ԵԽԽՎ հանձնաժողովի նիստում քննարկվել է ԼՂ հակամարտության հումանիտար հետևանքների հարցը․ Տաթևիկ Հայրապետյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+23.09 oC

ԵԽԽՎ հանձնաժողովի նիստում քննարկվել է ԼՂ հակամարտության հումանիտար հետևանքների հարցը․ Տաթևիկ Հայրապետյան

19:12 12.04.2021

 Այսօր ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովի նիստում քննարկվել է հակամարտության հումանիտար հետևանքների մասին հարցը: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այդ հարցով համապարփակ զեկույց պատրաստող իսլանդացի Փոուլ Գավանը ներկայացրեց հակամարտության հետևանքով գերության մեջ հայտված և անհայտ կորածների ճակատագրի վերաբերյալ հայտարարության նախնական տեքստ: Հստակ արձանագրվում էր, որ համաձայն 2021 թ. մարտի 16-ի ՄԻԵԴ-ի մամլո հաղորդագրության՝ ուժի մեջ են մնում Ադրբեջանում պահվող 188 հայ գերիների վերաբերյալ դատարանի կողմից կիրառած միջանկյալ միջոցները: Այդ տեսանկյունից, շատ մտահոգիչ է, որ դատարանը իրազեկել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին առ այն, որ Ադրբեջանի կառավարությունը «չի հարգում դատարանի կողմից սահմանված ժամկետները ներկայացնելու այդ անձանց մասին համապատասխան տեղեկատվություն և ներկայացնում է ընդհանրական և սահմանափակ տեղեկատվություն»:
Սա մտահոգիչ է այդ անձանց ճակատագրերի առնչությամբ՝ հաշվի առնելով վերջին հավաստի վկայությունները հայ ռազմագերիների նկատմամբ կիրառվող տանջանքների մասին, ինչպես ներկայացված է Human Rights Watch կազմակերպության զեկույցում: Հետևաբար, անհրաժեշտ է, որ Ադրբեջանը ամբողջությամբ համագործակցի դատարանի հետ՝ տրամադրելով տեղեկատվություն այդ անձանց գտնվելու վայրի մասին, որոնք ներկայացված են դատարանի ցուցակի համաձայն, ինչպես նաև հավաստիացնելով, որ նրանք առանց հետաձգման կվերադարձվեն: Հայտարարության մեջ նաև նշվում էր՝ երկարատև հակամարտության հումանիտար հետևանքները չեն վերանա, քանի դեռ չկա քաղաքական լուծում:
Ադրբեջանն ու Հայաստանը հավասարապես պատասխանատու են խաղաղության կառուցման հարցում: Առաջին քայլերը ենթադրում են բոլոր ռազմագերիների վերադարձ, անհայտ կորածների տեղորոշում, համագործակցությունը ականազերծման աշխատանքների շուրջ, միմյանց մշակութային ժառանգության նկատմամբ հարգանք և պաշտպանություն, ատելության խոսքի բացառում, բոլոր տեղահանվածների կամավոր, ապահով և արժանապատիվ վերադարձի ապահովում և ճշմարտության ու հաշտության խրախուսում:
Այս հարցի առնչությամբ իմ ելույթում արձանագրել եմ. «Ռազմագերիների թեման շատ հրատապ է, այս հարցը չի կարելի որևէ կերպ քաղաքականացնել, քանի որ այն ունի բացառապես հումանիտար բնույթ: Ադրբեջանական կողմը ապակառուցողական և անընդունելի պահվածք է ցուցաբերում, ինչի մասին փաստում է նաև ՄԻԵԴ-ի իրազեկումն Նախարարների կոմիտեին առ այն, որ Ադրբեջանը չի հարգում դատարանի կողմից ներկայացված ժամկետները և չի տրամադրում համապատասխան տեղեկատվություն:
Բաքվում պահվող հայերի կյանքը վտանգված է, առավել ևս երբ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում վերադարձնել ռազմագերիներին, և հանձնաժողովը պետք է հստակ դիրքորոշում ունենա Ադրբեջանի նմանատիպ պահվածքի նկատմամբ: Մեզ՝ պատգամավորներիս, շարունակ հարցնում են՝ ի՞նչ է անում Եվրոպան, որպեսզի հարկադրի Ադրբեջանին վերադարձնել ռազմագերիներին: Ի՞նչ պետք է մենք պատասխանենք ռազմագերիների ընտանիքներին, ասե՛ք մեզ:
Ցանկանում եմ նաև ձեր ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականության վրա, որը իրականցվում է Իլհամ Ալիևի ուղղակի հրամանով: Հույս ունեմ, որ զեկուցողը իր զեկույցի շրջանակներում կանդրադառնա այդ հարցին: Ադրբեջանի նպատակը՝ տարածաշրջանից հայկական հետքի վերացումն է: Դա պետական քաղաքականություն է:
Ինչ վերաբերում է ականադաշտերի մասին Ադրբեջանի բարձրացրած հարցին, ապա դա արհեստական թեմա է, որով Ադրբեջանը փորձում է կոծկել իր գործելաոճը ռազմագերիների հարցում: Ադրբեջանական կողմը երբեք չի դիմել մեզ այդ հարցով: Խորհուրդ կտամ համագործակցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ այդ հարցում»:
Հանձնաժողովի նախագահը՝ Պիեռ-Ալեն Ֆրիդեսը (Շվեյցարիա) իր ամփոփիչ խոսքում նշեց, որ պատրաստվում է այս հարցի մասին հայտարարություն անել իր անունից, քանի որ չի կարելի այլևս երկարաձգել. Ադրբեջանը պարտավոր է համագործակցել ՄԻԵԴ-ի հետ, իսկ ԵԽԽՎ-ն՝ աջակցել ՄԻԵԴ-ին»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դիվանագիտության դռները երբեք չեն փակվի ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար. Արաղչի

