15:33 27.04.2021
Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի լիագումար նիստում առաջին անգամ տեղի են ունեցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ լսումներ, որին ելույթներով հանդես են եկել բոլոր քաղաքական ուժերի և խմբերի ներկայացուցիչները՝ շեշտելով ցեղասպանության ճանաչման բարոյական նշանակությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը:
Դեսպանը տեղեկացրեց, որ այդ լսումները տեղի են ունեցել Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար, հայազգի պատգամավոր Վարուժան Փամբուկչյանի նախաձեռնությամբ:
«Առաջին անգամ է, որ Ռումինիայի խորհրդարանում տեղի են ունենում լսումներ Հայոց ցեղասպանությանը վերաբերյալ: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի և խմբերի ներկայացուցիչները բավականին ակտիվ ելույթներ են ունեցել, որոնցում նշել են ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման բարոյական նշանակության մասին, այնպես էլ հատուկ շեշտել են Ռումինիայի կողմից ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ գաղթականներին աջակցություն ցուցաբերելու և երկու ժողովուրդների միջև առկա դարավոր բարեկամական հարաբերությունների հանգամանքները»,- ասաց դեսպանը:
Մինասյանն այս գործընթացը համարեց Ռումինիայի հայ համայնքային կառույցների, մասնավորապես, հայազգի պատգամավորների երկար տարիներ գործադրած ջանքերի արդյունք:
Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը 2021-ի ապրիլի 24-ին նշում էր Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն: Ցեղասպանության 106-րդ տարելիցի օրն իր ուղերձում Հայոց ցեղասպանությունը ճանաչեց նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
14:55 04.07.2025
Այսօր Մհեր Մկրտչյանի 95-ամյակն է14:55 04.07.2025
Այսօր Մհեր Մկրտչյանի 95-ամյակն էԱյսօր թատրոնի և կինոյի դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակն է: Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Թբիլիսիի հայկական թատրոնի, ինչպես նաև մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացիցչներ և արվեստասերներ […] ...
14:48 04.07.2025
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Շվեդիայի դեսպանին առաքելության ավարտի կապակցությամբՀուլիսի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարար Միրզոյանն ընդգծել է դեսպան Սվենսոնի՝ որպես ՀՀ-ում Շվեդիայի առաջին ռեզիդենտ դեսպանի, նշանակալի ներդրումը Հայաստան-Շվեդիա հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում՝ հավելելով, որ նրա պաշտոնավարումը համընկել է աշխարհում և հատկապես Հայաստանի համար բարդ ժամանակաշրջանի հետ: […] ...
14:40 04.07.2025
«Արարատի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը հեռացել է պաշտոնիցԵրևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը հեռացել է պաշտոնից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Եսայանի պայմանագրի ժամկետն ավարտվել է: Կողմերը որոշել են չշարունակել համագործակցությունը: 53-ամյա մասնագետը թիմը գլխավորել էր 2024-ի փետրվարին: Նրա օրոք «Արարատը» 47 պաշտոնական խաղում տարել է 16 հաղթանակ, գրանցել 9 ոչ-ոքի, կրել 22 պարտություն: ...
14:33 04.07.2025
Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինան չի դառնա ԵՄ անդամՈւկրաինան չի միանա Եվրամիությանը, Բրյուսելը չի կարողանա շրջանցել Հունգարիայի դիրքորոշումը այս հարցում, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Եվրոպական հանձնաժողովը սխալվում է, երբ կարծում է, որ կարևոր որոշումը, որը վճռում է ամբողջ Եվրոպայի ճակատագիրը, կարող է կայացվել առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու։ Նրանք սխալվում են այդ հարցում։ Ուկրաինայի անդամակցությունը տեղի չի ունենա։ Հունգարիան այժմ կասեցրել […] ...
14:25 04.07.2025
Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի կարգավորման հարցում առաջընթաց չկաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ինքը որևէ առաջընթաց չի գրանցել ուկրաինական հակամարտության կարգավորման գործում։ «Ոչ, ես այսօր նրա հետ որևէ առաջընթաց չեմ գրանցել», – ամերիկացի լրագրողներին ասել է Թրամփը։ Նրա խոսքերով՝ «իրենք խոսել են Ուկրաինայի պատերազմի մասին, և ինքը դրանից գոհ չէ»։ Թրամփը նշել է, որ […] ...
14:18 04.07.2025
Նիկո Ուիլյամսը երկարաձգել է պայմանագիրըԲիլբաոյի «Աթլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսը պայմանագրի ժամկետը երկարաձգել է 8 տարով և ակումբում կմնա մինչև 2035 թվականը, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը: 22-ամյա ֆուտբոլիստի նախորդ հրաժարագինը կազմում էր 62 միլիոն եվրո, իսկ այժմ բարձրացել է շուրջ 50 տոկոսով: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» ու Նիկո Ուիլյամսը 6 տարվա պայմանագիր են համաձայնեցրել, սակայն հետո բանակցությունները […] ...