«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Հայաստանում տնկվեց 360․000 ծառ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+13.09 oC

«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Հայաստանում տնկվեց 360․000 ծառ

20:10 25.04.2021

Այսօրվա համապետական ծառատունկի շրջանակում Հայաստանի բոլոր մարզերն ընդգրկող անտառային տնտեսություններում ու համայնքային տարածքներում շուրջ 360 հազար ծառի տունկ իրականացվեց։120.000-ը՝ համայնքային պուրակներում, զբոսայգիներում եւ ջրովի տարածքներում,240.000-ը՝ ՀայԱնտառի տնկարկներում (ավելի քան 65հա), որտեղ վերջին օրերին բուռն նախապատրաստական աշխատանքներ են տարվել։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը։
«Միջոցառումը միտված է «10 մլն ծառ» նախաձեռնության իրականացմանը: Պայմանավորված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցով ու հետպատերազմական ժամանակահատվածով, համապետական ծառատունկն իր մեջ նաև մեր ժողովրդի վերածնվելու, ապրելու և ապրեցնելու խորհուրդն ունի: Առհասարակ՝ «10 մլն ծառ»-ի գաղափարը մտահղացվել է որպես բնապահպանական շարժում, որպեսզի յուրաքանչյուր հայ իր պարտքը համարի գոնե մեկ ծառ տնկել՝ կանխարգելելով գլոբալ տաքացման գործընթացներով պայմանավորված բնապահպանական խնդիրների ծառացումը մեր ժողովրդի առջև:
Այս զանգվածային ակցիայով մենք ցանկանում ենք նաև հանրային վարքի վրա ազդել և հանրության ուշադրությունը սևեռել ծառացած բնապահպանական խնդիրներին, որոնք յուրաքանչյուր րոպե կարող է ուժգին ներազդել մեր կյանքին, անվտանգությանն ու առհասարակ կյանքի որակին։
Թե՛ մեծաթիվ տնկիների ձեռքբերումը, եւ թե՛ ծառատունկի նախապատրաստական ու լոգիստիկ աշխատանքներն իրականացվել են բացառապես ՇՄՆ Անտառային Կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի սեփական տնկարանների եւ ռեսուրսների հաշվին՝ առանց գեթ մեկ դրամ հավելյալ (պետական կամ դոնորի) միջոցների ներգրավման։

Ցանկանում եմ իր խորին երախտագիտությունը հայտնել համապետական ծառատունկի յուրաքանչյուր մասնակցի՝պետական գերատեսչություններից մինչև իր բակում սեփական ծառը տնկած քաղաքացի, ում ջանքերով ու ներդրումով մենք քայլ առ քայլ կյանքի ենք կոչում այն կարևորագույն առաքելությունը, որն իր մեջ կրում է «10 մլն ծառ» նախաձեռնությունը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով

23:59 11.05.2025

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներ

23:48 11.05.2025

ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 11-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլորվել (մոտ 30 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […] ...

Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:38 11.05.2025

Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ստացված […] ...

Աֆղանստանում արգելվել է շախմատը

23:17 11.05.2025

Աֆղանստանում արգելվել է շախմատը

Աֆղանստանի առաքինությունների խթանման և արատների կանխարգելման նախարարությունը պաշտոնապես արգելել է շախմատը երկրում։ Այս մասին հայտնել է Khaama Press պորտալը։ Նշվում է, որ նախարարությունն արդեն լուծարել է Աֆղանստանի շախմատի ֆեդերացիան։ ...

Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-Հոդեյդայում

22:56 11.05.2025

Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-Հոդեյդայում

Իսրայելական ինքնաթիռները սկսել են հարվածել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Աս-Սալիֆ նավահանգիստներին, որոնք գտնվում են Կարմիր ծովի ափին և գտնվում են հութիների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya  հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հութիների գլխավորած կառավարության Ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է, որ նահանգը ենթարկվել է իսրայելական հարձակման: Ավելի վաղ Իսրայելի […] ...

Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցում

22:39 11.05.2025

Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցում

ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ Ժնևում երկօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու վերաբերյալ, որի մանրամասները կհայտարարվեն մայիսի 12-ին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներին: «ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, որը մասնակցել է բանակցություններին (ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ) Բեսենտի, փոխվարչապետ Հե Լիֆենգի և երկու չինացի […] ...

BACK_TO_TOP