14:41 13.04.2021
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեկնարկել է «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրը: Այն կրում է «ԴՈ-ից ՍԻ» խորագիրը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամեն երկուշաբթի՝ ժամը 15:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահի դռները կբացվեն երաժշտասեր պատանիների համար:
ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանի խոսքերով՝ մշակույթը և, հատկապես, դասական երաժշտությունը միշտ կրթության մաս է կազմել: «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագիրը նախարարության ռազմավարության տիրույթում է և ընդգրկված է նախարարության դպրոցական բաժանորդային (աբոնեմենտային) համակարգի մեջ, ինչը հնարավորություն է տալիս ՀՀ պետական հանրակրթական դպրոցների աշակերտներին և ուսուցիչներին անվճար հիմունքներով ներկա գտնվել համերգներին:
ՀԱՖՆ տնօրեն Վիկտոր Մնացականյանը շեշտում է, որ Ֆիլհարմոնիկ նվագախումբը «Դպրոցականի ֆիլհարմոնիան» մեկնարկել է դեռևս 1947 թվականին, տևական ժամանակ ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, երաժշտագետ Արմեն Բուդաղյանի հետ միասին շարունակել են այդ ավանդույթը: «Որոշակի դադարից հետո ուրախ ենք նորից սկսել այս ծրագիրը նոր, թարմ մտքերով ու գաղափարներով, նոր ծրագրով: Ֆիլհարմոնիկի 2021 թվականի կրթական ծրագրերից է նաև Լեոնարդ Բերնսթայնի «Young People’s Concerts» համերգաշարի հեռուստացուցադրությանը, որի իրավունքները ձեռք են բերվել վերջերս: Սա մի համերգաշար է, որի միջոցով դիրիժորը նվագախմբի հետ բացահայտում է, թե ինչպես ունկնդրել, հասկանալ և սիրել դասական երաժշտությունը: Այդ համերգաշարը նպաստում է դասական երաժշտության ժողովրդականացմանը, ոչ միայն փոքրերի, այլ նաև մեծահասակների շրջանում»,- նշում է նա:
Համերգի դիրիժոր Ռուբեն Ասատրյանը հիշում է, թե ինչ մեծ տպավորություն է թողել իր վրա փոքր հասակում սիմֆոնիկ նվագախմբի համերգներին ներկա լինելը: Նա վստահ է, որ նման համերգները ոչ միայն գեղագիտական ու երաժշտական բարձր ճաշակ են ձևավորում, այլև հետաքրքրություն են արթնացնում դեպի դասական երաժշտական գործիքները: Նա վստահ է, որ շատերը կցանկանան նվագել սովորել որևէ գործիք, իսկ ով արդեն նվագում է, կձգտի ավելի հմտանալ:
«ԴՈ-ից ՍԻ» համերգաշարի շրջանակում Ֆիլհարմոնիկը համագործակցում է «Դասարան» կրթական ծրագրի հետ, վերջինիս հիմնադիր և նախագահ Սուրեն Ալոյանը առանձնահատուկ ոգևորությամբ է միացել այս ծրագրին, դասական երաժշտության ոլորտում սա նրանց առաջին համագործակցությունն է: Ըստ Ալոյանի՝ դասական երաժշտությունը միշտ դրական ազդեցություն է ունեցել երեխաների և հանրության կրթական մակարդակը բարձրացնելու վրա, և «Դասարան» կրթական ծրագիրն ամեն բան կանի, որ այս համերգաշարը հասանելի լինի Հայաստանի մայրաքաղաքում և մարզերում բնակվող բոլոր երեխաների համար:
«Անգամ եթե մարզերի երեխաները չկարողանան գալ Ֆիլհարմոնիկի համերգին, ապա Ֆիլհարմոնիկը կգնա մարզեր՝ Dasaran.am-ի տեխնիկական աջակցության միջոցով առցանց հեռարձակելով համերգները»,- ասում է նա:
12:02 01.07.2025
Սուրեն Պապիկյանը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետՀուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Ռազմական կցորդները նախարարին ներկայացրել են կատարած աշխատանքի արդյունքները, անդրադարձել պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին, զարգացումներին և խնդիրներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական կցորդներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ամփոփել հավաքի արդյունքները՝ տալով համապատասխան հանձնարարականներ։ ...
11:58 01.07.2025
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին. կան տուժածներՀունիսի 30-ին, ժամը 19:30-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են «Opel» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...
11:56 01.07.2025
Հնդկաստանի գործարաններից մեկում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդՀնդկաստանի հարավային Թելանգանա նահանգում գտնվող դեղագործական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ, հայտնում է BBC-ն: Պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի աշխատանքային ժամերին Sigachi Industries-ի ստորաբաժանումներից մեկում, ինչի հետևանքով մի քանի վիրավոր կա և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ոստիկանությունը գործ է հարուցել ընկերության դեմ։Իշխանությունները հայտնել են, որ պայթյունի ժամանակ շենքում գտնվել […] ...
11:53 01.07.2025
Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերինՀունիսի 28-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Արարատի մարզից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, ինչպես նաև շինությունների տանիքների, գովազդային վահանակների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին՝ հետամուտ լինելով քամուց […] ...
11:53 01.07.2025
Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը նորանշանակ ղեկավար ունիՀամաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ ղեկավար է նշանակվել Ֆաբրիցիո Զարկոնեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են կառույցի երևանյան գրասենյակից, տեղեկացնելով, որ Զարկոնեն պաշտոնը ստանձնել է 2025 թ. հուլիսի 1-ից։Ֆաբրիցիո Զարկոնեն ծագումով իտալացի է, ունի ավելի քան երկու տասնամյակի փորձ զարգացման ոլորտում, այդ թվում՝ ղեկավար պաշտոններ Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Ենթասահարական Աֆրիկայում։ Նա կշարունակի […] ...