեղյակ է այս միջադեպի մասին, մեզ շատ մտահոգում է այս տեղեկատվությունը: Անհրաժեշտ է պարզել, թե ինչ է տեղի ունեցել: Մենք մերժում ենք ցանկացած գործողություն, որը կարող է թուլացնել կամ չեզոքացնել իրանական խնդրի լուծման ջանքերը: Անհրաժեշտ է պարզել այս միջադեպի բոլոր հանգամանքները»,- ասել է Ստանոն:
Մինչ այժմ, ըստ նրա, շրջանառվում են կատարվածի տարաբնույթ մեկնաբանություններ: «Մեզ համար ամենակարևորը փաստեր գտնելն է: Եվ եթե մենք ունենք այդ փաստերը, մենք կարող ենք որոշել, թե ինչ հայտարարություններ անել և գործողություններ ձեռնարկել»,- ավելացրել է նա:
Կիրակի առավոտյան Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտնել է, որ Նաթանզի ուրանի հարստացման գործարանում էլեկտրական բաշխման ցանցում տեղի է ունեցել դժբախտ պատահար, ոչ ոք չի տուժել, շրջակա միջավայրի աղտոտվածություն չկա, միջադեպի պատճառները պարզվում են:
Իրանի փոխնախագահ և երկրի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել էր, որ միջադեպը հարձակում է և «միջուկային ահաբեկչության» դրսևորում:
Իսրայելը կանգնած է Նաթանզի իրանական միջուկային օբյեկտում տեղի ունեցած միջադեպի հետևում, պնդում է իսրայելական «ԿԱՆ» հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով «հետախուզության աղբյուրները»:
Իրանի հետախուզական ծառայությունները բացահայտել են Նաթանզի միջուկային օբյեկտում կատարված դիվերսիայի մեջ ներգրավված անձին:
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն շեշտել է, որ Նաթանզի օբյեկտում կատարված դիվերսիան կազմակերպվել է միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին խանգարելու համար:
Նաթանզի իրանական միջուկային օբյեկտում կատարված դիվերսիան չի հանգեցրել օբյեկտի ուրանի հարստացման գործընթացի դադարեցմանը, որի արտադրական հզորությունը նախատեսվում է ավելացնել 50%-ով:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը կապի մեջ է Իրանի իշխանությունների հետ Նաթանզում ուրանի հարստացման գործարանում տեղի ունեցած վթարի կապակցությամբ, ասել է ՄԱԳԱՏԷ-ի խոսնակ Ֆրեդրիկ Դալը:
12:31 01.07.2025
ՃՏՊ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած17:02 30.06.2025
Քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագիծը12:21 01.07.2025
2025թ. 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով․ Փաշինյան2025թ. 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պետական բյուջե են մուտքագրվել 1 տրիլիոն 356 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա 1-ին կիսամյակի համեմատ ավել են 14․2 տոկոսով կամ 168.4 միլիարդ դրամով։ Շնորհակալություն […] ...
12:17 01.07.2025
Այգում կանեփ կար, նկուղում` թմրանյութ. Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ստացել էին հավաստի տեղեկություն, որ աշտարակցի 54-ամյա մի տղամարդ այգում աճեցնում է կանեփ և ապօրինի պահում թմրանյութ: Հունիսի 27-ին տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում զննվեց Աշտարակի Թամազյան փողոցում գտնվող նրա բնակության վայրը: Այգում հայտնաբերվեց կանեփի 14 բույս, իսկ նկուղում` պոլիէթիլենային տոպրակ, […] ...
12:02 01.07.2025
Սուրեն Պապիկյանը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետՀուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Ռազմական կցորդները նախարարին ներկայացրել են կատարած աշխատանքի արդյունքները, անդրադարձել պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին, զարգացումներին և խնդիրներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական կցորդներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ամփոփել հավաքի արդյունքները՝ տալով համապատասխան հանձնարարականներ։ ...
11:58 01.07.2025
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին. կան տուժածներՀունիսի 30-ին, ժամը 19:30-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են «Opel» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...
11:56 01.07.2025
Հնդկաստանի գործարաններից մեկում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդՀնդկաստանի հարավային Թելանգանա նահանգում գտնվող դեղագործական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ, հայտնում է BBC-ն: Պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի աշխատանքային ժամերին Sigachi Industries-ի ստորաբաժանումներից մեկում, ինչի հետևանքով մի քանի վիրավոր կա և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ոստիկանությունը գործ է հարուցել ընկերության դեմ։Իշխանությունները հայտնել են, որ պայթյունի ժամանակ շենքում գտնվել […] ...