Լարված իրավիճակ Շիրակի մարզպետարանում․ գերիների ծնողների և ոստիկանների միջև ընդհարում է տեղի ունեցել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+38.09 oC

Լարված իրավիճակ Շիրակի մարզպետարանում․ գերիների ծնողների և ոստիկանների միջև ընդհարում է տեղի ունեցել

19:34 13.04.2021

Շիրակի մարզպետարանում լարված իրավիճակ է: Ընդհարումներ են տեղի ունեցել ոստիկանների և գերեվարված շիրակցի կամավորների ու զինծառայողների ծնողների միջև: Ոստիկանները փորձել են ծնողներին դուրս հրավիրել մարզպետարանի շենքից, ինչի հետևանքով ընդհարում է եղել: Ըստ ծնողների՝  ոստիկանները փորձել են բռնի ուժով իրենց դուրս բերել, որի ժամանակ կոտրվել է մարզպետարանի դռան ապակին:

SHANTNEWS-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր՝ կեսօրից հետո գերեվարված զինծառայողների ու կամավորների ծնողները կրկին փակել են Շիրակի մարզպետարանի շենքի մուտքերը:

Պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետի, փոխվարչապետի և պաշտպանության նախարարի հետ: Ծնողները հստակ պատասխան են պահանջում իրենց որդիների վերադարձի գործընթացի վերաբերյալ: Նրանք հայտարարել են, որ մարզպետարանից դուրս չեն գա այնքան ժամանակ, մինչև Շիրակի մարզպետը իրենց չհայտնի հանդիպման կոնկրետ օրն ու ժամը: Հանդիպման մասին պայմանավորվածություն չկա, ըստ այդմ էլ ծնողները շարունակում են փակ պահել շենքը: Թույլ չեն տալիս մարզպետարանի աշխատակիցներին դուրս գալ շենքից։ Տարածքում ոստիկանական ուժեր են: Նշենք, որ այսօր գերիների ծնողների հետ է հանդիպել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շրջակա միջավայրի նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական հարցերը

16:43 04.08.2025

Շրջակա միջավայրի նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական հարցերը

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հետ, քննարկման առանցքում COP17-ի կազմակերպչական հարցերն էին: Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպչական հարցերը։ Անդրադարձ է կատարվել կազմակերպչական ողջ գործընթացին՝ ներառյալ ֆինանսական, տեխնիկական և գործընկերային […] ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Արագածոտնի մարզերում

16:37 04.08.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Արագածոտնի մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 7-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11:00-16:00-Շիրակի մարզի Անի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:30-16:00-Արագածոտնի մարզի Արագած բնակավայրում՝ վարչական ղեկավարի գրասենյակի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, […] ...

Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի աղյուսակում

16:31 04.08.2025

Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի աղյուսակում

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։ Տղամարդկանց դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը (Նորվեգիա, 2839 վարկանիշ)։ Լավագույն հնգյակում են նաև Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2807), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2784), Ռամեշբաբու Պրագանանդհան (Հնդկաստան, 2779) և Արջուն Էրգիասին (Հնդկաստան, 2776)։ Աշխարհի գործող չեմպիոն Դոմարաջու Գուկեշը (Հնդկաստան) 2776 վարկանիշով 6-րդն է։ […] ...

Ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2025 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները

16:25 04.08.2025

Ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2025 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները

Արթուր Պողոսյանի նախագահությամբ 2025 թվականի օգոստոսի 1-ին ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վազգեն Ավետիսյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնակատար Վահե Միրզոյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Ներքին անվտանգության վարչության […] ...

Շոգ օրեր, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Գագիկ Սուրենյանը մանրամասներ է ներկայացրել

16:18 04.08.2025

Շոգ օրեր, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Գագիկ Սուրենյանը մանրամասներ է ներկայացրել

Հուլիսին դիտված եղանակային, կլիմայական պայմանների վերլուծության, օգոստոս ամսվա ու առաջիկա օրերի եղանակային կանխատեսման և հանրապետության բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասին մանրամասներ է հայտնել Գագիկ Սուրենյանը: Ավելին՝ տեսանյութում: ...

Հայտնաբերվել է 464 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

16:12 04.08.2025

Հայտնաբերվել է 464 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5448 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 200 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 210 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 307 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1161, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 18, վարելու ընթացքում ծխելու՝ 466, […] ...

BACK_TO_TOP