11:43 01.07.2025

Դիվանագիտության դռները երբեք չեն փակվի ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հարցազրույց է տվել CBS հեռուստաալիքին, որի ընթացքում նշել է, որ դիվանագիտության դռները երբեք չեն փակվի Միացյալ Նահանգների հետ բանակցությունների համար։ «Մինչ բանակցությունները վերսկսելու որոշում կայացնելը, մենք պետք է համոզվենք, որ Վաշինգտոնը կրկին չի չարաշահի բանակցությունները ռազմական հարված հասցնելու համար», – ասել է նա։ Ըստ նրա՝ Իրանը կկարողանա արագ վերականգնել […] ...

Թրամփը հուլիսի 7-ին Սպիտակ տանը կընդունի Նեթանյահուին. լրատվամիջոցներ

11:28 01.07.2025

Թրամփը հուլիսի 7-ին Սպիտակ տանը կընդունի Նեթանյահուին. լրատվամիջոցներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 7-ին Սպիտակ տանը կընդունի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, հաղորդում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյայի։ Երկուշաբթի օրը Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն աշխատում է Նեթանյահուի Վաշինգտոն այցի և Թրամփի հետ հանդիպման ամսաթվի շուրջ։ ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին

11:10 01.07.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ Կանադայի օրվա առիթով: ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած շնորհավորական ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ,Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանադայի օրվա կապակցությամբ։Հայաստանն առանձնահատուկ նշանակություն է տալիս Կանադայի հետ երկկողմ հարաբերությունների վերընթաց զարգացմանը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցության հետագա […] ...

Շվեյցարացի պատգամավորներն ԱՄՆ Կոնգրեսում կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ջանքերը

11:04 01.07.2025

Շվեյցարացի պատգամավորներն ԱՄՆ Կոնգրեսում կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ջանքերը

Շվեյցարացի խորհրդարանականներ Էրիխ Ֆոնտոբելը և Լուկաս Ռեյմանը Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամներին և աշխատակազմին կտեղեկացնեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի՝ իրենց հայրենիք արժանապատիվ և անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ ձեռնարկվող շարունակական ջանքերի մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը (ANCA)՝ մանրամասնելով, որ շվեյցարացի պատգամավորների ճեպազրույցն ԱՄՆ Կոնգրեսում կկայանա հուլիսի 8-ին։ Ճեպազրույցին կմասնակցեն նաև […] ...

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

BACK_TO_TOP