15:38 22.04.2021
Երկրագնդի մթնոլորտում այնպիսի գազերի ծավալն, ինչպիսիք են մեթանը (CH4) և ածխաթթվական գազը(CO2), 2021 թվականին ռեկորդային մեծությունների է հասել 2003 թվականից ի վեր և շարունակում է ավելանալ: Ապրիլի 22-ին այդ մասին ասված է Copernicus արբանյակային դիտազննման ծրագրի հաշվետվությունում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Մթնոլորտում այնպիսի ջերմոցային գազերի պարունակությունը, ինչպիսիք են ածխաթթվական գազը և մեթանը, երկար ժամանակ շարունակել է աճել և 2003 թվականից ի վեր հասել է առավելագույնին, երբ սկսվել են արբանյակային դիտարկումները»,- ասված է փաստաթղթի մեջ:
Մասնագետների գնահատումներով՝ ածխաթթվական գազի պարունակությունը 2010 թվականից ի վեր ավելացել է 0,6 տոկոսով, իսկ մեթանինը՝ գրեթե 0,4 տոկոսով: Հաշվետվության հեղինակները նաև նշում են, որ 2020 թվականին դիտվել է ածխաթթվական գազի արտանետումների նվազում նոր տիպի կորոնավիրուսի համավարակի ժամանակ տնտեսական ակտիվության նվազման պատճառով: Հետազոտողները նշում են, որ մարդու գործունեությունը հանգեցրել է կլիմայի ավելի արագ փոփոխմանը մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետման պատճառով, որոնք արտադրվում են, այլ բաների թվում, էներգիայի ստացման համար հանածո վառելիքի այրման, անտառների հատման, գյուղատնտեսության մեջ պարարտանյութերի օգտագործման ժամանակ, անասնապահության մեջ: 2020 թվականը դարձել է երեք ամենաշոգ տարիներից մեկը դիտարկումների պատմության ընթացքում: Այսպես, օրինակ՝ ձմեռը Եվրոպայում եղել է Ցելսիուսի 3,4 աստիճանով ավելի տաք, քան միջին հաշվով 1981-ից մինչև 2010 թվականն ընկած ժամանակամիջոցում: Սիբիրում ձմեռը 6 աստիճանով տաք է եղել տարեկան միջին նորմայից, ինչը, գիտնականների կարծիքով՝ 2020 թվականի խոշորագույն ջերմաստիճանային անոմալիան է: Այժմ, ինչպես երբեք, կարևոր է օգտագործել առկա տեղեկատվությունը և գործել՝ կլիմայի փոփոխման հետևանքների մեղմացման համար և գործադրելու ավելի շատ ջանքեր՝ ապագա ռիսկերը նվազեցնելու համար»,- կարծում է Copernicus արբանյակային դիտազննման ծրագրին կից կլիմայի փոփոխման ծառայության տնօրեն Կառլո Բուոնտեմպոն:
Ապրիլի 22-ին՝ Երկիր մոլորակի միջազգային օրը, Վաշինգտոնում աշխատանքն է սկսում կլիմայի միջազգային գագաթնաժողովը, որը կազմակերպել է Միացյալ Նահանգները: Խորհրդաժողովում, որը տեղի կունենա երկու օր, պլանավորված է աշխարհի 40 ղեկավարների մասնակցությունը: Հանդիպման գլխավոր թեմաներից մեկը կդառնա խոշորագույն երկրների ջանքերի համախմբումը շրջակա միջավայր վնասակար արտանետումների կրճատման ուղղությամբ՝ մինչինդուստրիալ դարաշրջանի համեմատությամբ գլոբալ տաքացումը Ցելսիուսի 1,5 աստիճանի սահմաններում պահելու և այդ կերպ Փարիզի կլիմայի համաձայնագրի հանգուցային կետը կատարելու համար, համաձայնագիր, որին վերադառնալու մասին հայտարարել է Ջո Բայդենն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնելու օրը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
22:11 16.06.2025
Տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույսՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայանիստ գյուղի բնակիչ 36-ամյա երիտասարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփի բույսեր: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույս և մոտ 10 գրամ չորացված կանեփ։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
21:49 16.06.2025
Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ«Միլանի», «Նապոլիի», «Վալենսիայի», «Մարսելի» և «Հայդուկի» նախկին մարզիչ Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին հաղորդում է հավաքականի մամուլի ծառայությունը: Գատուզոյի պայմանագրի ժամկետը հայտնի չէ: Իտալացին այս պաշտոնում փոխարինել է Լուչանո Սպալետիին, որն օրեր առաջ հեռացվել էր հավաքականի ղեկից: ...
21:27 16.06.2025
Ընթացքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըՎերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Երեսուն և ավելի տարիներ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը վերականգնվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Այժմ ընթանում են մայթերի, հողային պաստառի կառուցման, երկաթբետոնե արհեստական կառուցվածքների նորոգման, և այլ աշխատանքներ։ Կառուցվում են նաև ջրահեռացման համակարգեր։ Ճանապարհի մի մասը գտնվում է Գորիս […] ...
21:18 16.06.2025
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններՀունիսի 10-ից 12-ը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Բելգիայի Թագավորությունում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Նախարարը բրյուսելյան այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Եվրոպական Միության հանձնակատարների և Բելգիայի պաշտոնակիցների հետ՝ քննարկելով Ներքին գործերի նախարարության, ենթակա կառուցվածքային միավորների գործունեությանն ու համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել փորձագիտական պատվիրակության Հայաստան […] ...
21:12 16.06.2025
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնություններինՊետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 16-ին գումարած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնություններ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել որպես գողության հանցակազմի […] ...