Խծաբերդում գերեվարված Շիրակի մարզի 62 զինծառայողների ու կամավորների ծնողները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2024
  • $
    392.60
  • RUBLE
    4.21
  • 418.04
WEATHER
+26.09 oC

Խծաբերդում գերեվարված Շիրակի մարզի 62 զինծառայողների ու կամավորների ծնողները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքերը

14:55 13.04.2021

Խծաբերդում գերեվարված Շիրակի մարզի 62 զինծառայողների ու կամավորների ծնողները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքերը։ Նրանք պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետի հետ։ Այսօր առավոտյան ծնողների հետ հանդիպել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Ըստ ծնողների՝ զրույցից պարզ է դարձել, որ իրենց որդիների վերադարձը, ըստ էության, սկսվում է զրոյական կետից։ ՄԻՊ-ը, ըստ ծնողների, առաջարկել է դիմումներ ներկայացնել միջազգային կառույցներին։

Ըստ ծնողների՝ ստացվում է, որ անցած 6 ամիսների ընթացքում իրենց բազմաթիվ հանդիպումները երկրի ղեկավարության և զինվորականների հետ անարդյունք են եղել։ Նրանք պահանջում են, որ Շիրակի մարզպետի միջնորդությամբ հանդիպում կայանա ՀՀ վարչապետի, փոխվարչապետի ու պաշտպանության նախարարի հետ և իրենց հստակ պատասխաններ տրվեն իրենց որդիների վերադարձի գործընթացի վերաբերյալ։

Ծնողները նշել են, որ այլևս իրենց բողոքի ակցիաները լինելու են միայն Գյումրիում։ Այս պահին ծնողները հանդիպում են Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

TikTok-ի եւ Instagram-ի նման հարթակները երեխաներին վերածել են հասարակ օգտատերերից բովանդակություն ստեղծողների՝ ներկայացնելով նոր մարտահրավերներ. Սոնա Ղազարյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում

17:46 19.04.2024

TikTok-ի եւ Instagram-ի նման հարթակները երեխաներին վերածել են հասարակ օգտատերերից բովանդակություն ստեղծողների՝ ներկայացնելով նոր մարտահրավերներ. Սոնա Ղազարյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում

Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սոնա Ղազարյանը: Պատգամավորը նշել է. «Երբեմն միայն մեկ քայլը կարող է երեխային տանել տվյալների հսկայական անտառ, որը կձեւավորի նրա ապագան ու կյանքի հայացքները: Մենք պետք է ապահովենք կրթական համակարգի ներսում անվտանգության ուժեղ միջոցներ՝ երեխաներին պաշտպանելու համար՝ միեւնույն ժամանակ ստեղծելով […] ...

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

17:42 19.04.2024

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց – Պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովներն այսօր ունեցած հանդիպումից հետո համատեղ մամլո հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի […] ...

Արթիկի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

17:37 19.04.2024

Արթիկի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

ՆԳՆ ոստիկանության Արթիկի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էր ստացվել։ Ձեռնարկվել էին անհրաժեշտ գործողություններ, և իրավապահների օպերատիվ աշխատանքն արդյունք տվեց։ Ապրիլի 11-ին բնակարանային գողություն կատարելու կասկածանքով բաժին են հրավիրվել 21 և 29 տարեկան երկու երիտասարդ։ Նրանք խոստովանել են, որ մարտ ամսվա ընթացքում Մեղրաշեն գյուղի 13-րդ փողոցի տներից մեկի պատուհանը բացել, մտել են ներս և […] ...

Դպրոցների սեյսմակայունությունը՝ ակտուալ հիմնախնդիր

17:32 19.04.2024

Դպրոցների սեյսմակայունությունը՝ ակտուալ հիմնախնդիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող ծրագրի պատասխանատուներին: Քննարկվել է ԱԶԲ-ի նախաձեռնությամբ մշակվող Հայաստանում սեյսմիկ անվտանգության բարելավման և հանրային ենթակառուցվածքների կառավարման ֆինանսավորման ռազմավարության նախագծի կրթության բաղադրիչը: Ողջունելով ներկաներին՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակը ԿԳՄՍ նախարարության կարևոր գործընկերներից է, որի […] ...

Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսը» տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք

17:22 19.04.2024

Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսը» տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք

Ապրիլի 16-ին սոցիալական ցանցերում մի տեսանյութ էր շրջանառվում. «Մերսեդեսի» վարորդը, կոպտորեն խախտելով երթևեկության կանոնները, Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Երևանի Հարավարևմտյան թաղամասից 3-րդ գյուղ տանող հատվածում երթևեկում էր հանդիպակաց՝ ստեղծելով վթարային իրավիճակ։ Պարեկային ծառայողները ապրիլի 18-ի ժամը 10.45-ի սահմաններում վերոհիշյալ «Մերսեդեսը» հայտնաբերել են մայրաքաղաքի Հովսեփ Էմինի փողոցում։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդի նկատմամբ […] ...

Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները

17:18 19.04.2024

Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳ […] ...

BACK_TO_TOP