14:20 22.04.2021
ՀՀ կառավարության որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող 13 արգելոց-թանգարանների շարքին կավելանան ևս երկուսը՝ «Դաշտադեմ ամրոցը»՝ Արագածոտնի մարզում, և «Մայրաքաղաք Դվինը»՝ Արարատում: Դրանք հանրապետական նշանակության հուշարձաններ են և ընդգրկված են Պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցուցակում: «Դաշտադեմ ամրոց» պատմաճարտարապետական և «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցների համար անհրաժեշտ տարածքները համարվում են պետական սեփականության պատմության և մշակույթի հողեր: «Դաշտադեմ ամրոց» արգելոցի տարածքը սահմանվել է 0.16716 հեկտար, «Մայրաքաղաք Դվին»-ը՝ 12.72126 հեկտար:
Արգելոցների հետագա պահպանությունն ու շահագործումն իրականացնելու է «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը՝ արտաբյուջետային միջոցների հաշվին:
Հայաստանը հարուստ զբոսաշրջային ներուժ ունեցող երկիր է, և արգելոցների ստեղծումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը և զբոսաշրջիկների թվի աճին՝ միջազգային տուրիզմի շուկայում որոշակի դիրք զբաղեցնելու հեռանկարով:
Դաշտադեմ ամրոց-համալիրը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղի հարավային մասում: Ներառում է միջնաբերդ-դղյակը, դղյակը բոլորող աշտարակավոր պարսպապատը, ամրոցապարիսպը, եկեղեցին, գաղտնուղին, ջրավազանները և այլ կառույցներ: Հուշարձանի թվագրման մասին գրավոր աղբյուրները լռում են: Հնագույն կառույցը միջնաբերդ-դղյակն է․ ենթադրվում է, որ VII դարում Կամսարական տոհմի կողմից կառուցվել է ուրարտական շինության հիմքերի վրա:
Ավելի որոշակի են Դվին մայրաքաղաքի հիմնադրման թվականները: Միջնադարյան Հայաստանի Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են Վերին Դվին, Հնաբերդ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Այգեստան գյուղերի տարածքներում՝ Երևանից մոտ 30 կմ հարավ: Հիմնադրվել է IV դ. 30-ական թվականներին՝ Տրդատ III-ի որդի Խոսրով Բ Կոտակի օրոք: Դվինը բազմաշերտ հուշարձան է: Բնակեցված է եղել դեռևս մ.թ.ա. III հազարամյակից: Պեղումների շնորհիվ բլրի գագաթին և նրա շրջակայքում բացվել է խոշոր բնակավայր` կիկլոպյան կառուցվածքներով, ինչպես նաև մ.թ.ա. IX-VIII դդ. պաշտամունքային բնակավայր:
Նախագծի նպատակն է նաև ապահովել արգելոցների (ինչպես ՀՀ մյուս հնավայրերի) պահպանության, գիտական ուսումնասիրման, հանրահռչակման և օգտագործման սկզբունքների միասնականությունը, շահառուների համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումը:
Արգելոցները և արգելոց-թանգարանները համարվում են մշակութային անշարժ և շարժական, նյութական և ոչ նյութական ժառանգության համալիր պահպանման և կառավարման արդյունավետ մշակութային կազմակերպություններ, ուստի կապահովվեն հուշարձանախմբի ամբողջ տարածքի պատշաճ պահպանությունը, մասնագիտական ամբողջական ուսումնասիրման ու հանրահռչակման հնարավորությունը, զբոսաշրջության երթուղիներում արգելոցի տարածքի ներգրավումը, ինչպես նաև պետական ֆինանսավորման առավել արդյունավետ օգտագործումը: Արգելոցների ստեղծումը միտված է պատմական, հնագիտական, ճարտարապետական անշարժ հուշարձանների, հուշարձանների համալիրների, հուշարձանախմբերի, պատմական և բնապատմական միջավայրի, մշակութային այլ արժեքների ուսումնասիրման և հանրահռչակման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:
21:49 16.06.2025
Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ«Միլանի», «Նապոլիի», «Վալենսիայի», «Մարսելի» և «Հայդուկի» նախկին մարզիչ Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին հաղորդում է հավաքականի մամուլի ծառայությունը: Գատուզոյի պայմանագրի ժամկետը հայտնի չէ: Իտալացին այս պաշտոնում փոխարինել է Լուչանո Սպալետիին, որն օրեր առաջ հեռացվել էր հավաքականի ղեկից: ...
21:27 16.06.2025
Ընթացքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըՎերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Երեսուն և ավելի տարիներ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը վերականգնվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Այժմ ընթանում են մայթերի, հողային պաստառի կառուցման, երկաթբետոնե արհեստական կառուցվածքների նորոգման, և այլ աշխատանքներ։ Կառուցվում են նաև ջրահեռացման համակարգեր։ Ճանապարհի մի մասը գտնվում է Գորիս […] ...
21:18 16.06.2025
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններՀունիսի 10-ից 12-ը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Բելգիայի Թագավորությունում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Նախարարը բրյուսելյան այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Եվրոպական Միության հանձնակատարների և Բելգիայի պաշտոնակիցների հետ՝ քննարկելով Ներքին գործերի նախարարության, ենթակա կառուցվածքային միավորների գործունեությանն ու համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել փորձագիտական պատվիրակության Հայաստան […] ...
21:12 16.06.2025
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնություններինՊետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 16-ին գումարած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնություններ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել որպես գողության հանցակազմի […] ...
21:04 16.06.2025
Հունիսի 17-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Գրիբոյեդովի փ. 21/5-60 շենքեր, Ադոնցի փ. 21/2-21/3 շենքեր, Արղության փ. 29-40 շենքեր, Քանաքեռ ՀԷԿ թաղ. «Արփա Սևան» ԲԲԸ, Շրջանցիկ Թունել՝ «Ջերմատնային տնտեսությունների վարչություն» ոչ բնակիչ-բաժանորդ, «Հայ արիներ» Հայկազունների ազգային […] ...