20:00 14.04.2021
ՎԶԵԲ-ի փողոցաշինական ծրագրի Տրանշ 3-ով, ոչ ամբողջական, հիմնանորոգվում է Արագած՝ նախկին Բուլվարային թաղամաս հասնող գլխավոր ճանապարհը։ Փողոցի երկարությունը մոտ 650 մետր է, բայց կապիտալ նորոգման նախագիծ ընդգրկվել է միայն սկզբնամասը՝ մոտ 500 մետրը։ Թաղամասի բարձրահարկ շենքեր ու տնակային ավան տանող հատվածը հիմնանորոգման ծրագրից դուրս է մնացել։ Բուլվարայինը Գյումրիում միակ թաղամասն է, որտեղ 88-ից հետո պահպանվում են 9 հարկանի բնակելիները։ Հիմա շենքերի և տնակային ավանի բնակիչները պահանջում են փողոցի շարունակությունը ևս ընդգրկել շինարարության ծավալներում։
9 հարկանիներում և տնակային ավանում 100 ընտանիք է բնակվում, նրանց ընտանիքի անդամների ամենօրյա անցուդարձը նույն փողոցով է, որտեղ ինչպես բնակիչներն են ասում, ոտք դնելու մաքուր տեղ չկա։ Անձրևներից հետո ցեխի հաստ շերտն ու ջրափոսերը քայլելու տեղ չեն թողնում։
«Արդեն 25 տարի է՝ երկու զույգ կոշիկով կհասնինք կենտրոն, որ ընդեղից փոխվենք ու էրթանք մեր գործերին»,- ասում էր բնակիչներից մեկը։
Ռետինե կրկնակոշիկներով պտույտը մինչև քանդված փողոցի վերջն է, որից հետո կարելի է փոխել դրանք, հագնել քաղաքի կենտրոն հասնելու կոկիկ կոշիկները և հանգիստ նստել տրանսպորտ ։ Քաղաքային տրանսպորտի վարորդներն էլ են հրաժարվել հասնել թաղամասի վերջնամաս։
Փողոցաշինական աշխատանքները միայն Դուդկո փողոցի սկզբնամասում են։Նորոգումները, փաստորեն, չեն հասնելու վերջնամաս, ուր ավելի քայքայված վիճակ է։
«Մեր բնակիչներիս պահանջն է, որ էս ճանապարհը, որը սարքվում է, գոնե մոտեցվի հասցվի վերջնամասի շենքերին։ Էդ պրոյեկտ կազմողներ թող մի քիչ տարածք ավելացնեն՝ մի 100-150 մետրի չափով, որ ասֆալտապատ մասը հասնի նաև դիմացի շենքեր»,- պահանջում էին բնակիչները։
Շինընկերությունն աշխատանքները սկսել է նախագծով հաստատված ծավալով, որում փողոցի մոտ 150 մետրը չի ընդգրկվել կապիտալ ասֆալատապատման ծրագրում։
«Ես արդեն իմ ղեկավարությանն ասել եմ, որ բնակիչները բողոքում են, բայց իրենք էս հարցին լուծում տալ չեն կարող, մենք կառուցողն ենք, էդ նախագիծը մեր համար սուրբ գիրք է, մենք էդ գրքի վրա երդում ենք կերել, էդ էլ պիտի սարքենք»,- ասում է «Մերձմոսկովյան» ՓԲԸ աշխղեկ Գալուստ Բախչինյանը։
Շինարարի համար կարևոր «սուրբ» փաստաթուղթը՝ նախագիծը կազմվել է դեռ նախորդ տարի և հաստատվել պատվիրատուի կողմից, որից հետո է միայն հայտարարվել շինարարի մրցույթ։ Վերջնական հաստատված նախագծով ընդամենը երկու շաբաթ է, որ սկսվել են աշխատանքները։ Ավարտի ժամկետը 3 ամիս է։
Շինարարը նախագծից շեղվել չի կարող, իսկ նախագիծ փոխել, պատվիրատուն՝ տվյալ դեպքում քաղաքապետարանը, այս պահին նպատակահարմար չի համարում։ Այն, որ շինարարության ընթացքում հնարավոր է նախագծային փոփոխություններ կատարել, այդ մասին բնակիչները հայտնել են իրենց բողոքներում՝ հաշվի առնելով նախորդ տարիների նախադեպերը։ Բուլվարային թաղամասի բնակիչները բողոք դիմումներ են ուղարկել կառավարությանը, համապատասխան գերատեսչություններին և սպասում են պատասխանի։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
16:40 21.06.2025
Մեկնարկել է «Երևան» փողային նվագախմբի համերգաշարը16:16 21.06.2025
Նարեկ Մկրտչյանը Միխեիլ Սարջվելաձեի հետ քննարկել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Երևանում հանդիպում է ունեցել Վրաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեի հետ։ Վրաստանի նախարարը Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից անցկացվող Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովին։ Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են աշխատանքի և սոցիալական […] ...
16:00 21.06.2025
«Ֆլամենգոն» հաղթել է «Չելսիին» և ապահովել տեղը փլեյ-օֆֆումԲրազիլական «Ֆլամենգոն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում երկրորդ հաղթանակն է տարել և առաջին թիմն է մրցաշարում, որն ապահովել է տեղը փլեյ-օֆֆում: Ֆիլիպե Լուիսի գլխավորած թիմը D խմբի երկրորդ տուրում 3-1 հաշվով կամային հաղթանակի է հասել Լոնդոնի «Չելսիի» հետ պայքարում: Անգլիական թիմը 68-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով. կոպիտ խախտման համար կարմիր քարտ էր ստացել սենեգալցի […] ...
15:45 21.06.2025
Ինչպե՞ս կազդի Իրան-Իսրայել հակամարտությունը Հայաստանի վրա. Հեռանկար բանավեճ«Առյուծների ազգ» ու «Ճշմարիտ պատասխան»: Այս անունները կրող Իսրայելի ու Իրանի ռազմական օպերացիաները ուղղակի ազդում են նաև Հայաստանի վրա: Ի՞նչ զարգացումների կարող ենք սպասել: Ճի՞շտ է արդյոք պահպանել ընդգծված չեզոքություն, թե՞ հարևանին աջակություն է պետք ցուցաբերել: Կարո՞ղ է արդյոք Ադրբեջանը օգտվել իրավիճակից Սյունիքում ինտերվենցիայի համար: Այս թեմայով իրենց կարծիքն են հայտնել իրանագետներ Արմեն Պետրոսյանը և […] ...
15:30 21.06.2025
Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Opel»-ն ու «Subaru»-ն. կա տուժածԱյսօր՝ հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ ձիարշավարանի հարևանությամբ, բախվել են «Mercedes», «Subaru» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Subaru»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:14 21.06.2025
Խոակին Կապառոսն ընտրվել է «Սևիլիայի» պատվավոր նախագահՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ընտրվել է իսպանական «Սևիլիայի» առաջին պատվավոր նախագահ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Անվանի մասնագետը կատարելու է «Սևիլիայի» դեսպանի պարտականությունները, ինչպես նաև ներկայացնելու է ակումբը տարբեր միջոցառումների ժամանակ: Կապառոսն անդալուզյան ակումբին միացել էր 2000 թվականին, իսկ 2005-ին հեռացել էր: Դրանից 13 տարի անց նա կրկին վերադարձել էր, […] ...