12:40 06.07.2018
Վերջին շաբաթներին ադրբեջանական ակտիվությունը քննարկումների ու անհանգստությունների տեղիք է տվել: Այս թեմայի շուրջ «Հեռանկար»-ի տաղավարում խոսել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա նշել է, որ էսկալացիայի վտանգը մեծ է, սակայն պետք չէ տրվել ֆեյսբուքյան կանխատեսումներին ու սպասել ադրբեջանական գործողություններին անմիջապես Ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտից հետո:
Անդրադառնալով Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Իլհամ Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի ծանոթությանը և դրա հետևանքով բանակցային գործընթացի շրջանակների հավանական փոփոխմանն ու էսկալացիայի հավանականության նվազմանը՝ քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանը դեռ վաղուց հստակ որոշում է կայացրել այն մասին, որ դուրս չի գալու բանակցային գործընթացներից և մնալու է Մինսկի խմբի շրջանակներում:
«Սրան զուգահեռ նրանք ժամանակ առ ժամանակ, համաձայն իրենց վարած քաղաքականության, բարձրացնելու են էսկալացիայի մակարդակը, որպեսզի Հայաստանի, միջազգային հանրության ու բանակցային գործընթացների վրա այս համատեքստում որոշակի ազդեցություն ունենան: Իսկ հենց բանակցային գործընթացը որոշակի զսպող գործողություն է իրականացնում և կարելի է ասել, որ հենց դրա համար էլ այն գոյություն ունի: Բանակցային գործընթացը հիմա ոչ թե կոնֆլիկտի լուծումն է ապահովում, այլ կոնֆլիկտի կառավարում է իրականացնում»,- ասել է Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նա նշել է, որ այդ համատեքստում երկրի ղեկավարների հանդիպումը որոշակի ստաբիլացման ազդակներ կրում է իր մեջ, բայց դրանք շատ չնչին էֆեկտ ունեն:
«Այս հանդիպումը ցույց տվեց, որ գործընթացը նախկինի պես շարունակվելու է: Այսինքն՝ Ադրբեջանը նախկինի պես շարունակելու է բանակցային գործընթացը»,- նշել է քաղաքագետը, չժխտելով այն փաստը, որ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ շփման գծում պետք է լարվածություն ստեղծի:
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...
22:40 03.08.2025
Եմենում միգրանտների լաստանավի խորտակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվելԱվելի քան 20 մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ անհետ կորել են Եմենի հարավում գտնվող Աբյան նահանգի ափերի մոտ Աֆրիկայից ներգաղթյալներ տեղափոխող լաստանավի խորտակման հետևանքով, հաղորդում է «Սինհուա»-ն՝ հղում անելով եմենական աղբյուրներին։ «Նավակը շաբաթ օրը՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 23:00-ին, ուժեղ քամու հետևանքով խորտակվել է։ Կիրակի առավոտյան Շուկրա և Զինջիբար քաղաքների ափերի մոտ ավելի քան 20 […] ...
22:12 03.08.2025
Սանկտ Պետերբուրգում երկու տղամարդու ձերբակալել են Հավերժական կրակի վրա սնունդ տապակելու համարԵրկու տղամարդ ոստիկանություն է տարվել այն բանից հետո, երբ հաղորդվել էր, որ նրանք սնունդ են տապակում Սանկտ Պետերբուրգի Մարսի դաշտում գտնվող «Հավերժական կրակ» հուշահամալիրում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են արտակարգ ծառայությունից։ Ինչպես հայտնել է գործակալության աղբյուրը, շաբաթ օրը ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ անհայտ անձինք սնունդ են պատրաստում «Հավերժական կրակի» հուշահամալիրում: Տեղեկատվությունը հաստատվել է տեսախցիկների տեսագրությամբ: […] ...
21:44 03.08.2025
Եղիշե Մոսեսյանը բրոնզե մեդալ է նվաճել. Ըմբշամարտի Մ17 ԱԱԸմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում ազատ ոճային ըմբիշ, 71 կգ քաշային կարգում հանդես եկող Եղիշե Մոսեսյանը կամային գեղեցիկ հաղթանակ է տարել և նվաճել բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Մեր մարզիկը հաղթել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ֆարուխ Ջումանզարովին 7:6 հաշվով: ...
21:14 03.08.2025
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա 5 տուժածԱյսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Լոռու մարզի վարչական տարածքում, բախվել են «Ford Transit» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է երեքը՝ Դիլիջանի, երկուսը՝ Վանաձորի բժշկական կենտրոններ: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում […] ...